12:50 28.11.2018
«Խոսել ենք, այո՛, խոսել ենք։ Խնդրին առնչվող բոլոր նրբերանգների, բոլոր ենթահարցերի վերաբերյալ խոսել ենք։ Բայց ձեր թույլտվությամբ մանրամասներ չեմ հաղորդի»,- լրագրողների հետ այսօրվա զրույցում ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Մինսկում Բելառուսի նախագահի հետ զրույցը ՀԱՊԿ քարտուղարի նշանակման թեմայով։ Միրզոյանը համարում է, որ սա ոչ թե հակասություն է, այլ խնդիր, և դա նորմալ է։ […]
12:48 28.11.2018
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 28-ին կայացած նիստում քննարկվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման մասին հարցը, հայտնում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: Հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև […]
12:32 28.11.2018
ՀՀ վերաքննիչ դատարանում նոյեմբերի 28-ին մեկնարկեց, ապա կես ժամով հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս փուլում գործով նոր փաստարկներ չեն կարող ներկայացվել, դատարանը ստուգում է առաջին ատյանի դատարանի գործընթացի օրինականությունը: Լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք Գլխավոր դատախազի մասնակցությունը դատին վկայում է լուրջ տրամադրված […]
12:26 28.11.2018
Երևանում նոյեմբերի 28-ին մեկնարկել է խոշտանգումների կանխարգելման ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի 10-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել պատվիրակներ շուրջ 50 երկրներից: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում նշել է, որ այսօր իրականացնում են միջազգային լավագույն փորձից բխող գործողություններ: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է ՀՀ-ում իրականացված օրենսդրական փոփոխությունները՝ նշելով, […]
12:21 28.11.2018
«Կարեն Ղազարյանի հետ կապված խնդիրը պարզ խնդիր չէ: Դուք գիտեք, որ Ադրբեջանը, ըստ էության, կիսապաշտոնական առաջարկ է արել, ասել է, որ հայկական կողմում, ընդ որում՝ Արցախի Հանրապետությունում, կա 3 ադրբեջանցի և Ադրբեջանի կողմում կա 3 հայ: Առաջարկել է, որ բոլորը բոլորի հետ փոխանակենք»,- Նոյեմբերյանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Փաշինյանի՝ […]
12:20 28.11.2018
ՀՀԿ 1-ին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է «Իմ քայլը» դաշինքը ղեկավարող Նիկոլ Փաշինյանին՝ նրան հրավիրելով բանավեճի: «Հաշվի առնելով, որ արդեն երրորդ օրն է ձեր քարոզարշավը կառուցում եք ժողովուրդը հանրապետականներով վախեցնելու վրա, խորացնելով հասարակությունը սևերի և սպիտակների կիսելու Ձեր արատավոր քաղաքականությունը, ինչպես նաև այն, որ քարոզչության ընթացքում թույլ եք տալիս ամենատգեղ և անվայել […]
12:06 28.11.2018
ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արմեն Աշոտյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնել է, որ այս պահին գտնվում է Երևանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով՝ «դեռևս որպես վկա»։ «Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ։ Գործի և այսօրվա մանրամասները կպատմեմ երեկոյան։ Ինչպես նաև կանդրադառնամ այն հարցին, թե ինչ է […]
12:00 28.11.2018
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր […]
11:46 28.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ նոյեմբերի 27-ի երեկոյան այցելել է Գերմանական Կարմիր խաչի կազմակերպության Բեռլինի կենտրոնակայան։ Գերմանական Կարմիր խաչը, որը հումանիտար աջակցություն է տրամադրում ողջ աշխարհում՝ բնական աղետներից և զինված հակամարտություններից տուժած գոտիներում, Հայաստանում գործունեություն է սկսել ծավալել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո: Կազմակերպությունն ակտիվորեն մասնակցել է ինչպես փրկարարական աշխատանքներին, […]
11:44 28.11.2018
ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ փորձելու է լինել Լոռու մարզի բոլոր համայնքներում, իր 11-ամյա գործունեության հաշվետվությունը ներկայացնել, լսել ժողովրդի կարծիքը, առաջարկները, խորհուրդն ու նաև քննադատությունը: «Որ նայում եմ, շատ բան եմ արել»,- ասաց նա: Շարմազանովն անդրադարձավ նաև «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների՝ Լոռի կատարած այցին, այնտեղ հնչած որոշ […]
11:39 28.11.2018
«Իմ քայլը» դաշինքի կողմից Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սոս Ավետիսյանն ահազանգում է, որ հանվել կամ վնասվել են իր նախընտրական պաստառները: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ պաստառները փակցված են եղել օրենքով սահմանված և թույլատրելի վայրերում: «Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը, երբ ես և թիմի անդամները հայտնաբերեցինք, […]
11:33 28.11.2018
«Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերից ամենահարուստը ՀՀԿ-ն է: Սա, թերևս, պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ նրանք 20 տարի եղել են իշխանության ղեկին: Պաշտոնական հայտարարագրում այս կուսակցությունը ներկայացրել է միայն 55 շենք, որոնց մեծ մասն անհատույց օգտագործման են: Սակայն կան կուսակցություններ, որոնք ոչինչ չունեն, անգամ գրասենյակ: Այդ ուժերից են «Քաղաքացու որոշում» […]
10:41 28.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը իր մոտ է կանչել մարզի գյուղապետերին և խստիվ հրահանգել որևէ մասնակցություն չունենալ նախընտրական քարոզչությանը և գյուղացիներին չուղղորդել այս կամ այն թեկնածուի օգտին: Նման մտահոգություն առաջացել է ՔՊ որոշ թեկնածուների բողոքներից հետո, ովքեր մարզպետի մոտ բողոքել են, որ գյուղապետերից շատերը աշխատում են այլ կուսակցությունների թեկնածուների համար, որը կարող […]
10:13 28.11.2018
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 23:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 4 տան դիմաց այրվում է տնակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:30-ին, մարվել՝ 04:16-ին: Ամբողջությամբ այրվել է երկաթյա վագոն-տնակը (մոտ 27 քմ)՝ գույքով: Հրշեջ-փրկարարները ներսում հայտնաբերել […]
09:01 28.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս կտրուկ լարվել են ՀՀ ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի հարաբերությունները: Պատճառը ՊԵԿ արտաբյուջետային միջոցներն էապես սահմանափակելու` նախարարության նախաձեռնությունն է: ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկումների ժամանակ տեսակետ է հնչել, որ ՊԵԿ արտաբյուջետային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, դրանք կոռուպցիայի աղբյուր են, ուստի պետք է դրանք կրճատել: Պատահական չէ, որ ՀՀ […]
08:43 28.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 11-ին ՀՀԿ խորհրդի նիստի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ իրենց հատկապես զարմացրել է Սերժ Սարգսյանի երկար ելույթը՝ մոտ 2 ժամ տևած, որի ժամանակ նա ամեն ինչից խոսել է, անգամ ներողություն է խնդրել ՀՀԿ-ականներից, որ նրանց վերջին ամիսներին այդքան հայհոյել են։ Կարծես հասկացրել է, որ ինքը գիտակցում է, որ իր պատճառով […]
01:02 28.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. ««Սասնա Ծռեր»-ը, երբ 2016 թ․-ի հուլիսին ըմբոստացավ բռնության դեմ, հեղափոխությունից հետո որդեգրեց նոր քաղաքականություն: Ուժ կիրառելու անհրաժեշտություն չկա, այդ էջն այլևս փակված է: Ես շատ եմ մտածել, ես դեմ եմ բռնությանը, բայց մենք պետք է հասկանանք, […]
00:50 28.11.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանի աջակցության կարիքն ունի, որպեսզի ավարտի Brexit-ի հետ կապված գործընթացը, սակայն պատգամավորների կողմ ձայները քիչ են սպասվածից, գրում է The Washington Post– ը: Խորհդարանում քվեարկությունը նախատեսված է դեկտեմբերի 11-ին: Որպեսզի գործարքը կայանա, նրան անհրաժեշտ է 318 ձայն, մոտավոր հաշվարկներով Մեյին պակասում է 60 ձայն: Լիվերպուլի համալսարանի պրոֆեսոր Ջոնաթան Թոնգը կարծում […]
00:43 28.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ պատգամավորի թեկնածու Արթուր Խաչատրյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Մարդկանց պետք է հանել նպաստի ասեղի վրայից: Մարդիկ ասում են՝ եթե սպիտակ աշխատավարձ ստանամ, նպաստից կզրկվեմ: Ճիշտը սոցիալական նպաստների ճիշտ թիրախավորումն է: Մենակ կտրել-թափել նպաստները չի կարելի, նույնը վերաբերում է պետական ծառայողներին: Մեզ ասում են՝ պետական համակարգը արդյունավետ չէ, […]
00:13 28.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Մենք այսօր կիսագաղութական վիճակում ենք, սուվերենությունը գրեթե տվել ենք Ռուսաստանին, երբ դու ցանկացած թուղթ, որ Ռուսաստանը ուղարկում է, ստորագրում ես, նույնիսկ տեքստը չես կարդում, դա կոչվում է, որ դու կիսագաղութացված վիճակում ես: Հայաստանը ոչ ձեռնտու փաստաթղթերի տակ […]
23:46 27.11.2018
Թուրքիայի իրավապահները Ստամբուլում այսօր անցկացված «ռեյդի» արդյունքում ձերբակալել են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» զինվորական խմբավորման 23 անդամի, որոնք մեղադրվում են ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեջ։ Բանն այն է, որ քրդական կառույցը Թուրքիայում համարվում է ահաբեկչական ու դրա հետ կապ ունեցող բոլոր անձինք հետապնդվում են իրավապահների կողմից։ Խմբի ձերբակալությունից հետո իրավապահները, թուրքական կողմի հայտարարության համաձայն, նաև խուզարկել են […]
23:30 27.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Ազգային ժողովի նոր ընտրություններից հետո կառավարության քաղաքականությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ նոր պարզ կդառնա: Մենք կոնկրետ ուժ ենք և կոնկրետ ծրագրեր ունենք ու ասում ենք, որ ԵԱՏՄ-ում չեն աշխատում մեխանիզմները: Այսօր վարորդները բողոքում են, որ Վերին Լարսը արհեստականորեն […]
23:25 27.11.2018
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի անձնակազմներն այսօր ավարտեցին «Էթերնիթի-2018» զորավարժությունը, որի ժամանակ խաղարկում էին իրենց երկրներով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունները։ 5-օրյա զորավարժությունը հրամանատարաշտաբային էր, այսինքն՝ խաղարկվում էին ոչ թե զորքերի տեղաշարժն ու մարտական գործողությունները, այլ հրամանատարների ու շտաբների գործողությունները նավթատարի վրա հարձակման, դրա վնասման կամ սպառնալիքի դեպքում։ Նավթատար խողովակաշարն անցնում է Հայաստանի […]
21:59 27.11.2018
Այսօր այնպես է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարևանությամբ, իրենց քարոզարշավն են սկսել, թե՛ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը, և թե՛ «Իմ քայլը» կուսակցության պատգամավորության թեկնածու Դավիթ Սանասարյանը: Երկու թեկնածուները, միմյանց նկատելուց հետո մոտեցել են, գրկախառնվել. «Ո՞նց եք դուք շարժվելու, որ մենք ձեզ չխանգարենք»,- Սանասարյանից հետաքրքրվել է Մանե Թանդիլյանը։ «Մենք արդեն […]
21:50 27.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, Աժ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նոյեմբերի 28-ի այցելությունների գրաֆիկի մասին։ «Իմ քայլ»-ի անդամները նոյեմբերի 28-ին՝ ժամը 10։30-ին, կլինեն Նոյեմբերյանում, 13։00-ին՝ Բերդում, 16։00-ին՝ Իջևանում, 17։30-ին՝ Դիլիջանում։
21:37 27.11.2018
Բելառուսի մայրաքաղաքում այսօր անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստը, որին մասնակցել է Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը։ Պատվիրակները հանդիպում են ունեցել նաև Բելառուսի նախագահի հետ, որի ժամանակ էլ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է իր դժգոհությունները։ Բուն նիստի ժամանակ կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ թվային օրակարգին, տրանսպորտային, մաքսային, հարկային համագործակցությանը, գազի ընդհանուր […]
21:25 27.11.2018
Այսօր իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնելու ժամանակ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը, խոսելով իրավական ոլորտում իրենց ծրագրած փոփոխություններից, անդրադարձել է նաև համաներման խնդրին. «Բնականաբար, կարևոր է նաև քրեական գործերով համաներումը, մենք ամենևին բավարարված չենք այն համաներմամբ, որ տեղի ունեցավ և չգիտես ինչու անվանվեց լայն համաներում: Դա որոշակիորեն նաև ծաղր էր դատապարտյալների, կալանավորված անձանց և […]
21:06 27.11.2018
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստել է տեսահոլովակներ, որոնք ուղղված են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին իրազեկման բարձրացմանը, քվեարկության մասնակցությունը խթանելուն, ինչպես նաև բացատրում են ընտրությունը կատարելու կարգը։ https://www.facebook.com/armenpress/videos/255952198430177/ https://www.facebook.com/armenpress/videos/304315020419313/
20:58 27.11.2018
Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի և Եվրոպական միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված Գործընկերության կոմիտեի առաջին նիստը։ Եվրոպական կողմի պատվիրակները հայտարարել են, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում բարեփոխումների իրականացման, մասնավորապես հենց համաձայնագրի շրջանակներում, ավելին՝ դրանց իրականացումը կօգնի ԵՄ ներդրումների ներգրավմանը, կխթանի ԵՄ հետ փոխանակումները։ Նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ կառավարության կողմից կազմված ՀԸԳՀ իրականացման […]
20:51 27.11.2018
ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր նախընտրական քարոզարշավ է անցկացրել Աբովյան քաղաքում: Դեկտեմբերի 9-ը կարևոր ամսաթիվ է՝ թավշյա հեղափոխությանն ու ազատ ընտրություններին պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը, դա այն է, ինչին վաղուց են սպասում մարդիկ: Ներդրումներ,աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում, փոքր ու միջին բիզնեսի աջակցություն, հարկերի իջեցում, տնտեսական հեղափոխության քայլերն է թվարկում Գագիկ Ծառուկյանը Աբովյանի կենտրոնական հրապարակում: […]