14:14 06.11.2018
Ազգային ժողովում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, խոսելով ոստիկանության համակարգին նախատեսված հատկացումների մասին, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկայացրել է նաև հաջորդ տարի ոլորտում սպասվող բարեփոխումները: Ըստ Օսիպյանի՝ նախատեսվում է բարեփոխումների բավական ծավալուն ծրագիր: Ոստիկանապետը նշել է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության մասին: Խոսքը վարորդների տուգանքների չափերի վերանայման և տուգանքների բալային համակարգ մտցնելու մասին […]
14:06 06.11.2018
«Ռեյտինգային ընտրակարգի պահպանումը նշանակում է, որ նախորդ տրամաբանությունը կարող է գործել: Մենք չգիտենք՝ հիմա հնարավոր լինելո՞ւ է կանխարգելել փող բաժանողներին, բարերարներին: Ես հույս ունեմ, որ դա կարվի ոստիկանության ու այլ ծառայությունների կողմից, բայց այդ տրամաբանությունը գոյություն ունի: Մյուս կողմից էլ, եթե նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվեր, մենք ունենալու էինք տոտալ համամասնական ընտրական քարոզարշավ, և լինելու էր […]
14:02 06.11.2018
«Պայմանավորվելու բան չկար: Մեծ հաշվով՝ Երևանի ավագանու ընտրություններին ենք մենք մասնակցել «Լույս» դաշինքով: Դա եղել է այնպիսի լուծում, որ ցայտնոտային պայմաններում որոշում ենք կայացրել նոր բրենդ ընտրել, քանի որ սխալ կլիներ «Ելք» բրենդն օգտագործել»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների՝ ընտրություններին առանձին մասնակցելու հարցին այսպես է պատասխանել ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: […]
13:53 06.11.2018
Ամերիկյան բազմաթիվ հեռուստաընկերություններ քննադատել են Հանրապետական կուսակցությանն աջակցող նախընտրական հոլովակը: «Ֆեյսբուք» սոցիալական կայքն էլ արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հոլովակի վճարովի տարածումը: Հոլովակում ներգաղթյալների քարավանն է, որ շարժվում է դեպի ԱՄՆ սահման: Սոցկայքը հայտարարել է, որ տվյալ հոլովակը խախտում է «Ֆեյսբուք»-ում գովազդի տեղադրման կանոնները: «Չնայած այն հանգամանքին, որ այս հոլովակը կարելի է պարզապես […]
13:42 06.11.2018
«Ես բազմիցս արտահայտել եմ և պնդում եմ իմ դիրքորոշումը: Որպես իրավապահ կառույցի ղեկավար, որպես ոստիկան, կարծում եմ, որ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև»,- պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որպես պատանդ ինչպես է վերաբերում այն հարցին, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները կարող են ազատ արձակվել համաներման արդյունքում, ասել է ՀՀ ոստիկանապետ […]
13:31 06.11.2018
Այսօր Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մեկնարկել են մարտավարական զորավարժություններ։ Դրանք կշարունակվեն մինչև նոյեմբերի 10-ը: Այս մասին գրառում է կատարել ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։ Տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառման նպատակն է կատարելագործել ընդգրկված ուժերի և միջոցների մարտական ներդաշնակության մակարդակը, ստուգել զորամասերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունն ու նոր […]
13:28 06.11.2018
ԼԳԲՏ ֆորումը Երևանում չի անցկացվելու: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Լրագրողները փորձել են հստակեցնել ոստիկանապետի դիրքորոշումը, թե ինչպե՞ս է նա վերաբերվում այդ ֆորումի անցկացմանը, ինչին ոստիկանապետը խնդրել է կոռեկտ հարցադրում ուղղել, քանի որ ինքը ոչ թե կողմ կամ դեմ է, այլ գտնում է, որ […]
13:12 06.11.2018
«Արդյո՞ք նոյեմբերի 8-ին՝ Աստանայում, ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ գլխավոր քարտուղարի թեկնածությունը քննարկվելու է: Ի վերջո, այս պահին քվոտան պատկանում է ՀՀ-ին, և վերլուծական շրջանակներից տպավորություն կա, որ կա՛մ չի ներկայացվելու ՀՀ կողմից ներկայացուցիչ, կա՛մ այդ թեկնածությունը չի հաստատվելու»,- ԱԺ-ում բյուջեի 2019 թվականի նախագծի քննարկման ժամանակ հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն […]
13:07 06.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում 1997թ. ծնված քաղաքացու անվամբ հաշվառված ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել ցանկապատին: […]
12:43 06.11.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելիս և Իրանի հետ առևտուրը դադարեցնելու պահանջ դնելիս իրենք ժամանակավոր բացառություն են արել մի քանի երկրի համար՝ հաշվի առնելով որոշակի հանգամանքներ, ինչպես նաև ցանկանալով ապահովել նավթի լավ հագեցած շուկա: Այդ երկրներն են՝ Թուրքիան, Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը: Նոյեմբերի 5-ից ուժի մեջ […]
12:36 06.11.2018
ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիր մարմնի ազդեցիկ պատգամավորներից մեկը հեռացվել է իր պաշտոնից այն բանից հետո, երբ հրապարակվել է նրա էլեկտրոնային նամակը, որտեղ նրա հայ գործընկերուհին պատգամավորին մեղադրել է իր նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Էլեկտրոնային նամակը հայազգի պատգամավոր Քեթրին Կազարյանը ուղարկել էր օրենսդիր մարմնի ղեկավար Նիկոլաս Մատիելոյին ու խնդրել, […]
12:35 06.11.2018
2018թ. նոյեմբերի 6-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Ղազախստանի Հանրապետություն` մասնակցելու ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստին և Խորհրդի նստաշրջանին։ Այս մասին Գրիգորյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում: Այցի շրջանակներում նախատեսվում է նաև ԱԽ քարտուղարի երկկողմ հանդիպումը Ղազախստանի նախագահի օգնական-Անվտանգության խորհրդի քարտուղար Գ. Բայժանովի հետ։
11:56 06.11.2018
«Ասում են, թե ԼԳԲՏ ֆորումը կարող է տեղի ունենալ Հանքավանում կամ Ծաղկաձորում: Ես կարծում եմ, որ այն կազմակերպությունները, որոնք տեղ կտրամադրեն նման միջոցառումներ անցկացնելու համար, մեր ժողովուրդը պետք է բոյկոտի: Մենք համարում ենք, որ այդ կառույցները պղծվելու են»,- ԼԳԲՏ ֆորումի հնարավոր անցկացմանն անդրադառնալով՝ լրագրողների հետ զրույցում ասել է Արագած Ախոյանը: Նրա կարծիքով՝ այդ ֆորումն իրական […]
11:55 06.11.2018
«ԱԳՆ-ը չի տիրապետում այն վիճակագրությանը, թե քանի քաղաքացի է արտասահմանյան երկրներից վերադառնում Հայաստան, այդ մասին սպառիչ պատասխան կարող է տալ Միգրացիոն ծառայությունը: Կա բավականին հետաքրքրություն Հայաստան վերադարձի տեսանկյունից, դա կարգավորվում է Հայաստան-ԵՄ ռեադմիասիայի` վերադարձի և վերաինտեգրման մասին համաձայնագրով: Գործընթացը շարունակվում է»,- խոսելով Հայաստան վերադարձող մեր հայրենակիցների մասին ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասել է […]
11:47 06.11.2018
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով: Այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Հանձնաժողովի նախագահը ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է, հանձնաժողովի կազմում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գ. Ղազարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զ. Մնացականյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Կ. Բրուտյանը, ՀՀ տարածքային կառավարման […]
11:16 06.11.2018
ԱԺ-ում շարունակվում է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Հայաստան- ԵՄ հարաբերությունների զարգացման մասին զեկույցից հետո պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանին հարցրեց, թե որքանո՞վ կարող են Իրանի դեմ պատժամիջոցներն ազդել Հայաստան-Իրան առևտրային հարաբերությունների վրա: Հայտնի է, որ Իրանը Հայաստանից էլեկտրաէնեգիա է ստանում բարտերային սկզբունքով՝ 1 խորանարդ մետր գազի դիմաց 3 կՎ/ժ էներգիա […]
10:50 06.11.2018
Երևանում նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան կրակոցներ են հնչել. ժամը 23։40-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ն. Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն է տեղափոխվել 19-ամյա Սուրեն Թ.-ն՝ հրազենային վնասվածքներով, որտեղ բժիշկներն առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո […]
10:20 06.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Կոմերսանտը» լուր տարածեց, որ Յուրի Խաչատուրովի փոխարեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Բելառուսի ԱԱԽ քարտուղար Զասը։ Դրան զուգահեռ մերոնք շրջանառության մեջ դրեցին պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը, ում թեկնածությունը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնին շրջանառվում էր մինչ Խաչատուրովի նշանակումը, դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ, և ով ընդունելի թեկնածու է ռուսական կողմի համար։ […]
10:16 06.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա երեքշաբթի լրանում է գաղտնալսման գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի ժամկետը: Եվ հանձնաժողովը փորձելու է այս շաբաթ հրավիրել բոլորին՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչին, քննչական խմբի ղեկավարին, ՀՔԾ և ԱԱԾ պետերին, գլխավոր դատախազին։ Կհասցնե՞ք մեկ շաբաթվա ընթացքում այդքանն անել՝ հարցրինք հանձնաժողովի ղեկավար Գևորգ Կոստանյանին։ «Լրջորեն աշխատում ենք այդ ուղղությամբ»։ Իսկ […]
09:52 06.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. ««Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն արդեն ընտրել է այն թեկնածուներին, ովքեր պետք է գլխավորեն կուսակցության համամասնական ցուցակը: Նրանց հիմնական մասը ԵԿՄ-ական ծագում ունի: Մասնավորապես՝ «Հանրապետության» ցուցակում կլինեն ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը, պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը, նաև լրագրող Անահիտ Ադամյանը»:
08:56 06.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը, որ սնանկության գործով դատավոր չընտրվելուց հետո ԲԴԽ-ի դեմ են դուրս եկել` դիմելով դատարան, հայտնվել են խնդիրների առաջ: Ու հիմա նրանք նամակ են ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ահազանգելով, որ ոչ իրավաչափ դատարանի ստեղծման պատճառաբանությամբ իրենց դատարանից դուրս […]
08:37 06.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռեյտինգային ընտրակարգը, որը ժամանակին ներդրվել էր ՀՀԿ-ականների կողմից իրենց տպավորիչ հաղթանակն ապահովելու համար, բումերանգի էֆեկտով հարվածում է ՀՀԿ-ին: ՀՀԿ-ական վերնախավը թեկնածու չի գտնում, ովքեր կհամաձայնեն մասնակցել և առաջադրվել ռեյտինգային ընտրատարածքներում: 2017թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները կտրուկ հրաժարվում են՝ հասկանալով, որ այս անգամ խայտառակ թվեր են ստանալու և բացահայտելու […]
01:12 06.11.2018
Վրաստանի իշխող «Վրացական երազանք -ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ դիմել է հանրությանը՝ կոչ անելով, որ իշխանություններից դժգոհ, պաշտոնյաների վրա բարկացած անձինք, չկործանեն սեփական ապագան, երկիրը և չգցեն ջուրն այն ամենը, որ ձեռք է բերվել 2012 թվականից հետո: Իվանիշվիլին քննադատել է նաև սեփական կուսակցությունն ու հայտարարել մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, […]
23:46 05.11.2018
Եթե չլինի այնպիսի ընդդիմություն, որը կարող է ակնհայտ տարբերվող կարծիք հնչեցնել, ինչպես նաև հանդես գալ որպես «զսպաշապիկ հագցնող», դա խիստ վտանգավոր կլինի: Այս տեսակետը «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ պատասխանելով հարցին, կա՞ այդ վտանգը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարող է դառնալ ՀՀԿ: «Գիտեք՝ հաշվի առնելով, այն բարձր ռեյտինգը, որ այսօր […]
23:26 05.11.2018
«Վրաստանի նախագահական ընտրությունների ընթացքը չի անդրադառնա երկրի արտաքին քաղաքականությանը: Վրաստանի նախագահի թեկնածուներից ոչ ոք չի կարողանա բարելավել վրաց-ռուսական հարաբերությունները»,- կարծիք է հայտնել Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն: Բուրջանաձեն ընդգծել է, որ նախագահի թեկնածուներից ոչ ոք Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կոնկրետ ծրագիր չի հրապարակել և հանդես է եկել ՌԴ-ի ղեկավարության հետ […]
20:05 05.11.2018
Վերջին շրջանում սոցցանցերում, ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, թե ամեն օր «Քաղացիական պայմանագիր» կուսակցությանը հարյուրավոր մարդիկ են անդամակցում և նույնիսկ կատակում են, թե կուսակցությունում ՔՊ-ին նույնիսկ անդամագրվելու տեղ չկա: Այս լուրերի իսկությունը ճշտելու համար SHANTNEWS.am-ը կապ հաստատեց ՔՊ խոսնակի հետ: ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մարդիկ կարող են իրենց […]
19:53 05.11.2018
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, տեղեկացնում են փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Նիստի ընթացքում քննարկվել է համաձայնագրի սպառողների շահերի պաշտպանության ոլորտին վերաբերող դրույթները: Քննարկման շրջանակներում պատասխանատու մարմինների ներկայացուցիչներն ամփոփ զեկուցել են համաձայնագրի հրահանգներից […]
19:40 05.11.2018
ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նկատմամբ, եթե նրանք շարունակեն նավթ գնել Իրանից: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով այսօրվանից ամբողջ ծավալով ուժի մեջ մտած Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներին: «Պետք է փաստեմ, որ «սև ցուցակում» հայտնվել են գրեթե 700 ֆիզիկական անձանց անուններ, որոնք համագործակցել են Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և նրանք, […]
19:17 05.11.2018
Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատական նիստը հետաձգվել է: Նոյեմբերի 3-ին Վրաստանի դատախազությունը մեղադրանք էր առաջադրել երկրի 5 քաղաքացիների, այդ թվում՝ Հենզել Մկոյանի որդուն, եղբորը ու զարմիկին՝ կապված Ախալքալաքում (Սամցխե-Ջավախեթի շրջան) տեղի ունեցած ծեծկռտուքի հետ, ինչի հետևանքով վրացական միացյալ ընդդիմությանը՝ «Ուժը միասնության մեջ է» շարժմանն աջակցող հայ գործիչներ էին […]
19:10 05.11.2018
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վաղարշապատի համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ։ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ մի շարք խախտումներ են արձանագրվել Վաղարշապատի տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում։ Մասնավորապես՝ պարզվել է, որ Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում 2015-2018թթ. ընթացքում գնումների […]