10:07 21.03.2024
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Telegram-ի ալիքում ասել է, որ Ուկրաինան Կանադայից ստացել է 1,5 միլիարդ դոլար՝ երկրի բյուջեի դեֆիցիտը փոխհատուցելու համար։
«Ուկրաինան Կանադայից ստացել է երկու միլիարդ կանադական դոլար, որը համարժեք է 1,5 միլիարդ ԱՄՆ դոլարի: Կարևոր միջոցներ, որոնք կօգնեն կառավարությանը ֆինանսավորել դեֆիցիտը, մասնավորապես՝ ուկրաինացիներին օգնելու սոցիալական ծրագրերը», – ասվում է Շմիգալի հայտարարության մեջ:
Ավելի վաղ երկրի պաշտպանության նախարար Ուիլյամ Բլերը հայտարարել էր, որ Օտտավան 40 միլիոն կանադական դոլար (մոտ 30 միլիոն ԱՄՆ դոլար) կհատկացնի Ուկրաինայի համար հրետանային զինամթերքի համար։ Նրա հաշվարկներով՝ այդ գումարը կբավարարի Ուկրաինա մոտ հազար միավոր զինամթերքի արագ մատակարարման համար։ Եվս 7,5 մլն կանադական դոլար կհատկացվի գիշերային տեսողության սարքերի համար, ասել է նախարարը։
14:15 04.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:15 04.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԵրևանում հունիսի 4-ի ցերեկը, 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-7-ին գիշերը և կեսօրից հետո, 9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...
14:09 04.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետը» սպառնում է Հայաստանին. «Գեղարդ» հիմնադրամՎիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կազմակերպած «Մարդկային հարթության 2025 թ․ երրորդ կոնֆերանս»-ի ընթացքում «Ադրբեջանի ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտի» նախագահ Ահմադ Շահիդովը Հայաստանի հասցեին հնչեցրել է բացահայտ սպառնալիք։ Այս մասին հայտնել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն՝ ընդգծելով, որ վերոնշյալ կոնֆերանսի նպատակն է խթանել հանդուրժողականությունն ու պայքարը խտրականության դեմ ԵԱՀԿ տարածաշրջանում: […] ...
13:55 04.06.2025
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայիցՀայաստանի ներկայացուցիչները 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների (APIO) ինֆորմատիկայի միջազգային 19-րդ առցանց օլիմպիադայում: Հայաստանի առցանց մասնակցությունն ապահովել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ 11 մասնակցից բաղկացած թիմով։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Արծաթե մեդալ է նվաճել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ծովակ […] ...
13:46 04.06.2025
Հայտնի են վոլեյբոլի կանանց և տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնության հաղթողներըԵրևանի «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում 4 փուլով անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունը: Չեմպիոնի կոչմանն արժանացել է «ՖԻՄԱ» թիմը՝ վերջին խաղում առավելության հասնելով «Գյումրի» թիմի նկատմամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Պրո Լիգա 2024-2025» առաջնությունում երրորդ տեղ է գրավել «ՄՍԿՀ» թիմը, որը «Գյումրի» թիմին զիջել է ընդամենը մեկ միավորով: Մրցանակային տեղեր […] ...
13:34 04.06.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 12.00-ից 16.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...