Հեղափոխության ընթացքում օգտագործված մարտավարական գործիքներն անհրաժեշտ է օգտագործել նաև բարեփոխումներ իրականացնելիս. Արտակ Զեյնալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+8.09 oC

Հեղափոխության ընթացքում օգտագործված մարտավարական գործիքներն անհրաժեշտ է օգտագործել նաև բարեփոխումներ իրականացնելիս. Արտակ Զեյնալյան

15:28 08.11.2018

Նոյեմբերի 6-ին, Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ կատարած այցի շրջանակում,  ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ելույթ է ունեցել Բաց կառավարման գործընկերության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հանդիպմանը:

«Նախքան ելույթիս բովանդակությանն անդրադառնալը՝ նշեմ, որ շատ կարևոր հանդիպումներ ունեցա Հարավային Կորեայի Հանրապետության Խորհրդարանի խոսնակի, նախագահի աշխատակազմի ներկայացուցչի, Բաց կառավարման գործընկերության գլխավոր գործադիր տնօրենի, Հարավային Կորեայի ներքին գործերի և անվտանգության նախարարի, Մոնղոլիայի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի, Ղրղըզստանի արդարադատության նախարարի, ինչպես նաև Վրաստանի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկեցինք երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Այժմ ներկայացնեմ ԲԿԳ հանդիպման ժամանակ ունեցած ելույթիս մանրամասները»,- գրել է Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ձեզ ենք ներկայացնում գրառումն ամբողջությամբ.

«Անդրադառնալով 2018թ գարնանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ դրանք որակեցի աննախադեպ և պատմական ու նշեցի, որ այդ օրերին հայ ժողովուրդը թավշյա, խաղաղ, առանց բռնության հեղափոխության միջոցով իրացրեց իշխանության իր ուղղակի իրավունքը։ Մասնավորապես նշեցի, որ ապրիլ մայիսի ընթացքում Հայաստանի քաղաքացիները դուրս եկան փողոցներ և հրապարակներ՝ իրականացնելու ավելի լավ երկիր ունենալու իրենց երազանքը:

Երկիր, որտեղ իրապես կնյութականացվեն օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանվածության և ժողովրդավարության սկզբունքները: Արդյունքում այս տարվա մայիսին Հայաստանի խորհրդարանական խմբակցություններն աջակցեցին խաղաղ իշխանափոխությանը, և ձևավորվեց համաձայնության կառավարություն: Եվ այսօր ես՝ որպես ժողովրդի կողմից ձևավորված կառավարության անդամ, մեծ պատասխանատվություն եմ ստանձնել նյութականացնել և կյանքի կոչել այն դրական էներգիան, որն առկա էր այս տարվա գարնանը Հայաստանի փողոցներում և հրապարակներում:

Որպես կարևորագույն քայլ անհրաժեշտ է մեր երկրի հաղթանակած հեղափոխությունը վերածել ինստիտուցիոնալ բարեփոխումների, ինչը առաջիկա ընտրություններից հետո նոր թափ պետք է առնի. պետական համակարգի բոլոր օղակները ևս պետք է հեղափոխվեն և վերափոխվեն։ Կարծում եմ՝ խիստ անհրաժեշտ է հանրության շարունակական ընդգրկումը փոփոխությունների, համակարգի վերակառուցման մեջ։ Հեղափոխության ընթացքում օգտագործված մարտավարական գործիքներն անհրաժեշտ է օգտագործել նաև բարեփոխումներ իրականացնելիս, այդ թվում՝ պարզ և հասանելի նպատակների սահմանում՝ կոնկրետ ժամկետներում, հասարակության ամենալայն ընդգրկում շարունակվող հեղափոխության մեջ՝ հստակ ձևակերպված կարճաժամկետ և ռազմավարական առաջադրանքներով, հանրությանը շարունակական հեղափոխության գլխավոր շարժիչ պահելու համար:

Անհրաժեշտ է ստեղծել սպասելիքների կառավարում՝ հանրությանը տալով իրատեսական փոփոխությունների ցանկ, իրատեսական ժամկետներով։ Սա կարևոր է, քանի որ շատերը սպասում են անթերի որոշումների և բացառապես դրական արդյունքների, ինչը շատ պարտավորեցնող է: Ելույթումս առանձնացրել եմ նաև ևս մեկ կարևոր գործոն, որը նպաստում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական էներգիայի նյութականացմանը և դրա կյանքի կոչելուն. դա հանրության առջև հաշվետվողականության, թափանցիկության, բաց գործելու կառավարության որդեգրած քաղաքականությունն է:

Հեղափոխության օրերին, ինչպես նաև համաձայնության կառավարության ձևավորումից հետո սոցիալական ցանցերը մեծ դեր և նշանակություն են ունեցել հեղափոխական ուժերի և ապա նաև Կառավարության կողմից հասարակության առջև հաշվետվողականության և թափանցիկության ապահովման տեսանկյունից, ինչն էականորեն նպաստել է Հայաստանում ժողովրդաիշխանության ամրապնդմանը և ժողովրդավարության զարգացմանը, ինչպես նաև այդ փողոցային պայքարի դրական էներգիան կառավարման համակարգին հասցնելուն և իրականացվող բարեփոխումներին ժողովրդի անմիջական մասնակցությունն ապահովելուն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP