21:57 15.03.2024
ԱՄՆ իշխանությունները խորհրդակցություններ են անցկացնում Իսրայելի, Կատարի և Եգիպտոսի հետ՝ փորձելով լուծել հրադադարի և պատանդների վերադարձի հնարավորության հետ կապված մնացած վիճահարույց խնդիրները՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման առաջարկի լույսի ներքո։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Վիեննա կատարած այցի արդյունքներով Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Պատանդների վերաբերյալ, այո, ավելի վաղ արձագանք էր եղել ՀԱՄԱՍ-ից: Ես, իհարկե, չեմ կարող մանրամասնել, թե դա ինչ է ենթադրում: Բայց կարող եմ ասել, որ մենք ակտիվորեն աշխատում ենք Իսրայելի, Կատարի և Եգիպտոսի հետ մնացած տարաձայնությունները լուծելու և համաձայնության գալու համար:
Մենք հենց հիմա խորհրդակցություններ ենք անցկացնում։ Եվ ես համոզված եմ, որ դրանք կշարունակվեն առաջիկա օրերին։ Իսրայելը խումբ է ուղարկել այդ նպատակով բանակցություններ վարելու համար։ Եվ ես կարծում եմ, որ սա արտացոլում է այն ըմբռնումը, որ հնարավոր է և հրատապ անհրաժեշտություն է ձեռք բերել համաձայնություն, ապահովել հրադադար, վերադարձնել պատանդներին և էլ ավելի մեծացնել մարդասիրական օգնության առաքման ծավալը։ Մենք հավատարիմ ենք դրան և կաշխատենք այնքան ժամանակ, որքան կպահանջվի դրան հասնելու համար»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը։
19:54 02.06.2025
Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ կնքել է 6 տարվա պայմանագիր: Անգլիացին իսպանական ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում: Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» համակարգում էր 2004 թվականից, թիմի կազմում 352 խաղում խփել է 23 գոլ, կատարել 92 գոլային փոխանցում։ 26-ամյա եզրային պաշտպանն […] ...
19:44 02.06.2025
Հնդկաստանում ջրհեղեղների ու սողանքների հետևանքով շուրջ 34 մարդ է զոհվելՎերջին երեք օրերի ընթացքում Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամի, Մանիպուրի, Տրիպուրայի, Սիկկիմի, Արունաչալ Պրադեշի և այլ նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հնդկական New Delhi TV-ն։ Պաշտոնյաների խոսքով՝ բազմաթիվ վարչություններ զբաղվում են օգնություն ցուցաբերելով և փրկարարական աշխատանքներ իրականացնելով՝ օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ Հնդկաստանի ռազմաօդային […] ...
19:36 02.06.2025
Վարչապետն այցելել է Երևանի պետական համալսարանՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան՝ շրջայցի ընթացքում ծանոթացել լաբորատոր կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Վարչապետը նախ եղել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոնում, որի վերազինման աշխատանքներն իրականացվել են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ֆինանսավորման շրջանակներում։ Մասնավորապես, վարչապետին ներկայացվել են պրոֆեսոր Լևոն Մուրադյանի […] ...
19:26 02.06.2025
Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստըՄայիսի 28-ին Տաջիկստանի նախագահությամբ Դուշանբե քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 32-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչը: Միջոցառմանը դիտորդի կարգավիճակով մասնակցում էր նաև Ադրբեջանի Հանրապետությունը: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ […] ...
19:16 02.06.2025
Պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի սարքավորումներ են ձեռք բերվել. վարչապետ2022-2024 թվականներին պետբյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար շուրջ 3 մլրդ դրամի գիտական և լաբորատոր սարքավորումներ են ձեռք բերվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...