16:40 29.10.2018
«Այսօր դատավորներն ավելի անկախ են, քան նախկինում, բայց ես շատ կցանկանայի, որ ցանկացած պաշտոնյա նման հայտարարություն անելիս նաև օրենքի պահանջը հաշվի առնի: Եթե որևէ մեկը զանգում է կամ իրենք են զանգում, ապա ԲԴԽ-ին պետք է տեղեկացվի, որպեսզի օրենքով նախատեսված իր գործառույթը կարողանա իրականացնել և՛ նրանց նկատմամբ, ովքեր զանգել են, և՛ նրանց նկատմամբ, ում զանգել են»,- […]
16:28 29.10.2018
Երևանի քաղաքապետի արդեն նախկին տեղակալ Արամ Սուքիասյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հայտնել է, որ իր աշխատանքային գործունեության այս փուլն ավարտված է և ենթակա ամփոփման: «Oրենքով դադարեցվում է Երևանի քաղաքապետի տեղակալի իմ լիազորությունները, ուստի համատեղ աշխատանքի ու ջանքերի համար շնորհակալ եմ գործընկերներիս, Երևանի քաղաքապետարանի ողջ աշխատակազմին, վարչական շրջանների աշխատակազմերին, իմ համակարգած վարչությունների ու […]
16:26 29.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 29-ին, շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Մայքլ Հիգգինսի գործունեությունն ու հավակնոտ ծրագրերը կնպաստեն Իռլանդիայի զարգացմանը և բարգավաճմանը: «Հայաստանը պատրաստակամ է զարգացնել հարաբերությունները Իռլանդիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում՝ ի շահ մեր երկրների»,- մասնավորապես նշված է […]
16:20 29.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, այսօր աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի (Munich Security Conference) Հիմնական խմբի (MSC Core Group) հանդիպմանը: Մյունխենի անվտանգության համաժողովը միջազգային անվտանգության քաղաքականության հարցերի քննարկման ազդեցիկ և ներկայացուցչական հարթակ է: Համաժողովի հիմնական […]
16:17 29.10.2018
ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը Երևանի ավագանու` հոկտեմբերի 29-ի նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվել է, թե ինչու չորս փոխքաղաքապետների թվում կանայք չկան: «Գենդերային խնդիրը նաև հաշվի չեք առել, կանանց ընդգրկվածության տոկոսներն ԱԺ-ում ավելի են ավելացվել, սակայն մեր ՏԻՄ-երում, ցավոք, այս պարագայում նաև Ձեր դեպքում, մենք չտեսանք»,- ասել է նա: Մարությանը նշել է, որ […]
16:12 29.10.2018
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հոկտեմբերի 29-ի նիստի ժամանակ հայտարարեց` Երևանում աղբահանության ծառայություն մատուցող «Սանիթեք» ընկերությունը տապալել է այդ ծառայությունը: «Քաոսային վիճակ է, քաղաքը չի մաքրվում, որևէ բանակցություն, պայմաններ, խոստումներ արդեն արժեք չունեն: Երկու պայմանագիր է կնքվել, մեկը` մրցույթով, մեկն առանց մրցույթի: Ձեր մոտեցումն ու պատկերացումը, այս խնդրի լուծումը ո՞րն է լինելու, ե՞րբ […]
16:08 29.10.2018
«Խնդիրը սուբյեկտիվ զգացողությունների մեջ չէ, քանի որ խորհրդարանը տվեց իր քաղաքական գնահատականը և ապացուցեց, որ ինքը կառավարության պատանդը չէ: Սա ամենակարևոր եզրակացությունն է, որ կարող եմ անել այսօրվա քվեարկության մասին: ԱԺ-ի վրա կառավարության կողմից ներազդելու փորձը ձախողվեց»,- այս մասին ԱԺ-ում ԸՕ-ի փոփոխության նախագծի քվեարկության տապալումից հետո ասել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: Աշոտյանը նաև […]
16:01 29.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Ջակարտայից թռչող ինքնաթիռի ողբերգական վթարի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Ինդոնեզիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին տոկունություն և ոգու արիություն»,- ասված է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:
15:55 29.10.2018
Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվել է Սերգեյ Հարությունյան Երևանի փոխքաղաքապետ նշանակելու մասին հարցը: «Շատ լավ ծանոթ եմ կառավարման մեխանիզմներին՝ համախմբելու իդեայի շուրջ մարդկանց»,- ասել է Հարությունյանը` խոսելով նաև այն մասին, թե որն է լինելու իր առաջին քայլը՝ բարձրացնել այն ստորաբաժանումների գործունեությունը, որոնք գործելու են իր ենթակայության տակ: «Ես դեմ եմ եղել միշտ կադրային ջարդին, բավական […]
15:29 29.10.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկել է Հայկ Սարգսյանին նշանակել քաղաքապետի տեղակալ: «Ծրագրում եմ բերել նոր լուծումներ, ֆինանսական և ծրագրային մոդելավորման, մունիցիպալ կառավարման համակարգում: Տրամադրված եմ վճռական աշխատանքի: Հարգելի՛ ավագանիներ, ուզում եմ վայելել նաև վստահությունը: Առաջին քայլերը շատ են, մասնավորապես փոխարինել նախկին փոխքաղաքապետին ընթացիկ աշխատանքների գծով: Պլանավորված եկամուտների շեշտադրումն է հաջորդը, որը կբերի քաղաքի կառավարման մոդելների […]
15:09 29.10.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու արտահերթ նիստում հայտարարել է, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջարկում է Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Սարգսյանն իր աշխատաոճի մասին խոսելիս ասել է հետևյալը. «Առաջնորդվելում եմ ՄԱԿ-ի զարգացման փաստաթղթերում ներառված լավ կառավարման սկզբունքներով, խոսքը 9 փոփոխությունների մասին է»: «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանի հարցին, թե որ ոլորտներն է իր աշխատանքով կարգավորելու […]
14:50 29.10.2018
Օգտվելով արտահերթ ելույթ ունենալու հնարավորությունից՝ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձել է քաղաքապետարանի աշխատաոճին: «Առաջարկում եմ, որ կառավարումն իրականացվի ոչ թե միջնորդավորված` խորհրդականների ու օգնականների միջոցով, այլ բարձրացվի վարչությունների դերը: Ոլորտ համակարգելու տրամաբանությունն ինձ համար անհասկանալի է, կան վարչություններ, որ դրանով զբաղվում են: Մենք նույն բանի մասին ենք խոսում` պարզապես տարբեր ձևով: Ես ուղղակի խնդրում […]
14:40 29.10.2018
Խորհրդարանում այսօր ձայների անհրաժեշտ քանակից ընդամենը մեկ ձայն պակասելու պատճառով չընդունվեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ ու լրացումներում կատարելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ կայքում արդեն տեղադրված է անհատական քվեարկությունների պատկերը: Դրանից պարզ է դառնում` նախագծին դեմ են քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի քվեարկել: Նիստին ներկա չի եղել […]
14:32 29.10.2018
ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց քաղաքական ուժը ցանկացած ընտրակարգով կարող է գնալ ընտրության, ապա կոչ արեց սպասել դեպքերի զարգացմանը: Մելքումյանը չցանկացավ առաջ անցնել, կանխատեսումներ անել: «Ընտրական օրենսգրքի» քվեարկությունը երկրորդ անգամ տապալողների մասին խոսելով` նա նշեց. «Գուցե այսպիսով ընդամենը քաղաքական դիրքորոշում էին հայտնում հակադրվելու: Այն հին պայմանները, […]
14:27 29.10.2018
Վրաստանի միասնական ընդդիմությունից նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն քվեարկության արդյունքներն անվանել է «արժանապատվության ընտրություն»՝ շնորհակալություն հայտնելով իր ընտրազանգվածին աջակցության համար: Այդ մասին Վաշաձեն հայտարարել է այսօր կայացած ճեպազրույցում` մեկնաբանելով ընտրական արդյունքները: «Ոչ մի էյֆորիա, ոչ մի նախնական տոնակատարություն: Մենք առջևում ունենք երկրորդ փուլ, որտեղ մենք անպայման հաղթելու ենք և սկսելու ենք Վրաստանի իշխանափոխության գործընթացը: Սա անխուսափելի […]
14:20 29.10.2018
Ավագանու 54 անդամների մասնակցությամբ այսօր Երևանի ավագանին սկսել է արտահերթ նիստը: Նիստի սկզբում Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է, որ հաստատվել են խմբակցությունների ղեկավարների անունները: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կղեկավարի Սուրեն Էրամջյանը, ԲՀԿ խմբակցությունը՝ Արման Աբովյանը, իսկ «Լույս» խմբակցությունը՝ Դավիթ Խաժակյանը: Նիստի ժամանակ ասվել է նաև, որ ավագանու որոշ անդամներ հրաժարվել են մանդատներից:
14:20 29.10.2018
«Էս հանրության պահանջն է, որը ուզում էինք՝ լիներ»,- այսօր ԱԺ-ում ԸՕ-ի նախագծի մասին ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Միքայելյանը նաև նշել է, որ թաղային հեղինակությունների ժամանակն անցել է, և ռեյտինգային ընտրակարգը նախկինի պես չի լինի: «ԸՕ-ի չընդունման վնասն այն է, որ ժողովուրդն է տուժելու: Ռեյտինգային տարբերակով քաղաքական վիճակը կլարվի՝ բարեկամ, հարազատ, սրան […]
14:14 29.10.2018
Փաստաբան Վահե Գրիգորյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում նկարագրված է Ազգային ժողովի կողմից երկրորդ անգամ վարչապետ (չ)ընտրելու ընթացակարգը՝ ժամանակացույցով։ «Հանրապետության վարչապետի հրաժարականով կառավարության հրաժարականից հետո Հանրապետության վարչապետի ընտրության հարցի վերաբերյալ քվեարկությունը տեղի է ունեցել 24/10/2018թ․-ին։ Քանի որ քվեարկությամբ Հանրապետության վարչապետ չի ընտրվել, վարչապետի ընտրության 2-րդ փուլի համար վարչապետի թեկնածու(ներ) կարող է (են) առաջադրվել քվեարկությունից […]
14:05 29.10.2018
«Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ԱԺ արտահերթ նիստում «Ընտրական օրենսգրքի»՝ երկրորդ անգամ չընդունվելուց հետո լրագրողների հետ զրույցում հիշեցրեց` դա արվում էր ՀՀ քաղաքական դաշտը առողջացնելու համար: «Տեսաք` ով էր բացակա, ով ինչպես քվեարկեց»,- ասաց նա: Սիմոնյանը նշեց, որ ՀՅԴ-ից երկու բացակա պատգամավոր է եղել նիստին: Այս նախագիծը կրկին ԱԺ օրակարգ բերելը Սիմոնյանն անիմաստ է համարում: […]
13:26 29.10.2018
Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի ժամանակ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները դրվեցին քվեարկության։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «ձգեց» քվեարկության պահը, որպեսզի բոլոր պատգամավորները կարողանան մասնակցել քվեարկությանը։ 62 կողմ ձայներով քվեարկությունը կրկին տապալվեց, քանի որ սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ են ավելի շատ ձայներ։ Մասնավորապես, նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը պակասեց ընդամենը 1 ձայն:
13:25 29.10.2018
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու քննարկումը կարելի էր անվանել «հրաշալի», եթե դա չլիներ ընտրություններից 42 օր առաջ: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը: «Ես կսկսեմ Էդմոն Մարությանի թեզով: Փայլուն թեզ էր. ընտրական համակարգի մասին չէ խոսքը, կամ ինչպես պարոն Մարությանն է ասում՝ բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու: Տարանջատե՛ք: Մենք վատն էիք, […]
13:23 29.10.2018
«Մենք գնում ենք, քվեարկելու ենք կողմ, հիմա ինչ ասես «Ծառուկյան» դաշինքի շուրջ պպտվում է, խնդիրներ կան իրար մեջ, ես Ծառուկյանի հետ խնդիր չունեմ, մենք իրար սիրում, հարգում ենք: Ես ռեյտինգայինին կողմ եմ: Դեմ լինելով (Ընտրական օրենսգրքին-խմբ.) կողմ եմ քվերակելու»,- այսօր ԱԺ-ում ասել է Գյումրու նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը: Ինչ վերաբերում է ընտրակաշառքներով […]
13:21 29.10.2018
«Օրենքը այդքան քննադատում եք, ասում եք՝ բերել ենք, պարտադրել ենք։ Իսկ ինչի՞ համար ենք բերում այս օրենքը։ Կարո՞ղ է բերում ենք, որ Ալենը կամ Լենա Նազարյանը, կամ մյուսը անցնեն Ազգային ժողով։ Բերում ենք, որ քաղաքական դաշտում, այն քաղաքական դաշտը, որը Դուք, Ձեր գործընկերների հետ ձեր ցինիկ ելույթներով, ձեր հաղորդումներով, ձեր հարցազրույցներով ոչնչացրել եք, նորից հնարավորություն […]
13:20 29.10.2018
Գործադրվել են բոլոր լծակները այսօր խորհրդարանում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քվեարկության ընթացքում ձայներ ապահովելու համար։ Այս մասին ԱԺ ամբիոնից իր կարծիքը հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ ակնարկելով, որ գործադրվել է նաև ճնշում։ «Առաջին փոխվարչապետն ասում է՝ ճնշում չեմ գործադրել, տենց զանգել եմ՝ տենամ ոնց են։ Հարգելի՛ պարոն Միրզոյան, բա ինձ խի՞ չես զանգել, տեսնես ոնց եմ։ […]
13:18 29.10.2018
«Պարո՛ն Աշոտյան, ժամկետներից և ընտրություններից առաջ օրենք փոխելուց Դուք պետք է չխոսեք, որովհետև Սերժ Սարգսյանի ժամկետը ավարտվելուց առաջ դուք ոչ թե Ընտրական օրենսգրքի, այլ նաև Սահմանադրության փոփոխությամբ հանդես եկաք, որպեսզի Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենա, այնուամենայնիվ, շարունակել։ Եվ այստեղ-այնտեղ ժողովրդավարությունից խոսելիս, ժողովրդավարություն բառը, ժողովրդավար երկրներին դիմելիս հիշե՛ք ձեր արածները»,- Ազգային ժողովի ամբիոնից այսօր ՀՀԿ պատգամավոր Արմեն […]
13:16 29.10.2018
Գործադիրը փորձում է խորհրդարանի ձեռքերով շագանակներ հանել խարույկից։ Պետք չէ Հանրապետական կուսակցությանը վկայակոչելով փոխել Ընտրական օրենսգիրքը։ Նույնիսկ ընդդիմախոսների ծիծաղն է գալիս այն փաստարկից այն դեպքում, թե ՀՀԿ-ն կողմ է ռեյտինգային ընտրակարգը հանելուն այն դեպքում, երբ ռեյտինգային ընտրված պատգամավորների մի մասը կողմ է օրենսգիրքը փոխելուն։ Այս խոսքերով Ազգային ժողովի ամբիոնից ընդդիմախոսներին այսօր պատասխանեց ՀՀԿ պատգամավոր Արմեն […]
13:06 29.10.2018
Բրիտանական հատուկ ծառայությանը հայտնի է դարձել, որ Էր-Ռիադն արտոնել է ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի առևանգումը: Այս մասին հաղորդում է The Daily Express-ը: Բրիտանական հետախուզության անանուն աղբյուրները փոխանցում են, որ Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունների բանակցությունները հայտնվել են իրենց տրամադրության տակ: Համաձայն դրանց՝ իբրև նրանց հրաման են տվել առևանգել լրագրողին, որը պատրաստվում էր ապացուցել, որ Էր-Ռիադը Եմենում քիմիական […]
12:55 29.10.2018
ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կրկին վստահեցրեց` իր հիմնական ցանկությունը ժողովրդին օգտակար լինելն է: «Ես նորից ասեմ բոլոր լրագրողներին, Ձեր ցավը տանեմ, Ծառուկյանը մտադրություն, ինչ-որ եսիմ ինչ… ես նորից եմ ասում, հիմնական իմ ցանկությունն ա, որ կարողանամ օգտակար լինեմ, ես խորհրդարանով, քաղաքականությամբ չեմ ապրում: Ես, գիտեք, ամեն […]
12:50 29.10.2018
«Քաղաքական կոնսենսուս չկա, Հանրապետականը դեմ է քվեարկելու։ Բոլոր այն կարծիքները, որ «կոնսենսուսը մինուս մեկ է», թերի քաղաքական արժեք են ստանում հատկապես երկրում հանդուրժողականության և քաղաքական կոնսոլիդացիայի տեսանկյունից»,- Ազգային ժողովում իր այսօրվա ելույթում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքերով՝ սա սաբոտաժ չէ, սա քաղաքական դիրքորոշում է։ Ինչքան էլ խորհրդարանում փորձեն իրար համոզել, Աշոտյանի խոսքով, որևէ […]
12:49 29.10.2018
Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի վերաքննարկմանն ու վերաքվեարկությանը նվիրված արտահերթ նիստում ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանն իր խոսքը սկսեց անսովոր ձևով՝ ողջույնի մեջ ներառելով նաև վարչապետին, որը, նրա խոսքով, որևէ տեղ նստած հետևում է նիստի ընթացքին։ Նա բացատրեց, որ ուրախ է այն բանի համար, որ պատգամավորներն իրացրել են իրենց իրավունքը և ստորագրություններով խորհրդարան են վերադարձրել նախագիծը։ «Ընտրական […]