17:47 06.11.2018
«Մենք վստահում ենք, Փաշինյանի կողքին ենք, հեղափոխությունը կատարել ենք միասին»,- նոյեմբերի 6-ին լրագրողներին ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան հարցի` եթե ոչ թե ԲՀԿ-ն, այլ Փաշինյանի կուսակցությունը դառնա իշխանություն, պատրա՞ստ է արդյոք նախկինում խոստացած միլիոնավոր ներդրումները բերել Հայաստան, կա՞ արդյոք վստահություն Փաշինյանի իշխանության նկատմամբ: Գագիկ Ծառուկյանը հիշեցրել է, որ ներդրումներ մշտապես արվում են, և որ […]
17:41 06.11.2018
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակում նոյեմբերի 6-ի՝ ժամը 15:30-ի դրությամբ, ազատ է արձակվել ընդհանուր առմամբ 81 անձ: SHANTNEWS.am-ը զրուցել է նրանցից մեկի հետ: «Վարդաշեն» ՔԿՀ-ից այսօր պատրաստվում է դուրս գալ Պետրոսյան Սասունիկ անունով դատապարտյալը: […]
17:26 06.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակներով դիմել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին (պատճենը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին) և ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին՝ հրավիրելով համապատասխանաբար ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին և ԱՊՀ անդամ երկրների առաքելությանը դիտարկել Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի […]
17:22 06.11.2018
Նոր Հայաստանին անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ. այս կարծիքին են հանրային քննարկումների շարք նախաձեռնած «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպության ներկայացուցիչները: Նրանք կազմակերպել են բանավեճերի շարք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Քննարկման մասնակիցներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ այս Սահմանադրությունը պարբերական ցնցումների Սահմանադրություն է: «Մեր աչքի առջև են այն խայտառակ հանրաքվեն և այն համատարած […]
17:15 06.11.2018
Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի դեսպան Ուլրիկ Տիդեստրյոմին (նստավայրը՝ Թբիլիսի), Ֆինլանդիայի դեսպան Արյա Մակկոնենին (նստավայրը՝ Հելսինկի) և Դանիայի դեսպան Ռուբեն Մադսենին (նստավայրը՝ Կիև): Ողջունելով հյուրերին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանի երկրների հետ գործընկերային հարաբերություններին՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու Շվեդիայի, Ֆինլանդիայի և […]
17:08 06.11.2018
«Մենք ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունենք: Կլինի՞ Պետրոս Ղազարյան մեր ընտրական ցուցակում, թե՞ ոչ, կքննարկենք, կտեսնենք: Կարող ա նա ծանրաբեռնված լինի Հ1 տեղափոխվելուց հետո»,- նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Լրագրողի հարցին, որ ներկուսակցական խմորումներ կա՞ն, մասնավորապես՝ Վահան Կարապետյանը, Լյովա Խաչատրյանը դուրս են եկել կուսակցությունից, ԲՀԿ նախագահը պատասխանեց. «Իրանց […]
16:56 06.11.2018
«Ռեյտինգային ընտրակարգով չեմ առաջադրվելու, քանի որ ովքեր այս տարածքում առաջադրվել են, ուզում են, որ ես չլինեմ, դրա համար ես չեմ դնում, հարգում եմ այդ ցանկությունը»,- նոյեմբերի 6-ին լրագրողներին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հարցին՝ արդյո՞ք Նաիրա Զոհրաբյանի՝ կուսակցության ցուցակում չընդգրկվելու մասին լուրերը համապատասխանում են իրականությանը, Ծառուկյանը պատասխանել է՝ ոչ: «Առանց Զոհրաբյանի «Բարգավաճը» […]
16:43 06.11.2018
Հայկական Հ2 հեռուստաալիքի աշխատակիցները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նամակում աշխատակիցներն անդրադառնում են Հ2-ի սեփականատեր Սամվել Մայրապետյանին կալանավորելու հանգամանքին և նշում են, որ վերջինիս կալանքը անհիմն է: Նամակում մասնավորապես գրված է. «Մեծարգո պարոն Վարչապետ, ուղիղ մեկ ամիս է՝ ինչ գործարար, բարերար, Հայկական Երկրորդ Հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանն անազատության մեջ է: Գործարար […]
16:27 06.11.2018
ՀՀ զինվորական դատախազության կողմից իրականացվել է զինված ուժերի ինժեներական զորքերի վարչության և ենթակա ստորաբաժանումների, զորամասերի ինժեներական ծառայությունների կողմից նյութական միջոցների ստացման, պահպանման, օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի խորքային ուսումնասիրություն։ Նպատակն էր եղել պարզել ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման (շահագործման), ծառայության կազմակերպման գործընթացներում ծագող խախտումների, չարաշահումների առկայությունը, դրանց առաջացմանը նպաստող […]
16:23 06.11.2018
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը թվային տվյալներ է ներկայացրել, թե ժ. 15:30-ի դրությամբ քանի՞ անձ է ազատ արձակվել համաներմամբ: «2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ի ժամը 15:30-ի դրությամբ ազատ է արձակվել` «Նուբարաշեն» ՔԿՀ […]
16:20 06.11.2018
«Դե, որ լուրերը տարածվում են, ուրեմն մի բան կա էլի, որ տարածվում են»,- ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասաց ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, որ լուրեր են տարածվել, թե ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով: SHANTNEWS.am-ի հարցին, թե որ կուսակցության համար ավելի հեշտ կլինի ձայներ բերել՝ ՀՀԿ-ի, որի ժամանակ […]
16:10 06.11.2018
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ չի հաստատել շրջանառվող այն լուրերը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանը մտադիր է առաջադրել Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: «Տեղյակ չեմ իր թեկնածության վերաբերյալ: Պաշտոնապես ես չեմ կարող այս պահին որևիցե հաստատում անել թեկնածուի վերաբերյալ»,- հայտարարել է Դավիթ Տոնոյանը: Լրագրողների դիտարկմանը, թե որքանով է Հայաստանի […]
15:40 06.11.2018
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, թե չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ես վեց անգամ անընդմեջ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր եմ ընտրվել մեր քաղաքացիների, իմ համերկրացիների ուղիղ ընտրությամբ՝ յուրաքանչյուր հաջորդ անգամ վստահության ավելի մեծ քվե ստանալով, ինչի համար երախտապարտ եմ: Այս երկար տարիների ընթացքում ես, իմ […]
15:34 06.11.2018
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների հիմքում իսրայելական քաղաքականությունն է: Ըստ բանախոսի՝ այդ աստիճանի իսրայելամետ քաղաքականություն ԱՄՆ-ն դեռևս չի ունեցել, և ԱՄՆ ղեկավարությունը դա չի թաքցնում: Միաժամանակ, հակաիրանական պատժամիջոցների ճարտարապետը, ըստ Սուրեն Սարգսյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն է, և պատահական չէր նրա այցը […]
15:24 06.11.2018
«Առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի լինելու ընտրակաշառք: Խստագույնս պատժվելու է նման երևույթը՝ անկախ կուսակցության պատկանելությունից, անկախ նրանց ով լինելուն»,- այսօր հայտարարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում: Նա վստահեցրել է, որ եթե ընտրությունները լինեին նույնիսկ առաջիկա կիրակի օրը, ոստիկանությունը լիովին պատրաստ է, տիրապետում է իրավիճակին ու ոստիկանության համար, ըստ էության, կապ չունի՝ ընտրությունները կանցկացվեն […]
15:01 06.11.2018
SHANTNEWS.am-ն այսօր փորձել է զրուցել համաներմամբ ազատ արձակված, 6 տարվա ազատազրկման դատապարտված, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հետ, սակայն վերջինս հրաժարվել է: Նա մեր թղթակցին տեղեկացրել է՝ հիմա այն հոգեվիճակում չէ, որ հարցազրույց տա: Հարությունյանի փոխարեն որդին՝ Շահենն է պատասխանել SHANTNEWS.am-ի հարցերին: Մեր հարցին՝ արդյո՞ք այս կերպ ազատումը Շանթ Հարությունյանի համար ընդունելի էր, Շահենը պատասխանեց. «Ընդունելի-չընդունելի […]
14:54 06.11.2018
Ներկայումս իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Ուշադրությամբ հետևում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: ՀՀ-ի համար ԻԻՀ-ի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները […]
14:48 06.11.2018
2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է Ազգային անվտանգության ծառայությանը հատկացնել 22 միլիարդ 580 միլիոն դրամ, որը 2018-ին հատկացվածի համեմատ ավելի է մոտ 2 միլիարդ 207 միլիոն դրամով: Ավելացված գումարը նախատեսվում է օգտագործել պարգևատրումների ու խրախուսական վճարումների համար: ԱԱԾ բյուջեին վերաբերող հատվածը խորհրդարանի պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ […]
14:42 06.11.2018
«Ըստ էության, բոլոր քաղաքական ուժերը կռվում են երկրորդ տեղի համար: Եթե սովորական պայմաններ լինեին, քաղաքական ուժերը կպայքարեին, որպեսզի լինեն առաջինը: Հիմա, գիտենք, հետհեղափոխական Հայաստանն է, ակնհայտ է, որ առաջինը լինելու է «Իմ քայլը» դաշինքը, հետևաբար, մնացած բոլոր ուժերը մրցում են երկրորդ տեղի համար»,- այս մասին «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է ԼՀԿ նախագահ Էդմոն […]
14:29 06.11.2018
Ախալքալաքում միավորված ընդդիմության շտաբի վրա տեղի ունեցած հարձակման մեջ մեղադրվող 5 անձանց 3 հազար լարի գրավի դիմաց ազատ են արձակել: Այս մասին գրում է aliq.ge կայքը: Հիշեցնենք, որ Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկրի 5 քաղաքացիների, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանի որդուն, եղբորը ու զարմիկին՝ կապված Ախալքալաքում (Սամցխե-Ջավախեթի շրջան) տեղի ունեցած ծեծկռտուքի […]
14:25 06.11.2018
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոտոյին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, Ազգային ժողովի նախագահը, շնորհավորելով դեսպանին առաքելության ստանձնման կապակցությամբ, գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների սերտ համագործակցությունը միջխորհրդարանական մակարդակում, կարևորել պատգամավորական բարեկամական խմբերի ավանդը երկկողմ կապերի զարգացման գործում: Արա Բաբլոյանի […]
14:23 06.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը (նստավայրը՝ Թբիլիսի): Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, դեսպան Թիդեստրոմն ընդգծել է երկու երկրների ու ժողովուրդների սերտ բարեկամական հարաբերությունները և կարևորել շվեդահայ համայնքի դերն այդ գործում: Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավի […]
14:14 06.11.2018
Ազգային ժողովում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, խոսելով ոստիկանության համակարգին նախատեսված հատկացումների մասին, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ներկայացրել է նաև հաջորդ տարի ոլորտում սպասվող բարեփոխումները: Ըստ Օսիպյանի՝ նախատեսվում է բարեփոխումների բավական ծավալուն ծրագիր: Ոստիկանապետը նշել է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության մասին: Խոսքը վարորդների տուգանքների չափերի վերանայման և տուգանքների բալային համակարգ մտցնելու մասին […]
14:06 06.11.2018
«Ռեյտինգային ընտրակարգի պահպանումը նշանակում է, որ նախորդ տրամաբանությունը կարող է գործել: Մենք չգիտենք՝ հիմա հնարավոր լինելո՞ւ է կանխարգելել փող բաժանողներին, բարերարներին: Ես հույս ունեմ, որ դա կարվի ոստիկանության ու այլ ծառայությունների կողմից, բայց այդ տրամաբանությունը գոյություն ունի: Մյուս կողմից էլ, եթե նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվեր, մենք ունենալու էինք տոտալ համամասնական ընտրական քարոզարշավ, և լինելու էր […]
14:02 06.11.2018
«Պայմանավորվելու բան չկար: Մեծ հաշվով՝ Երևանի ավագանու ընտրություններին ենք մենք մասնակցել «Լույս» դաշինքով: Դա եղել է այնպիսի լուծում, որ ցայտնոտային պայմաններում որոշում ենք կայացրել նոր բրենդ ընտրել, քանի որ սխալ կլիներ «Ելք» բրենդն օգտագործել»,- «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման տաղավարում «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների՝ ընտրություններին առանձին մասնակցելու հարցին այսպես է պատասխանել ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: […]
13:53 06.11.2018
Ամերիկյան բազմաթիվ հեռուստաընկերություններ քննադատել են Հանրապետական կուսակցությանն աջակցող նախընտրական հոլովակը: «Ֆեյսբուք» սոցիալական կայքն էլ արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հոլովակի վճարովի տարածումը: Հոլովակում ներգաղթյալների քարավանն է, որ շարժվում է դեպի ԱՄՆ սահման: Սոցկայքը հայտարարել է, որ տվյալ հոլովակը խախտում է «Ֆեյսբուք»-ում գովազդի տեղադրման կանոնները: «Չնայած այն հանգամանքին, որ այս հոլովակը կարելի է պարզապես […]
13:42 06.11.2018
«Ես բազմիցս արտահայտել եմ և պնդում եմ իմ դիրքորոշումը: Որպես իրավապահ կառույցի ղեկավար, որպես ոստիկան, կարծում եմ, որ յուրաքանչյուր հանցանք կատարած անձ պետք է պատասխան տա օրենքի առջև»,- պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որպես պատանդ ինչպես է վերաբերում այն հարցին, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները կարող են ազատ արձակվել համաներման արդյունքում, ասել է ՀՀ ոստիկանապետ […]
13:31 06.11.2018
Այսօր Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության մի շարք զորամասերի ներգրավմամբ մեկնարկել են մարտավարական զորավարժություններ։ Դրանք կշարունակվեն մինչև նոյեմբերի 10-ը: Այս մասին գրառում է կատարել ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։ Տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառման նպատակն է կատարելագործել ընդգրկված ուժերի և միջոցների մարտական ներդաշնակության մակարդակը, ստուգել զորամասերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունն ու նոր […]
13:28 06.11.2018
ԼԳԲՏ ֆորումը Երևանում չի անցկացվելու: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Լրագրողները փորձել են հստակեցնել ոստիկանապետի դիրքորոշումը, թե ինչպե՞ս է նա վերաբերվում այդ ֆորումի անցկացմանը, ինչին ոստիկանապետը խնդրել է կոռեկտ հարցադրում ուղղել, քանի որ ինքը ոչ թե կողմ կամ դեմ է, այլ գտնում է, որ […]
13:12 06.11.2018
«Արդյո՞ք նոյեմբերի 8-ին՝ Աստանայում, ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ գլխավոր քարտուղարի թեկնածությունը քննարկվելու է: Ի վերջո, այս պահին քվոտան պատկանում է ՀՀ-ին, և վերլուծական շրջանակներից տպավորություն կա, որ կա՛մ չի ներկայացվելու ՀՀ կողմից ներկայացուցիչ, կա՛մ այդ թեկնածությունը չի հաստատվելու»,- ԱԺ-ում բյուջեի 2019 թվականի նախագծի քննարկման ժամանակ հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն […]