18:59 05.11.2018
«Մենք բավականին ներկայանալի կազմով՝ Դավիթ Հարությունյան, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան, ներկայացել ենք ԸՕ փոփոխություններ իրականացնող հանձնաժողովի նիստերին և քննարկումներ ենք ծավալել: Մենք դեմ ենք եղել ոչ թե բովանդակությանը, այլ այն ընթացակարգերը արհամարհելուն, որն արվում էր գործող իշխանության կողմից»,- Ընտրական օրենսգրքի փոփոխության չընդունմանն անդրադառնալով՝ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովն այն կարծիքին է, որ […]
18:47 05.11.2018
Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում շուրջ 200 մարդ է լինելու: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ը փորձեց ճշտել ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին դեռևս հստակ թիվ չկա, բայց մոտավոր ցուցակում թեկնածուների թիվը գերազանցում է 150-ը: «Ցուցակում անձերի հետ կապված հարցերին մոտ օրերս, երբ ցուցակը ամբողջությամբ պատրաստ […]
18:16 05.11.2018
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներ Վանո Վարդանյանին և Կամո Արեյանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանին, ինչպես նաև քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին: Ավելի ուշ կայացել է հերթական խորհրդակցությունը. «Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին զեկուցվել է, […]
18:13 05.11.2018
Հոկտեմբերի 8-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նախատեսվում է հանդես գալ համատեղ հայտարարությամբ, որով սկիզբ կդրվի զինված ահաբեկչական խմբերի կազմում մարտերին մասնակցած կամ ահաբեկչություններ իրականացրածների դեմ գործողությունների համատեղմանը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նիստի ընթացքում կքննարկվեն նաև խնդիրներ, որոնց լուծումները նախաձեռնել է Հայաստանը։ Մասնավորապես խնդիրը վերաբերում է Հայաստանի պաշտոնյաների՝ […]
18:09 05.11.2018
«Հիշեցնեմ, որ բազմիցս, այդ թվում նաև պարոն Ջանջուղազյանը խոսել են, որ «չարաշահումներ» տերմին գոյություն չունի: 2017թ. կա հարուցված քրեական գործ փաստի առիթով, դա չի նշանակում՝ հարուցվել է քրեական գործ Հ1-ի առիթով, այլ հարուցվել է փաստի առթիվ, որտեղ բերված է 3 կետ և քննության ընթացքում է: Երբ ավարտվի, դուք էլ կիմանանք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում […]
18:00 05.11.2018
Իրանցի գեներալ Քասիմ Սուլեյմանին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ օրերս կատարած հրապարակմանը, որով նա Իրանին սպառնում էր նոր պատժամիջոցների գործադրմամբ: Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին, Թրամփը թվիթերյան իր էջում «Գահերի խաղը» հեռուստասերիալի «Ձմեռը մոտենում է» արտահայտության գրելաձևի ձևով սպառնացել էր Իրանին՝ գրելով, թե «Պատժամիջոցները մոտենում են»: pic.twitter.com/nk2vKvHuaL — Donald J. Trump (@realDonaldTrump) November 2, […]
17:46 05.11.2018
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Մարտի 1-ի գործով զարգացում կա: Ըստ փաստաբանի՝ ՄԻԵԴ-ում այս խումբ գործերի քննությունն արդեն ներառում է քաղաքական հետապնդումների արգելքի խախտման փուլը: «18/10/2018թ. հրապարակվել էր Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը, որով Դատարանը ճանաչել էր, որ 2008թ․-ի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ պրն․ Գրիգոր Ոսկերչյանին […]
17:26 05.11.2018
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը խորհրդարանում 2019թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս շեշտեց` տարբեր հիմնարկներ է ղեկավարել և առաջին անգամ է, որ իրենց պահանջածից ավել գումար են տվել: Հակոբյանը տեղեկացրեց, որ այդ հավելյալ հատկացումների առյուծի բաժինն ուղղվելու է անձնակազմի խրախուսմանը, ինչը նա կարևորեց` աշխատակիցների լավ աշխատելու մոտիվացիայի համար: ՀՌԱՀ նախագահը նշեց, որ իրենց հատկացվող ֆինանսական […]
17:21 05.11.2018
Անձամբ ես Հայաստանում դեռ չեմ տեսել ստվերի կրճատումը: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Քաղաքական գործչի տեղեկացմամբ՝ խոշոր ձեռնարկություններում ստվերը մեծ թիվ է կազմում: «Գիտեք, միայն աշխատող բռնելով չէ, որովհետև դա այնքան պարզ խնդիր է: Գործատուն և աշխատողը փոխշահավետ համաձայնության են գալիս՝ չձևակերպելու համար ամբողջ աշխատավարձը, որովհետև դա ձեռնտու […]
17:18 05.11.2018
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին և այդ ընթացքում ժողովրդական տրամադրվածության մասին: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «ԱԺ ընտրություններ 2018. Ինչու և ինչպե՞ս է ընտրողը մեկնաբանելու իր ընտրությունը: Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ (եթե չհաշվենք 1991թ. նախագահական ընտրությունները) համապետական ընտրությունները պետք է անցկացվեն […]
17:03 05.11.2018
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Աջափնյակ, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում։ Այս մասին նախարարի պաշտոնակատարը հայտարարել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Մակունցը, սակայն, չի հստակեցրել օրենսդի՞ր, թե՞ գործադիր մարմնում է ցանկանում լինել: Հայտարարել է, որ ընտրություններից հետո թիմը կորոշի՝ ինքը մնալու է խորհրդարանո՞ւմ, թե՞ […]
16:58 05.11.2018
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի խոսքով՝ իրենք բացասաբար են վերաբերվում «Զվարթնոց» օդանավակայանն Ազնավուրի անունով անվանափոխելու հարցին: Ըստ նախարարի՝ հաշվի առնելով թե՛ սոցցանցերում քննարկումները, թե՛ առանձին հայտերը, որոնք ներկայացվել են վերանվանման հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել կազմակերպելու հանրային քննարկում: «Նախ՝ որոշում կայացնողը մշակույթի նախարարությունը չէ, այլ գերատեսչություն է, իսկ հանրային քննարկումը բաղկացած է լինելու 10-12 […]
16:55 05.11.2018
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը նոյեմբերի 5-ին խորհրդարանում 2019թ. պետբյուջեի ներկայացման ժամանակ ասաց, որ ավելացել են ֆինանսական հատկացումները մի շարք ուղղություններով՝ ըստ իրականացվող ծրագրերի: Ղազարյանի գնահատմամբ՝ այդպիսի ուղղություններ են բարձր նվաճումների սպորտը, մասնակցությունը Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին, երիտասարդական օլիմպիական փառատոներին, եվրոպական խաղերին, ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը: Մասսայական սպորտին հատկացումները, ըստ նախարարի պաշտոնակատարի, նույնն […]
16:46 05.11.2018
«Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հիմնվելով սեփական աղբյուրների վրա, այսօր հայտնել է, որ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության համապետական ցուցակը գլխավորելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: SHANTNEWS.am-ն այս տեղեկությունը փորձեց ճշտել Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովից, որը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ տեղեկությունը վերցվել է հայկական լրատվամիջոցներից: «Հանրապետական կուսակցությունը ցուցակը գլխավորող գործչի կամ ցուցակում […]
16:22 05.11.2018
Պաշտոնապես հրապարակվել է համաներման մասին օրենքը, որով մի քանի հարյուր դատապարտյալ ազատ է արձակվելու, մի քանի հարյուրի ազատազրկման ժամկետը կրճատվելու է, իսկ պայմանական ազատված ու Պրոբացիայի ծառայության հսկողության տակ գտնվող հազարավոր անձինք ազատվելու են այդ հսկողությունից։ Գրառման համաձայն՝ օրենքը ուժի մեջ է մտնելու նոյեմբերի 6-ին։ Պաշտոնական տեղեկագիրը հրապարակել է օրենքի ամբողջ տեքստը։ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ […]
16:20 05.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ նոյեմբերի 3-ին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե խնդրահարույց աջ ղեկերի ներմուծման վերջնարդյունքի մասին հայտարարությամբ հանդես կգան առաջիկա օրերին: Որքա՞ն են պատրաստվում սպասել. հարցն ուղղել ենք «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանին, որն ասել է, որ կարծում է՝ պատասխանը կլինի առաջիկա […]
16:07 05.11.2018
Փորձը ցույց տվեց, որ Հայաստանը, գտնվելով ԵԱՏՄ-ում, որևիցե բան չշահեց: Այս տեսակետը հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: «Մի օրինակ բերեմ. մինչև ձեր հաղորդման գալը տեղեկացա, որ սահմանին կանգնած ապակիներ կան Պարսկաստանից ներմուծվող, և ոչ հսկիչ գներով չեն ուզում մաքսազերծում կատարել: Հայաստան ապակին մտնում է Ռուսաստանից և Պարսկաստանից: Հասկանում եք՝ սրանք խնդրահարույց հարցեր են»,- […]
16:02 05.11.2018
Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ է իրականացնում «Արտաշատի ՋՕԸ» սպասարկման տարածքում: Մխչյանի առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել են 100 մմ տրամագծով 50-70 լիտր/վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը: Այս մասին հայտնում է Պետական վերահսկողական ծառայությունը: «Ջրառ» ՓԲ ընկերությունը չի հանդիսանում ոռոգման ջրի մատակարար: Հողօգտագործողների և գործող հիդրոտեխնիկական նորմերի […]
15:52 05.11.2018
Ադրբեջանի հարավում առավոտյան տեղի է ունեցել 3,5-3,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում են ադրբեջանական աղբյուրները։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ թեև ցնցումները զգացվել են, բայց որևէ վնաս չեն պատճառել, տուժողներ չկան։ Երկրաշարժը եղել է Ադրբեջանի այն հատվածում, որտեղ ապրում է ազգությամբ թալիշ բնակչությունը։ Ցնցումները զգացվել են առավոտյան 10։00-ի շրջանում։
15:41 05.11.2018
Ինչպես անցած ընտրություններին, կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ Այս մասին այսօր հայտարարեց ինքը՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։ «Ես նախորդ ընտրություններում էլ առաջադրվել եմ այդ տարածքում և բավականին դրական արդյունքներ եմ գրանցել»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։ Ինչ վերաբերում է «Իմ քայլը» […]
15:05 05.11.2018
Հայաստանում չեն վերացել մենաշնորհները: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահը: Խաչատուր Քոքոբելյանը բացատրել է՝ մենաշնորհն այն չէ, որ ով ցանկանա՝ շաքարավազ ներմուծի. ապրանքի իրացման համար պետք է վաճառքի ցանցերի հնարավորություն: «Եթե դու տիրապետում ես 40 տոկոս ցանցի, բնականաբար, ներմուծելու դեպքում, դու ամենամեծ առավելությունն ունես: Իսկ մենաշնորհների ուղղակի վերացումն օրվա հրամայականն է, որովհետև […]
15:02 05.11.2018
Եթե ցանկանում էին խորհրդարանում տեղ զբաղեցնել, ապա «Լույս» դաշինքի մասնատումն ամենավատ ընտրությունն էր այս փուլում: Այսպիսի կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում: Քոչարյանի խոսքերով՝ մինչև երեկ ինքը կարծում էր, որ խորհրդարան մտնող ուժերից է լինելու նաև «Լույս»-ը, բայց հիմա այն կարծիքին է, որ դաշինքի արդեն նախկին անդամ կուսակցություններն օրենսդիրում կարող են […]
14:59 05.11.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղըզական Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլոտ Օթունբաևը (նստավայրը՝ Մոսկվա): Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ավանդը կբերի հայ-ղրղըզական հարաբերությունների զարգացման գործում։ Նախագահը նշել է, որ քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացումը բխում […]
14:58 05.11.2018
Գոնե մենք գիտենք, թե ով ում է ուզում ներառել՝ կան և՛ թաղային հեղինակություններ, և՛ լծակներ ունեցողներ: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով ռեյտինգային ընտրահամակարգին, մասնավորապես, նախորդ ընտրությունների սցենարի կրկնությանը: «Չեմ կարծում, որ որևէ ողջամիտ քաղաքացի կարող է պնդել, որ չի կարող կրկնվել այդ սցենարը: Իհարկե, […]
14:36 05.11.2018
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կներկայացնի այնպիսի թիմ, որը կարող է նաև իշխանություններին զսպաշապիկ լինել, որպեսզի իշխանությունը, այսպես ասած, հեղափոխական սկզբունքներից չշեղվի: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: «Մենք գտնում ենք, որ այդ դերակատարը կարող ենք դառնալ մենք՝ առանց որևէ այլ քաղաքական ուժի որևիցե բացասական բան ասելու: Մեր […]
14:33 05.11.2018
«Եկել է մի ժամանակ, որ մենք կանգնած ենք մարտահրավերի առջև: Արդյո՞ք մենք սկսում ենք ձևավորել նոր մշակույթ մեր քաղաքական կյանքի մեջ, թե՞ կրկնում ենք հինը»,- նոյեմբերի 5-ին կայացած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքական կյանքին, ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը: Վերջին երկու օրերին, հետևելով լրատվական դաշտին, Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ ավելացել […]
14:32 05.11.2018
Պաղեստինի արտգործնախարար Ռիադ ալ-Մալիքին, որն աշխատանքային այցով գտնվում է Բաքվում, այսօր հայտարարել է, որ Պաղեստինի իշխանությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կողմ են Ադրբեջանի դիրքորոշմանը: «Կարծում ենք, որ միջազգային հանրության բազմակողմանի աջակցությունը ակնկալելու լավագույն ճանապարհը միջազգային նորմերի պահպանումն է, որոնք ընդունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»,- մեջբերում է Մալիքիի խոսքերն ադրբեջանական Trend գործակալությունը: Պաղեստինի արտգործնախարարի կարծիքով՝ խնդրի […]
14:26 05.11.2018
«Ցավալի է, բայց հայաստանյան քաղաքական դաշտում Такая маленькая, а уже Наташа ֆորմատը սկսում է դոմինանտ դառնալ, ինչը վատ է իրենց համար հետագայում: Վատ կլինի ՔՊ-ի համար, եթե դա կրի մասսայական բնույթ, որովհետև, եթե ՔՊ-ին այդ մարդը պետք չէր մայիսին, երբ հաղթեցին, ապա հիմա ինչի՞ է պետք: Եթե իրենց պետք է կադր գործադիրում աշխատելու համար, կադրին […]
14:15 05.11.2018
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասել է, որ Հայաստանում “Такая маленькая, а уже Наташа” ֆորմատը սկսկում է դոմինանտ դառնալ: Քոչարյանը սրան անդրադառնալուն զուգահեռ ասել է, որ կհամբուրեր այն երիտասարդի ճակատը, որը դուրս եկավ ՔՊ-ից: «20 տարեկան երեխա, ինքը դուրս եկավ նրա համար, որ չանցավ ԸՕ-ն: Այսինքն՝ էդ մարդն ուներ գաղափարներ, ուներ սկզբունքներ […]
14:12 05.11.2018
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Թե ինչ ձևաչափով կմասնակցեն ընտրություններին, Քոքոբելյանը ասել է, որ այդ մասին հայտնի կդառնա երեքշաբթի օրը: «Կան քննարկումներ անհատների հետ, որոնք դաշտում են եղել, նկատի ունեմ՝ ազատական, դեմոկրատական դաշտում, և հայտնի են որպես ժողովրդավար, […]