19:31 27.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ բիզնեսի զարգացման ղեկավար Շերվին Պուի գլխավորությամբ, որը Հայաստան է եկել բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեծ ծրագրեր իրականացնելու նպատակով: Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ նախարարության և ԱԶԲ-ի միջև արդյունավետ համագործակցության ծրագրեր […]
19:30 27.10.2018
ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները մեկնաբանելն անտեղի գործ է, քանի որ այն, ինչ նա ասում է, անիրատեսական է գործնականում։ Այս կարծիքն արտահայտեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Բոլթոնի այն հայտարարությունը, թե Հայաստանի վրա ճնշումները կդադարեն, երբ Արցախյան հակամարտությունը լուծվի։ «Բոլթոնը հայտնի է իր տարբեր տիպի, երբեմն բավական էկզոտիկ հայտարարություններով։ Ընդհանրապես այս արտահայտությունների հետ վիճել չարժի», […]
18:42 27.10.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Ազգային ժողովի և Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը խոսել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան կատարած այցի մասին. «Անհանգստանալու պատճառներ չունենք, բայց պետք է անհանգիստ լինենք: Ապահավության թմբիրը մեզ համար անթույլատրելի է: Ռիչարդ Միլսի և Ջոն Բոլթոնի հայտարարությունը մեզ չէ հասցեագրված. դա հասցեագրված է Ադրբեջանին: Դա […]
18:29 27.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Արսեն Խառատյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի քննադատությունը ոչ այլ ինչ է, քան պարզունակ ռևիզիոնիզմ: «ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բոլթոնի այցին հետևած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերլուծությունը ռևիզիոնիզմի դասական օրինակ է, երբ շուրջ 15 տարի բարձրաստիճան տարբեր պաշտոններ զբաղեցրած […]
18:20 27.10.2018
Ամերիկյան կողմից Հարավային Կովկասին ուշադրության արժանացնելու մասին խոսք չկա, քանի որ ԱՄՆ-ն չունի Հարավային Կովկասի վերաբերյալ մշակված քաղաքականություն։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տարածաշրջան այցի մասին այս կարծիքին է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Հարավային Կովկասը ԱՄՆ-ի համար հետաքրքիր է երևի միայն մեկ տեսանկյունից՝ Հարավային Կովկասը Իրանի և Ռուսաստանի մեջտեղում է։ Այ, Ռուսաստանի մասով ակնհայտ է, […]
18:17 27.10.2018
1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտումը ճիշտ և հնարավոր կլինի վերսկսել այն ժամանակ, երբ երկիրն ամուր կանգնած կլինի ոտքերի վրա, իսկ գործող կառավարությունն էլ հունի մեջ ընկած կլինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը և հավելել, որ պետք է նաև բացառված լինեն արտաքին […]
18:07 27.10.2018
«Համանեման հրապարկված նախագիծը բավականին պարզունակ է»,- այս մասին այսօր, ինչպես հաղորդել է SHANTNEWS.am-ը, ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով, որ համաներման ակտում առկա են որոշ էական թերությունները, որոնք այս համաներում դարձնում են կամ իջեցնում բավական ցածր մակարդակի՝ համեմատած նախկինների հետ: Փաստաբանի խոսքով՝ համաներումը կիրառվում է հանցագործությունների համակցությամբ, երկրորդ՝ համաներման կիրառումը տուժողի կամքից է կախված: «Եթե […]
18:06 27.10.2018
Հոկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ոստիկանությունում տարբեր պաշտոնների համար առաջադրված, նաև համակարգից դուրս գալ ցանկացող ոստիկանների: Ընդունելությանը մասնակցում էին ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետն ու ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամները: Վալերիյ Օսիպյանը անձամբ ստուգեց տարբեր պաշտոնների համար առաջադրված թեկնածուների մասնագիտական գիտելիքները, համակարգում անցած ճանապարհն ու այլ մանրամասներ: Այս ամենից հետո միայն […]
18:00 27.10.2018
Միացյալ Նահանգներն այս փուլում փորձում է հասկանալ մեր տարածաշրջանը, քանի որ այստեղ ունի կենսական շահեր, ի դեմս Իրանի հետ հարաբերությունների և Մերձավոր Արևելքի իրադրության հետ կապված։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը սրանով է բացատրում ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։ «Տարածաշրջանային երեք պետություններից Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն է նախևառաջ Վրաստանը, որովհետև ԱՄՆ ամենահուսալի և […]
17:49 27.10.2018
«Այնպես է ստացվում, որ Վիգեն Սարգսյանի և իմ գնահատականները բոլորովին չեն համընկնում: Վիգեն Սարգսյանի ձևակերպուները ինձ համար հիմնավոր չեն հնչում և ես կարող եմ հակառակ պնդումն անել: Այնպիսի լավ արտաքին քաղաքական իրավիճակում, որպիսին Հայաստանն է հիմա, և այնպիսի հաջողված բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, որը հիմա է իրականացվում Հայաստանի Հանրապետության կողմից, երբևէ չի եղել»,- Վիգեն Սարգսյանի քննադատական […]
17:44 27.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել ուսումնասիրել «Վերածնունդ» երիտասարդական ավանի հետ կապված խնդիրը: «Կարող են լինել որոշումներ, անհնարություններ, բայց առաջարկում եմ, որ մենք երկխոսության տոնայնությունը պահենք: Համենայն դեպս, մեր տրամադրությունը դա է: Ես էլի եմ ասում, սիրելի’ հայրենակիցներ, ոչ մեկի նկատմամբ որևէ դավադրություն չի լինելու: Եթե ինչ որ բան այնպես չի եղել և […]
17:44 27.10.2018
ԱՄՆ նախագահի խորհրդականի՝ Հարավային Կովկաս այցի ժամանակ Հայաստանի իշխանություններից պահանջվել է մասնակցել Իրանի դեմ ուղղված ամերիկյան ծրագրերին կամ առնվազն քննարկվել է այդ հարցը, բայց կարելի է ենթադրել, որ Հայաստանի հետ այդ քննարկումներն արդյունավետ չեն եղել ամերիկյան կողմի համար։ SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Բոլթոնը շեշտեց, որ Իրանի հետ [Հայաստանի] սահմանը մնում […]
17:37 27.10.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ` Հայկ Մհրյանը նշանակվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ 1. Հայկ Մհրյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նշանակել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի […]
17:20 27.10.2018
Նոր իշխանությունները Մարտի 1-ի գործի բացահայտումից հետո կանցնեն նաև Հոկտեմբերի 27-ին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերից մեկի՝ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը: «Նույնիսկ ներկայիս իշխանության մեծ ցանկության դեպքում ներսի խաղացողները գուցե բացահայտվեն, բայց դրսինը՝ չգիտեմ»,- ասել է Բախշյանը: Անահիտ Բախշյանի կարծիքով՝ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը Հայաստանի ինքնիշխանության կողմնակիցն էին, ինչը […]
16:58 27.10.2018
Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեն առաջիկա շաբաթվա ընթացքում կայցելի ԱՄՆ, որտեղ քննարկումներ կունենա Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հետ: Այս մասին Բահրեյնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը, հայտնում է The Associated Press-ը: Մեթիսն ասել է, որ ռազմավարական հակադրությունները չեն ենթադրում թշնամական հարաբերություններ և իրենք պատրաստվում են համագործակցել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք Չինաստանն […]
16:30 27.10.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Սիրիային նվիրված քառակողմ բանակցություններիւց առաջ, որոնք պետք է տեղի ունենաn Ստամբուլում: Այս մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այո՛, հեռախոսազրույց եղել է»,- ասել է Պեսկովը: Ավելի վաղ հեռախոսազրույցի մասին հայտնել էր BFMTV հեռուստաալիքը: Ըստ տեղեկությունների՝ երկու երկրների ղեկավարները […]
16:27 27.10.2018
Ես հուսով եմ՝ գործող իշխանությունները հետևողականորեն կզբաղվեն Հոկտեմբերի 27-ի ոճրագործության լիարժեք, ամբողջական բացահայտմամբ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Նա համոզմունք է հայտնել՝ նախորդ իշխանություններն ամեն ինչ արել են գործը կոծկելու համար: «Հարց են տալիս, թե «ինչո՞ւ հիմա չեն զբաղվում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմամբ: Հնարավոր չէ ամեն ինչ […]
16:20 27.10.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևանում արած հայտարարությունները պետք է դեռ վերլուծել որոշ ժամանակ սպասելուց հետո։ Այս մասին արցախյան կողմի դիրքորոշումը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Խոսքը մասնավորապես վերաբերում է այն հայտարարությանը, թե Հայաստանի վրա ճնշումները կնվազեն, երբ լուծվի Արցախյան հակամարտությունը։ «Երբ պարոն Բոլթոնը ասում է, որ ճնշումներ […]
16:05 27.10.2018
Երևան այցի ընթացքում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը լրագրողների հարցերին պատասխանելիս չբացառեց, որ Հայաստանին և Ադրբեջանին զենքի վաճառքն արգելող իրենց օրենսդրական կարգավորումներում կարող են փոփոխություններ անել։ «Ինձ թվում է՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, օրինակ՝ հիմնական ծանր սպառազինությունները, այսպես թե այնպես, Միացյալ Նահանգներից չեն գնելու, որովհետև նույնիսկ Ադրբեջանի շատ ավելի մեծ ֆինանսական հնարավորությունների […]
15:56 27.10.2018
Այսօր տեղի ունեցած սուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանում հայտարարվելիք համաներմանը, փաստաբանը Տիգրան Աթանեսյանը հիշել է համաներումների պատմությունը՝ որպես ապացույց այն բանի, որ հայտարարվողը բոլորովին էլ աննախադեպ չէ. «Նման հայտարարություն անողը պարզապես անտեղյակ է համաներումից, դրա պատմությունից: Բավական է հիշել 1953թ. Ստալինի մահվան հետ կապված համաներումը, որ հասկանանք, որ այս համաներումը կողքն էլ կանգնած չէ իր ծավալով: 1917 […]
15:49 27.10.2018
Իրանի նախագահ Հասան Ռոհանին իրանական հեռուստաընկերություններից մեկի եթերի ընթացքում հայտարարել է, որ ավանդական դաշնակիցները չեն աջակցում ԱՄՆ-ին Իրանի նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ, գրում է Reuters-ը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դաշնակիցները «ոչ այնքան հաճախ» են հրաժարվում աջակցել միջազգային քաղաքականության ոլորտում ԱՄՆ-ի որոշումներին: «Մեկ տարի առաջ ոչ ոք չէր հավատա, որ Եվրոպան Իրանի հետ ԱՄՆ-ի դեմ կլինի»,- ասել է Ռոհանին: […]
15:35 27.10.2018
Լրագրողների հետ զրույցում, արձագանքելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի արտահայտությանը, թե «ամերիկյան զենքը ռուսականից լավն է», լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ամերիկյան զենքի ձեռքբերման հավանականությանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կառավարությունը որևէ բանով սահմանափակված չէ, եթե ԱՄՆ-ից կլինի մեզ համար շահավետ առաջարկ, մենք կքննարկենք»: Բոլթոնը նաև ասել էր, թե Հայաստանում խորհրդարանական արտահերթ […]
15:28 27.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին լրագրողները խնդրեցին արձագանքել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի քննադատությանը, թե նոր իշխանությունները ձախողել են արտաքին քաղաքականության հարցում: «Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ ՀՀ իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն, և դա է իր պատկերացմամբ արտաքին քաղաքականությունը, ես ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին և […]
15:26 27.10.2018
ԱՄՆ նախագահի խորհրդականը Երևանում ոչ թե հայտարարեց, որ իրենք կարող են զենքի վաճառքի արգելքը հանել Հայաստանի ու Ադրբեջանի վրայից, այլ ասաց, որ չի բացառում որ ինչ-որ փոփոխություններ լինեն։ Ջոն Բոլթոնի խոսքերը SHANTNEWS.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Նրա խոսքով՝ հակամարտող կողմերին զենքի վաճառքը սահմանափակող բանաձևը, այսպես, թե այնպես, առկախված էր։ Նույնիսկ այդ […]
15:15 27.10.2018
Իրենցից հետո ԱԺ-ի 70 տոկոսը լցվեց տարբեր տեսակի, այս երկրին որևէ օգուտ չբերող մարդկանցով: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը՝ խոսելով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին: «Այն մարդիկ, որոնք դրանց բերեցին այդտեղ, կարծում եմ, իրենց էր ձեռնտու (խմբ.- Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը)»,- ասել է Սարգսյանը: Լրագրողի դիտարկմանը, թե կարո՞ղ ենք […]
15:02 27.10.2018
Օրերս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ գործող պատգամավորներից մեկի վերաբերյալ կա քրեական գործ, որը կոռուպցիոն խոշոր գործ է ու «100 տոկոսով ապացուցված»։ Դրանից հետո հակասական տեսակետներ հնչեցին: Մի մասը պնդեց, թե Փաշինյանը պետք է ԱԺ ամբիոնից նման հայտարարություն չաներ, քանի որ մի կողմից կառավարությունը հայտարարում է, թե չի միջամտում դատական գործերին, բայց վարչապետի պաշտոնակատարն ամբողջությամբ […]
14:44 27.10.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և 11-րդ լիագումար նիստերի աշխատանքներին, հայտնում են ԱԺ լրատվական բաժնից: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը:
14:39 27.10.2018
«Եկեք սկզբունքները քննարկենք և ոչ թե անձերը: Ես կարծում եմ, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակը պետք է լինի հեղափոխության ցուցակ և քաղաքական սերնդափոխության հնարավորություն պետք է ընձեռի, բայց պետք է լինեն քաղաքական մարդիկ: Պետք է լինեն նաև դեմքեր, որոնք հայտնի են հասարակությանը իրենց փորձով ու գիտելիքներով ու դրա հետ մեկտեղ, չունենան պախարակված հեղինակություն»,- այս մասին […]
14:31 27.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հոկտեմբերի 27-ին՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին` ինչո՞ւ է համաներումը տարածվում ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող «Սասնա ծռեր»-ի վրա, բայց ոչ այլ խմբերի, պատասխանեց. «Որովհետև կարծում եմ, որ դա անհրաժեշտ է հանրային համերաշխություն վերականգնելու և իմ ասած սկզբունքի համար մեկնակետ արձանագրելու համար»: Նա կրկին ընդգծեց` սպանություն իրականացրած ոչ մի անձ […]
14:18 27.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ դեկտեմբերին կայանալիք ընտրություններին կհաջողվի՞ նոր Ընտրական օրենսգրքով գնալ, ասաց. «Մեզ համար չկա տարբերություն՝ որ Ընտրական օրենսգրքով գնալ, բայց ես կարծում եմ՝ քաղաքական դաշտի առողջացման, ընտրություններն ավելի քաղաքական դարձնելու համար ճիշտը նոր Ընտրական օրենսգիրքն է»: Վարչապետի պաշտոնակատարին հիշեցրին` մի առիթով ասել է, որ թեպետ ամեն ինչում մեղքը գցում […]