Նախագահական նստավայրում կայացել է Հանրապետության նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.86
  • RUBLE
    4.88
  • 437.49
WEATHER
+23.09 oC

Նախագահական նստավայրում կայացել է Հանրապետության նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը

18:09 19.03.2024

Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հանդիպումը:

Ողջունելով հյուրերին նախագահն ասել է.

«Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանում: Ձեր այցը կարևոր է այն առումով, որ այն մեկ անգամ ևս փաստում է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շարունակականությունը և կարևորությունը:

Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ ավելի քան 30-ամյա համագործակցության պատմություն ունի: 1994 թվականից արդեն ինստիտուցիոնալ համագործակցություն է ձևավորվել ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև, որը հիմնականում նպատակ է ունեցել մեծացնել Հայաստանի դիմակայունությունը և կարողությունները, ինչպես նաև նպաստել ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը: Այս ամենն այսօր շատ ավելի արդիական է Հայաստանի համար: Մենք այն երկիրն ենք, որը փորձում է ամեն ինչ անել, որ տարածաշրջանում իսկապես խաղաղություն հաստատվի: Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ մենք առաջնորդվում ենք ժողովրդավարական սկզբունքներով և գաղափարներով:

Այս տարի նշվում է ՆԱՏՕ-ի ստեղծման 75-ամյակը: ՆԱՏՕ-ն, երբ ստեղծվում էր երկու հիմնական գաղափարի շուրջ էր կենտրոնացած: Առաջինը՝ պաշտպանել ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությունը և այն արժեքները, որոնք դավանում են այդ երկրները, իսկ այդ արժեքներն են՝ ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը: Հիմա մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքներով և ամեն ինչ անում ենք, առկա մարտահրավերներին դիմակայելու, մեր անկախությունն ու ժողովրդավարությունն ամրապնդելու համար:

Շնորհակալություն մեկ անգամ ևս Ձեր այցելության համար»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է.

«Պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Ես մեծապես գնահատում են այն, որ հնարավորություն ունեցա հանդիպել Ձեզ հետ:

Ինչպես նշեցիք Հայաստանը ՆԱՏՕ-ի երկարամյա գործընկերն է՝ 30 տարվա գործընկերություն: Այս ժամանակաշրջանում մենք աշխատել ենք որպես սերտ գործընկերներ՝ աջակցելով և օգնելով միմյանց: Մենք մեծապես շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Հայաստանն անում է՝ աջակցելու ՆԱՏՕ-ի տարբեր առաքելություններին և գործունեությանը՝ ներառյալ հայ զինվորների անձնական ներկայությունը Կոսովոյում: Ես հայ զինվորներին հանդիպել եմ մի քանի անգամ և միշտ տպավորված եմ եղել նրանց պրոֆեսիոնալիզմով, նվիրումով և հանձնառությունով:

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ձեր երկրի վերջին հայտարարության կապակցությամբ՝ Կոսովոյում ձեր ներկայությունն ամրապնդելու առումով: Սա շատ կարևոր է Բալկաններում կայունության ապահովման համար:

Մենք այսօր դիտարկում ենք նաև, թե ինչպես կարող ենք ավելի խորացնել մեր համագործակցությունը, թե ինչպես կարող ենք միասին ավելին անել»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել ընդհանուր տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի լիակատար պատրաստակամությունը և սկզբունքային դիրքորոշումը մեր տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու հարցում: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը երկրի և ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումը տեսնում է միայն խաղաղության, ռազմական ուժի կիրառման բացառման և ժողովրդավարական սկզբունքների հաստատման ուղիով:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև խաղաղության հաստատման շուրջ Հայաստան-Ադրբեջան շփումներում ներկայումս առկա իրողությունների և մարտահրավերների վերաբերյալ: Երկուստեք շեշտվել է խաղաղության գործընթացի դրական ավարտի կարևորությունը, ինչը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից:

«Հայաստանի անկեղծ ցանկությունն է իր բոլոր հարևանների հետ հաստատել բարիդրացիության և գործընկերության սկզբունքների վրա խարսխված հարաբերություններ»,- նշել է նախագահ Խաչատուրյանը:

Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին, ինչը կարևոր ներդրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում, ինչպես նաև Հայաստանի հանձնառությունը շարունակել ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից

13:55 04.06.2025

1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից

Հայաստանի ներկայացուցիչները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ առցանց օլիմպիադայում: Հայաստանի առցանց մասնակցությունն ապահովել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ 11 մասնակցից բաղկացած թիմով։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Արծաթե մեդալ է նվաճել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ծովակ […] ...

Հայտնի են վոլեյբոլի կանանց և տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնության հաղթողները

13:46 04.06.2025

Հայտնի են վոլեյբոլի կանանց և տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնության հաղթողները

Երևանի «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում 4 փուլով անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունը: Չեմպիոնի կոչմանն արժանացել է «ՖԻՄԱ» թիմը՝ վերջին խաղում առավելության հասնելով «Գյումրի» թիմի նկատմամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունում երրորդ տեղ է գրավել «ՄՍԿՀ» թիմը, որը «Գյումրի» թիմին զիջել է ընդամենը մեկ միավորով: Մրցանակային տեղեր […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

13:34 04.06.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

Գողություններ ջրօգտագործման ընկերությունից․ Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումը

13:26 04.06.2025

Գողություններ ջրօգտագործման ընկերությունից․ Արտաշատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Ջրօգտագործման ընկերությունից գողության առաջին հաղորդումը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր մարտի 28-ին: 2024 թվականի նոյեմբերից 2025 թվականի մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում Արտաշատ համայնքի, Բաղրամյան և Ոստան բնակավայրերի ջրի պոմպերի էլեկտրական ենթակայաններից գողացել էին այլումինե և պղնձե մալուխներ ու հոսանքի անջատիչներ: Նույն ընկերությունից գողության հաջորդ ահազանգը մայիսի 6-ին էր. Շահումյան գյուղի վարչական տարածքից գողացել էին […] ...

Էկոնոմիկայի փոխնախարարը Մանիլայում ներկայացրել է ՀՀ կառավարության իրականացրած քաղաքական բարեփոխումները

13:18 04.06.2025

Էկոնոմիկայի փոխնախարարը Մանիլայում ներկայացրել է ՀՀ կառավարության իրականացրած քաղաքական բարեփոխումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը մայիսի 27-30-ը Ֆիլիպինների Հանրապետության Մանիլա քաղաքում մասնակցել է Ասիական զարգացման բանկի «Ջուր և քաղաքային զարգացում» խորագրով համաժողովին (AWUF 2025)։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: AWUF 2025-ի նպատակն էր խթանել համագործակցությունը և նորարարությունը՝ տրամադրելով դինամիկ հարթակ այնպիսի կարևորագույն խնդիրների լուծման համար, ինչպիսիք են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրային անվտանգությունը, […] ...

BACK_TO_TOP