ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի և Ռուսաստանի ընկերության մասին Բոլթոնի խոսքերն անվանել է «հանդգնություն» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի և Ռուսաստանի ընկերության մասին Բոլթոնի խոսքերն անվանել է «հանդգնություն»

20:06 29.10.2018

Ռուսաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության և մամուլի բաժինն անդրադարձել է Երևան այցի ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարություններին՝ նրա բառերը համեմատելով Երևանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ավելի վաղ արված հայտարարության հետ: Միլսն իր խոսքում նշել էր, որ Վաշինգտոնը շարունակում է նպատակաուղղված կերպով աջակցություն ցույց տալ Հայաստանում որոշակի խմբերի, բացի այդ, խոստացել էր Հայաստանին 26 մլն դոլար տրամադրել «քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ամրապնդման համար»:

«Վերջերս Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի «հրաժեշտի» խոսքը։ Նա հրապարակայնորեն հրահանգներ էր տալիս երկրի ղեկավարությանը տնտեսական քաղաքականության հարցերում և տեղի հասարակական կազմակերպություններին շռայլ ֆինանսավորում խոստանում կառավարության նկատմամբ հսկողության համար»,- նշված է հայտարարության մեջ:

«Թվում էր, թե երկրի ներքին գործերին ուղղակի միջամտությունից չտարբերվող ավելի մեծ հանդգնություն չկա: Պարզվեց՝ այդպես չէ»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Օրերս Երևան այցելած ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հրապարակավ պահանջել է, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում հրաժարվի «պատմական կլիշեներից»՝ չթաքցնելով, որ խոսքը Ռուսաստանի հետ ավանդական շփման մասին է: Նա նաև հայտարարել է, որ սպասելու է Նիկոլ Փաշինյանից Արցախի խնդրի կարգավորման հարցով նախաձեռնողական քայլեր արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Դրանից բացի՝ նա չի մոռացել գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանին խորհուրդ է տվել ձեռք բերել ռուսականի փոխարեն:

Ջոն Բոլթոնի յուրաքանչյուր խոսք չէ, որ քննադատության է արժանի: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Բոլթոնն ասել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է անկախ և ոչ ոքից կախում չունեցող երկիր դառնալը, որը չի ենթարկվի արտաքին ազդեցությունների: Լավ կլինի Բոլթոնն ինքն իր ասած խոսքերի շուրջ մտածի»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP