TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

16:45 28.11.2018

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացանք ՀՀ կառավարության պաշտոնական ֆեյսբուքյան էջից: Հանդիպման ընթացքում քննարկվել են արտահանման խրախուսման, ներդրումների ներգրավման և որակի կառավարման ծառայությունների մատուցման բնագավառում ՀՀ կառավարության կարողությունների ամրապնդմանն ու հզորացմանն ուղղված Համաշխարհային բանկի «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի իրականացման ընթացքը: https://www.facebook.com/armgovernment/posts/2081542365202150?__xts__[0]=68.ARAK4t2hBddiJt4504ko8qrBk2_qKMpc7736_G5OAX9idIAOmAk0j5HVnYP7nxzQFH3hpRpcH72LIQk-LwsmzCD8AUHR0m3_LI4frYeFbSMT7AONxtqwEuL1YJlsRbc5m0m_GZoF_wtzyKjJrxTp8yRdRwOqQ6K3Gm0m1NncqF7jf-4huqAl_ff7D1jvmvJebPXunBYEAApBpE_kwYS79VA9V8MO0cJ_NbDCul-c2U9nldMJB54vltCP7aFZpXDxhnGdvWkH3JjWbGtL45vCRUtI-7BSU0mAxbj0jrVYq2IXiL1CXj-3VjTef3m51QGcMq0AwYsdZ9Rg9CSvcp_xlz3rDA&__tn__=-R

̰
Մենք պետք է Արցախն ու Հայաստանը պաշտպանենք հեղափոխությունից. Դավիթ Շահնազարյան

16:18 28.11.2018

«Դեռ երբեք, մեր անկախության պատմության ողջ ընթացքում, մենք կանգնած չենք եղել նման ծանր մարտահրավերների առջև: Մարտահրավերներն ուղղված են ոչ միայն մեր պետականությանն, այլ առաջին հերթին Արցախին: Մենք ընդունել ենք այդ մարտահրավերը: Հակառակորդը նենգ է, զուրկ քաղաքական, բարոյական որևէ սահմանափակումներից, զուրկ քաղաքական բովանդակությունից, և այն, ինչ կատարվել է, կոչում է հեղափոխություն: Հեղափոխությունը դեռ չի եղել, այն […]

̰
Հարգարժա´ն հանրապետականներ, դուք ո´չ Կոկո Շանելն եք, ո´չ էլ Ջաննի Վերսաչեն. Արամ Սարգսյան

16:03 28.11.2018

«Կան ուժեր, որ մասնակցում են քարոզարշավին, որ պայքարում են Սահմանադրությամբ ընդդիմությանը տրված 30 տոկոսի համար: Ես խոստացել էի, որ որևէ այլ կուսակցության չեմ անդրադառնալու, բայց այս մեկին չեմ կարող չանդրադառնալ»,- նոյեմբերի 28-ին Արթիկում քարոզարշավի ժամանակ ասել է «Մենք» դաշինքը գլխավորող Արամ Սարգսյանը: Անդրադառնալով ՀՀԿ-ին, Արամ Սարգսյանն ասել է, որ նրանք շատ հստակ տակտիկա են օգտագործում, […]

̰
Այդքան կարելի՞ է անլուրջ լինել, ամեն ինչ իջեցնել, հասցնել գետնին. Էդմոն Մարուքյան

15:59 28.11.2018

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համարը ներկայացնող Էդմոն Մարուքյանն այսօր Արտաշատում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է այն պնդումներին, թե 7-րդ գումարման խորհրդարանը 1.5-2 տարվա կյանք է ունենալու: Մարուքյանի խոսքերով՝ նման հայտարարություններ անում են նրանք, որոնք ոչ մի ցուցակում չեն հայտնվել. «Մեկ էլ նրանք, ովքեր մտել են ընտրապայքարի մեջ և հասկանում են, որ Հայաստանի […]

̰
Մենք ազնիվ ընտրապայքարի կողմնակից ենք. Լևոն Շիրինյան

15:56 28.11.2018

«Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Լևոն Շիրինյանն ասել է, որ իրենց կուսակցությունն ազնիվ ընտրապայքարի կողմնակից է ու շարժվում է այդ սկզբունքով: «Մեր պարագայում, այո՛ (ընտրապայքարն ընթանում է քրիստոնեական սկզբունքներով-խմբ.): Եթե Դուք նկատել եք՝ մենք, ես խոստացել եմ քաղաքականացնել գործընթացը, ընտրություններն ու գաղափարայնացնել, նաև արժեքային համակարգ […]

̰
ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն հանցավոր համագործակցություն են. Չուգասզյան

15:52 28.11.2018

SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանից, թե որտե՞ղ է կուսակցությունն իրեն պատկերացնում՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության դաշտում. «Այս ընտրությունների արդյունքում շատ բան կգծագրվի, թե ուժերի ինչ կոնֆիգուրացիա կառաջանա Հայաստանում: Ես հույս եմ հայտնում և վստահ եմ, որ մեր ժողովուրդն էնքան իմաստուն կգտնվի, որ հին ռեժիմին հնարավորություն չի տա իր գրպանային կուսակցությունների […]

̰
Որոշ շրջանակներ, օգտագործելով նախկինում արված սոցհարցումները, փորձում են մանիպուլացնել հասարակությանը. «Մենք» դաշինք

15:46 28.11.2018

Որոշ շրջանակներ, օգտագործելով նախկինում արված սոցիոլոգիական հարցումները, փորձում են մանիպուլացնել հասարակությանը, հայտնում են «Մենք» դաշինքի լրատվական ծառայությունից: «Վերջին օրերին մամուլում շրջանառվում են հոկտեմբերի 9-ից 29-ը ընկած ժամանակահատվածում 1200 քաղաքացու շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքներ: Ուշագրավ է, որ այս արդյունքները հրապարակողները որևէ անգամ չեն նշել այն կարևոր հանգամանքի մասին, որ այդ հարցումներն իրականացվել են դեռևս այն […]

̰
Բաց աչքերով կանգնած ենք ձեր առջև, ընդունել ենք մեր սխալները, բայց նայում ենք առաջ. Արփինե Հովհաննիսյան

15:40 28.11.2018

«Դեկտեմբերի 9-ին կայացրած որոշումը լինելու է անկախ պետականության կայացրած կարևորագույն որոշումներից մեկը, որի պատասխանատվության բեռը մեկ սերունդ չէ, որ կրելու է: Ես մտահոգ եմ, սիրելի՛ ընկերներ, որովհետև կարծում եմ, որ կարճ ժամանակ անց հարմարավետ ու հաճելի պատրանքները, որոնք տարածված են հասարակության մեջ, կարող են դառնալ մեր բոլորի խորտակված պատրանքները: Ես մտահոգ եմ, որովհետև այսօրվա իշխանությունները […]

̰
ԱԺ-ն չի կարող լինել միայն մեկ կուսակցությամբ. «Մենք»-ը քարոզարշավ է անում Գյումրիում

15:34 28.11.2018

«Մենք» դաշինքի անդամները քարոզարշավի 3-րդ օրն անցկացրել են Շիրակի մարզում: Առաջին կանգառն Արթիկ քաղաքում էր: Դաշինքի անդամները տեղացիներին ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերն ու խոսել առաջնահերթ խնդիրներից, դրանց լուծման ճանապարհներից: Նախընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Խաչատուր Քոքոբելյանը, իր ելույթում ասել է, որ դաշինքում ընդգրկված թիմն ի վիճակի է խնդիրներ լուծել: «Մենք» դաշինքի հերոսը ՀՀ քաղաքացին է, […]

̰
Արցախի հարցում «Սասնա ծռեր»-ի դիրքորոշումն անփոփոխ է

15:26 28.11.2018

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Գարեգին Չուգասզյանը հիշեցրել է, թե իրենք ինչ դիրքորոշում ունեն Արցախի հարցում։ «Արցախի հարցում մենք շատ յուրահատուկ մոտեցում ունենք, որը տարբերվում է ՀՀ-ի՝ անկախության շրջանում որդեգրած պաշտոնական դիվանագիտությունից. մենք կարծում ենք դիվանագիտական նոր սկզբունքներ պետք է մշակել, որը պետք է հենված լինի միջազգային իրավունքով Հայաստանին […]

̰
Փաշինյանի թիմն իշխանության եկավ հանրային դժգոհության ալիքի վրա. Դավիթ Հարությունյան

15:15 28.11.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Հարությունյանը համոզված է` անհրաժեշտ է բաց և ուղիղ նայել ճշմարտության աչքերին, անհրաժեշտ է գնահատական տալ անցած ուղուն: «Հզոր պետության մեր տեսլականը կերտելիս մենք անտարբեր ենք եղել սովորական մարդու խնդիրներին, երբեմն անտեսել ենք մեր թիմի որոշ անդամների ամբարտավան պահվածքը և գնացել առաջ, առաջնային ենք համարել կազմակերպված պետություն ստեղծելը […]

̰
Հորդորում եմ ջենթլմենական պայմանավորվածությամբ Արցախի թեման ընդհանրապես հանել նախընտրական ելույթների առօրյա բառամթերքից. Արա Բաբլոյան

15:14 28.11.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է «վերջին օրերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում զարգացող որոշ իրադարձությունների»: Արա Բաբլոյանի խոսքերով՝ ինքն անտարբեր չէր կարող գտնվել այդ իրադարձությունների նկատմամբ: Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ. «Հայաստանի Հանրապետության շուրջ 30-ամյա պատմությունն ապացուցել է, որ կան արժեքներ, որոնք ենթակա չեն որևէ շահարկման, չարաշահման, սակարկությունների, ինչպես […]

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է գերմանական առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ

15:11 28.11.2018

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել գերմանական մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանում կամ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ: Հանդիպումը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, OWC հրատարակչության, Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովի ու «Արևելյան Եվրոպա. մանր ու միջին տնտեսվարողների միության» կողմից։ Հանդիպմանը […]

̰
«Մենք» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները տատանվող ուժեր են. Գարեգին Չուգասզյան

15:02 28.11.2018

«Իհարկե, նոր կուսակցության համար դեռ գրասենյակները չկազմավորած ընտրարշավի մտնելը շատ դժվար է, բայց «Սասնա ծռեր»-ին հաջողվեց բացել 60-ից ավելի գրասենյակներ Հայաստանի բոլոր մարզերում, Երևանի տարբեր շրջաններում: Եվ մենք բուռն ընթացքի մեջ ենք հիմա՝ նախընտրական, հանդիպումներ են զուգահեռ ընթանում, մենք բաժանվել ենք մի քանի խմբի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու […]

̰
Մեր կողմից սկզբնավորած հոսանքն առաջին անգամ է ձևավորվում որպես քաղաքական կազմակերպություն. Լևոն Շիրինյան

15:01 28.11.2018

Կուսակցության անվան ընտրությունը կապված է ամբողջ աշխարհում ընդունված քաղաքական քրիստոնեության գաղափարի հետ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է ՀՀ ԱԺ ընտրություններում «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակն առաջնորդող Լևոն Շիրինյանը: Նա մանրամասնել է, որ քրիստոնեական նմանատիպ կուսակցություններ բազմաթիվ երկրներում կան, որոնք առաջին շրջանում եղել են կրոնական կառույցների հիմքի վրա, բայց Առաջին համաշխարհային պատերազմի […]

̰
Նոր կառավարությունը չի հերքել, որ եղել է բոլորի եկամուտները հայտարարագրելու գաղափար․ Արփինե Հովհաննիսյան

14:44 28.11.2018

Հայաստանի նոր կառավարության այն հայտարարությունը, թե եկամտահարկի նվազեցումը բերելու է աշխատավարձերի ավելացման, չի արտացոլում ամբողջ իրականությունը, քանի որ 200 հազար քաղաքացի, որ ստանում է 150 հազար դրամից ցածր աշխատավարձ, այսպես թե այնպես, վճարելու է նույն չափի հարկեր։ Այս մասին այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում հայտարարեց ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Արփինե Հովհաննիսյանը։ Նրա խոսքերով՝ կառավարությունը […]

̰
Փաշինյանը հանդիպեց «Ղեկը աջ» նախաձեռնության՝ Վրաստանի ճանապարհը փակած անդամների հետ

14:41 28.11.2018

«Դուք, իմանալով, որ արգելված է Հայաստան ներկրելը, ավտոները բերել եք, ասում եք՝ չէ, պիտի թողեք ներս մտնենք»,- այսօր Վրաստանի ճանապարհը փակած և իրենց բերած աջ ղեկով մեքենաները Հայաստան ներմուծել փորձող վարորդներին մոտենալուց հետո ասաց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։ Մեքենաների տերերը հակադարձեցին, որ այդ արգելքը ժամանակավոր է եղել, ու այդ արգելքը հանելուն […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել. որոշումը կհրապարակվի ժամեր անց

14:33 28.11.2018

ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ` Քոչարյանի փաստաբանների ներկայացրած` դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդության հարցով որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի ժամը 17:00-ին: Ինքնաբացարկի հիմքում դատավորի ընտրության սկզբունքն էր: Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի` դատավորին վիճակահանությամբ ընտրելու կարգավորում չկա, մինչդեռ այս դեպքում դատավորն ընտրվել է հենց այս […]

̰
Շիրակի մարզում կարևոր խնդիր է վթարային շենքերի հարցը. Արթուր Խաչատրյան

14:30 28.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ պատգամավորի թեկնածու Արթուր Խաչատրյանը խոսել է մի շարք խնդիրների մասին: «Գյուղատնտեսական ոլորտը, որը տալիս է ՀՆԱ-ի 25 %-ը, բյուջեի ընդամենը երեք քառորդ տոկոսն է ստանում: Ցավոք, գյուղացիները հաճախ դիտվել են որպես սոցիալական բեռ: Ես ասում էի՝ գումար տանք գյուղացուն, թող ինքը տնօրինի: Որոշակի ծառայությունների տեսքով էլ կարելի էր գումար […]

̰
Մարզերի զարգացման ծրագիրն այսօր թողնված է ճակատագրի քմահաճույքին. ՕԵԿ-ը Վայոց ձորի մարզում է

14:14 28.11.2018

«Օրինաց երկիր»-ն այսօր իր քարոզարշավի մեկնարկն ազդարարեց Եղեգնաձոր քաղաքից: Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը խոսեց մարզային և համայնքային խնդիրներից և ներկայացրեց դրանց լուծման ուղիներն ու մոտեցումները: «Մարզերի զարգացման ծրագիրն այսօր թողնված է ճակատագրի քմահաճույքին: Աշխատանքի բացակայությունը  տարեցտարի խորացնում է մարդկանց արտահոսքը գյուղական և քաղաքային համայնքներից: Գործազրկության նվազեցման համար համակարգային քաղաքականության անհրաժեշտություն կա: […]

̰
Լավ են պատրաստված եղել, հետքեր չեն թողել. Արթուր Վանեցյանը` գաղտնալսումների մասին

14:12 28.11.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը վերահաստատում է, որ իր և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու շրջանակները Հայաստանից են: Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը, սակայն, հրաժարվել է անուններ տալ: «Այս պահին ես չեմ կարող հստակ անուններ տալ, շրջանակը բացահայտել: Առանց ասելու էլ բոլորին էլ պարզ է, թե շրջանակը որտեղից […]

̰
SAS սուպերմարկետների ցանցի տնօրենը և հանցակիցներն ընդունել են իրենց մեղքը. ՀՔԾ պետ

13:50 28.11.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, ՀՔԾ օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ ամփոփելով իր պաշտոնավարման շրջանում կատարված աշխատանքները, նշեց, որ աննախադեպ էր նաև «Զիբիլիքս»-ի գործով արձանագրված արդյունքը, քանի որ առաջին անգամ նախաքննության ընթացքում հիմնավորվեց ընտրակեղծարարության ողջ շղթան: Խաչատրյանը հայտնեց, որ հիշյալ քրգործով վերսկսված նախաքննության ընթացքում հունիս-սեպտեմբեր ամիսներին 200-ից ավելի անձինք են հարցաքննվել, դատարան է […]

̰
Վստահաբար որևէ քաղաքական պատվեր չի իջեցվում իրավապահներին․ Միրզոյան

13:47 28.11.2018

Հայաստանի իրավապահ մարմինները ենթակա են իշխանությանը, և բնական է, որ պետք է կատարեն իշխանության պահանջները։ Այլ հարց են քաղաքական պատվերները, որպիսիք չկան։ Այս մասին այսօր ՀՔԾ-ում տեղի ունեցած միջոցառումից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Արարատ Միրզոյանը։ «Մեր իշխանության օրոք վստահաբար որևէ քաղաքական պատվեր չի իջեցվում, և այդ մարմիններն էլ չեն կատարում որևէ քաղաքական պատվեր։ […]

̰
Դավիթ Շահնազարյանը չի՞ ամաչում. Արարատ Միրզոյան

13:46 28.11.2018

«Չի՞ ամաչում Դավիթ Շահնազարյանը։ Մարդ, որը շարունակաբար, տարիներ շարունակ քարոզել է Ղարաբաղը հանձնելու գնով չգիտեմ ինչեր Հայաստանի երևակայական ինչ-որ զարգացումների համար, և հիմա էդ մարդը Սասուն Միքայելյանին, ում մարմնի մեջ նրա քաշի չափ բեկորներ կան պատերազմից մնացած, ասում է՝ Սասուն Միքայելյանը ուզում է Ղարաբաղը հանձնե՞լ, և դա մեր գի՞ծն է, որ տենց կաթիլ-կաթիլ փորձում ենք […]

̰
Կրկին խիզախել եմ լայվ մտնել՝ ասֆալտին փռվելու, պատերին ծեփվելու վտանգն աչքիս առաջ․ Արփինե Հովհաննիսյան

13:45 28.11.2018

«Հիշո՞ւմ եք՝ մի քանի օր առաջ, երբ լայվ էի մտել, վարչապետ Փաշինյանի դուրը դա այդքան էլ չէր եկել, բայց այսօր կրկին խիզախել եմ՝ ասֆալտին փռվելու, պատերին ծեփվելու վերահաս վտանգն աչքիս առաջ ունենալով, միևնույն է՝ որոշել եմ ներկայացնել իմ դիտարկումները որոշ հարցերի հետ կապված»,- այս նախաբանով ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ համար ներկայացնող Արփինե Հովհաննիսյանն սկսել է […]

̰
ՀՔԾ-ում քննվող գործերով վերականգնվել է 139 մլն դրամ նյութական վնաս. Սասուն Խաչատրյան

13:44 28.11.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում են նաև նախկին պաշտոնատար անձանց ապօրինի հարստացման, կեղծ հայտարարագրեր ներկայացնելու, փողերի լվացման գործեր: Այս մասին նոյեմբերի 28-ին ՀՔԾ օրվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա հայտնեց, որ, ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ ծառայությունում քննվող քրեական գործերով փաստացի վերականգնվել է 139 մլն դրամ նյութական վնաս, կալանք է դրված […]

̰
Սաակաշվիլին զինված հեղափոխություն է պատրաստում պարտվելու դեպքում. Վրաստանի ԱԱԾ

13:42 28.11.2018

Վրաստանում նոյեմբերի 28-ին ընթացող նախագահի ընտրության երկրորդ փուլի նախօրեին այդ երկրի հատուկ ծառայությունները տեղեկություն են հրապարակել՝ ըստ որի, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերջին օրերին պարբերաբար հեռախոսազրույց է ունենում միասնական ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հետ՝  քարոզարշավի առումով նրան ուղղորդելով: Ըստ Վրաստանի ԱԱԾ տարածած տեղեկության՝ իրենք պարզել են, որ Սաակաշվիլին խորհուրդ է տվել Գրիգոլ Վաշաձեին՝ քվեարկությունն […]

̰
Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրգործով հարցաքննվել են 200-ից ավելի անձինք. Սասուն Խաչատրյան

13:39 28.11.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նոյեմբերի 28-ին` ՀՔԾ օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ նշեց, որ մեծ աշխատանք է կատարվել ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով: Խաչատրյանը հայտնեց, որ հարուցված այս քրեական գործով մինչ օրս հարցաքննվել են 200-ից ավելի անձինք, 72 խուզարկություններ և առգրավումներ են կատարվել: Մանվել Գրիգորյանի առանձնատնից առգրավված՝ տարբեր […]

̰
Մարտի 1-ի գործով հարցաքննվել է 1000-ից ավելի անձ. Սասուն Խաչատրյան

13:12 28.11.2018

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նոյեմբերի 28-ին ՀՔԾ օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ ներկայացրեց հաշվետվություն իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ: Խաչատրյանը հայտնեց, որ միայն Մարտի 1-ի գործով հարցաքննվել է 1000-ից ավելի անձ, կատարվել է 40-ից ավելի խուզարկություն, տարբեր հիմնարկներից կատարվել են 85 առգրավումներ, նշանակվել են 23 փորձաքննություններ, այդ թվում` բարդ համալիր, փորձաքննության է ներկայացվել 146 միավոր հրազեն, […]

̰
ՀՀԿ հայտարարությունները վաղուց ադեկվատ չեմ համարում․ Միրզոյանը՝ ՀՀԿ երեկվա հայտարարության մասին

13:10 28.11.2018

«Ես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների, շտաբի և հարակից, փոխկապակցված անձանց, ինստիտուտների հայտարարությունները վաղուց ադեկվատ չեմ համարում»,- ՀՀԿ երեկվա հայտարարության մասին այսօր ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Հանրապետական կուսակցության հայտարարությունը վերաբերում էր նախընտրական փուլում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի արտահայտություններին։ ՀՀԿ շտաբի հայտարարության համաձայն՝ այդ հայտարարություններն անցնում են բոլոր ընդունելի սահմանները։ Այդ հարցով […]

̰
BACK_TO_TOP