Ասում են՝ բոլորը բոլորի հետ. Փաշինյանն՝ Ադրբեջանից Կարեն Ղազարյանի վերադարձի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+36.09 oC

Ասում են՝ բոլորը բոլորի հետ. Փաշինյանն՝ Ադրբեջանից Կարեն Ղազարյանի վերադարձի մասին

12:21 28.11.2018

«Կարեն Ղազարյանի հետ կապված խնդիրը պարզ խնդիր չէ: Դուք գիտեք, որ Ադրբեջանը, ըստ էության, կիսապաշտոնական առաջարկ է արել, ասել է, որ հայկական կողմում, ընդ որում՝ Արցախի Հանրապետությունում, կա 3 ադրբեջանցի և Ադրբեջանի կողմում կա 3 հայ: Առաջարկել  է, որ բոլորը բոլորի հետ փոխանակենք»,- Նոյեմբերյանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ թվում է, թե շատ պարզ իրավիճակ է, մարդասիրական առաջարկ է, և ինչո՞ւ Հայաստանը պետք է հրաժարվի առաջարկից: Նրա խոսքերով՝ իրականում ամեն ինչ այդքան պարզ չէ, որովհետև իրականում Արցախի Հանրապետությունում 2 ադրբեջանցի դատապարված են, մեկը՝ 20 տարվա ազատազրկման, մյուսը՝ ցմահ բանտարկության, որովհետև նրանք Արցախի Հանրապետության 2 քաղաքացու են սպանել, ընդ որում՝ 15-ամյա մի տղայի՝ իրենց տան մեջ:

«Այստեղ հարցը հետևյալն է՝ իսկ այդ սպանված քաղաքացիների ընտանիքները կհամաձայնե՞ն, որ ոճրագործներին Արցախի Հանրապետությունը վերադարձնի Ադրբեջանին: Երկրորդը՝ դուք տեսաք, թե երբ Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը վերադարձվեց Ադրբեջան, նրանից ազգային հերոսի կերպար ստեղծեցին ադրբեջանցիները, և պարզ է, որ եթե նույնիսկ Արցախի Հանրապետությունը համաձայնի վերադարձնել, նրանք այդ ոճրագործներից նոր Ռամիլ Սաֆարովներ են կերտելու: Մենք ուզո՞ւմ ենք էդպիսի բան: Այսինքն՝ մենք ուզո՞ւմ ենք այնպիսի ուղերձ հղենք, որ հանգիստ մտեք և հայերին սպանեք, և դրա համար ձեզ ոչ մի բան չի լինի, երկու տարի հետո ձեզ կվերադարձնենք և կդառնաք ազգային հերոս: Սրա քաղաքական և գործնական հետևանքները մենք պատրա՞ստ ենք կրել»,- հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը:

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդը նշել է, որ իրենք շարունակում են Կարեն Ղազարյանի թեմայով խոսել Ադրբեջանի ղեկավարության հետ նաև վերջերս ստեղծված օպերատիվ կապի միջոցով, սակայն վերջիններս հրաժարվում են Ղազարյանին վերադարձնել։

«Ասում են՝ մենք համաձայն ենք բոլորը բոլորի հետ, և երբ որ դուք ձեր ձեռքում պարզել եք պաստառներ՝ «Վերադարձրեք մեր Կարենին», Կարենը նաև մերն է, հանկարծ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե Կարենն այս հարթակներում կանգնածներինը չէ»,- ասաց Փաշինյանը։

Նա վստահեցրեց՝ դիվանագիտական բոլոր ջանքերը կգործադրեն, որ հարցը կարողանան լուծել։ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պարտավոր է Կարեն Ղազարյանին վերադաձնել, դրա համար այդ հարցն ավելի ու ավելի կբարձրացնեն միջազգային բոլոր ատյաններում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

15:47 07.08.2025

Ադրբեջանի նախագահը աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ, հաղորդում է «ԱզերՏաջ» պետական լրատվական գործակալությունը: Ալիևի ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուսի ռազմաօդային բազայում, որտեղ նրան դիմավորել են պաշտոնյաները։ Ադրբեջանի ղեկավարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։   ...

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

15:40 07.08.2025

Մերցը Զելենսկու հետ քննարկել է Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը զանգահարել է Վլադիմիր Զելենսկուն, քննարկման թեման եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կոռնելիուսը։ Նրա խոսքով՝ «դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հեռախոսազրույց է ունեցել» Զելենսկու հետ և «քննարկել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ուիթքոֆի և Ռուսաստանի նախագահ […] ...

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

15:20 07.08.2025

Վահագն Խաչատուրյանը Թուրքմենստանում այցելել է հայկական խոնարհված եկեղեցի

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայկական խոնարհված եկեղեցի։ Եկեղեցին օծվել է 1905 թվականին, սակայն 1920-ականների սկզբին խորհրդային իշխանությունները քանդել են եկեղեցու գմբեթը, ապա այն վերածել արտադրական տարածքի։ Վերջին տարիներին թուրքմենական իշխանությունները որոշակի քայլեր են ձեռնարկել եկեղեցու պահպանության և տարածքի բարեկարգման ուղղությամբ։ Թուրքմենական իշխանությունները նաև պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ ռեստավրացնել […] ...

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

15:11 07.08.2025

Ֆինանսական հատկացումներ՝ «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի անցկացման նպատակով

ՀՀ մարզերում «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի պատշաճ անցկացման նպատակով ՀՀ կառավարությունն ավելի քան 211 մլն դրամ կհատկացնի: Միջոցները կտրամադրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2025 թվականի պետական բյուջեի ընդհանուր հատկացումներից կատարված վերաբաշխման արդյունքում: «Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ […] ...

SHANTNEWS

15:00 07.08.2025

SHANTNEWS

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

14:51 07.08.2025

Մեկնարկել է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգումը

ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով մեկնարկել է Արարատի մարզով անցնող Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս պահին տեղադրվում են եզրաքարերը, ջրահեռացման վաքեր։ Ճանապարհը չէր վերանորոգվել խորհրդային տարիներից ի վեր։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երթևեկելի մասում նախատեսված է տեղադրել ավազակոպճային շերտ, խճավազային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ճանապարհը կկահավորվի նաև անվտանգության էլեմենտներով։ ...

BACK_TO_TOP