09:48 19.03.2024
Կատարի մայրաքաղաք Դոհայում Գազայի հատվածում հրադադարի և իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների կողմերը որոշ փոխզիջումների են առաջարկել, հայտնում է ամերիկյան Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
«Երկու կողմերն էլ եկել են որոշակի փոխզիջումներով և բանակցելու պատրաստակամությամբ», – պորտալը մեջբերում է բանակցությունների ընթացքին անմիջականորեն ծանոթ աղբյուրին:
Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ իսրայելցի բանակցողները կմնան Դոհայում՝ շարունակելու մանրամասն բանակցությունները Քաթարի և Եգիպտոսի միջնորդների հետ, և ընթացիկ փուլը կարող է տևել առնվազն երկու շաբաթ:
13:12 04.06.2025
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով ՀՀ պետբյուջեի միջոցներից անհարկի հատկացվել է 360 մլն ՀՀ դրամ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է՝ ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով սահմանված կարգերի խախտմամբ, անհրաժեշտության բացակայության պայմաններում նախաձեռնել է ընդհանուր շուրջ 360.000.000 ՀՀ դրամի համապատասխան աշխատանքների ձեռքբերման վերաբերյալ պայմանագրերի […] ...
13:06 04.06.2025
Արթիկ համայնքի «Սարատակի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 5-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Սարատակի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ։ ...
13:00 04.06.2025
Սիրիայի իշխանությունները հերքում են Իսրայելի տարածքի հրետակոծությանը իրենց մասնակցությունըՍիրիայի նոր իշխանությունները հերքում են իրենց մասնակցությունը Իսրայելի ուղղությամբ արկերի արձակմանը և դատապարտում են Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի հրետակոծությունը։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Մենք դեռևս ստուգում ենք Սիրիայից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրետակոծության մասին տեղեկատվությունը և հաստատում ենք, որ մեր երկիրը սպառնալիք չի ներկայացրել և չի ներկայացնի Մերձավոր Արևելքի որևէ […] ...
12:50 04.06.2025
Պաղեստինը կոչ է արել կանխել Իսրայելի կողմից Արևմտյան ափի գրավումըՊաղեստինի կառավարությունը կոչ է արել միջազգային միջամտության՝ կանխելու համար Իսրայելի կողմից Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ սովը որպես զենք օգտագործելը։ «Միջազգային միջամտությունը անհապաղ անհրաժեշտ է՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ սովի կիրառումը որպես զենք դադարեցնելու համար», -WAFA լրատվական գործակալությունը մեջբերում է պաղեստինյան կաբինետի հայտարարությունը։ Կաբինետը նաև կոչ է արել «կոնկրետ միջոցներ ձեռնարկել Իսրայելի […] ...
12:45 04.06.2025
ԲԸՏՄ-ն կասեցրել է մետաղաձուլարանի գազի վառարանների ապօրինի շահագործումըԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից «Մետէքսիմ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում Երևան և Մասիս քաղաքների արտադրամասերում արձանագրվել են մի շարք խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից։ «Գունավոր մետաղների ձուլման արտադրամասերում գազի 3 վառարան շահագործվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության դրական եզրակացության։ Վառարանները չեն ունեցել անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ […] ...
12:40 04.06.2025
Պենտագոնի ղեկավարը առաջին անգամ բաց կթողնի Ուկրաինայի հետ շփման խմբի հանդիպումը. APԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը բաց կթողնի Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի նիստը՝ դրա ստեղծումից ի վեր առաջին անգամ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ Պենտագոնի ղեկավարը չորեքշաբթի օրը Բրյուսելում ներկա չի լինի Ուկրաինային զենքի մատակարարման վերաբերյալ հանդիպմանը։ Հեգսեթի մասնակցությունը տեսակապի միջոցով նույնպես նախատեսված չէ։ Ինչպես նշում է գործակալությունը, սա Վաշինգտոնի կողմից […] ...