TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետները` արտահերթ ընտրությունների անհրաժեշտ լինել-չլինելու մասին

12:34 15.10.2018

Երևանի մամուլի ակումբներից մեկում այսօր երկու քաղաքագետներ` Մենուա Հարությունյանն ու Գուրգեն Եղիազարյանը, խոսել են արտահերթ ընտրությունների մասին: «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը զոռբա քաղաքական գործիչ է և, պարզապես օգտվելով քաղաքական իրավիճակից, ուզում է լուծարել, նա քանդելով գնում է պետական ինստիտուտները: Չի կարելի աթոռակռվի, սեփական պաշտոնի համար հանել ժողովրդի մի մասին քաղաք»,- ասել է Մենուա […]

̰
«Իմ քայլը» դաշինքի 3 անդամ հրաժարվել է իր մանդատից

12:17 15.10.2018

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի 3 անդամ հրաժարվել են իրենց մանդատներից: SHANTNEWS.am-ի հետ զրույցում դաշինքի ցուցակում 2-րդ համարը զբաղեցնող Սրբուհի Ղազարյանը հայտնել է, որ ինքը ցանկանում է շարունակել իր աշխատանքը՝ որպես վարչապետի խորհրդական: «Այլ գործոններ բացարձակապես չկան: Համատեղելը հնարավոր չէր, պարզապես» , – ասել է Ղազարյանը: Գրեթե նույն պատճառաբանությամբ իր որոշումը հիմնավորեց հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական Նիկոլայ […]

̰
Արա Բաբլոյանը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինի հետ

12:16 15.10.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Մոսկվայում հոկտեմբերի 12-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

̰
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը. փորձել են փակել ատոմակայանը

11:47 15.10.2018

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում «Եվս երկու կարևոր դրվագ ԵԽԽՎ-ից. Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը (Ուզում էին փակել ատոմակայանը)» վերտառությամբ հետևյալ գրառումն է կատարել. «ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվեց «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձևը։ Բանաձևի նպատակն էր սահմանել այն միջոցառումները, որոնք անդամ պետությունները պետք է իրագործեն Եվրոպայում ատոմակայանների անվտանգության բարձրացման և պատահարների […]

̰
Ահվազի ահաբեկչության հետ կապված իրանցի զինվորական է ձերբակալվել

23:52 14.10.2018

Իրանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Ահվազում անցկացված զորահանդեսի ժամանակ ահաբեկչության հետ կապված՝ սեպտեմբերի վերջին իրանցի զինվորական է ձերբակալվել, հայտնել է РИА «Новости»-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։ «Ահվազի ահաբեկչության կազմակերպման մեղադրանքով  11 անձ է հարցաքննության կանչվել, որոնցից մեկը ձերբակալված է։ Բոլորն էլ զինվորականներ են։ Գործը փոխանցվել է Թեհրանին», — ասել է Իրանի  գլխավոր դատախազը։ Ավելի վաղ Shantnews.am-ը […]

̰
Ես վստահում եմ Կիմ Չեն Ինին․ Թրամփ

23:28 14.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահում է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինին։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ նրանք սիրահարվել են միմյանց։ «Այո՜, ես վստահում եմ նրան, բայց դա չի նշանակում, որ ես չեմ կարող սխալվել», — ասել է Թրամփը CBS-ի հետ հարցազրույցում։ Հաղորդավարուհին Թրամփին հիշեցրել է Կիմ Չեն Ինի հասցեին հնչեցրած մեղադրանքների մասին։ «Ինձ հայտնի […]

̰
Ժողովրդի վերաբերմունքը ՀՀԿ-ի հանդեպ օբյեկտիվ է. Ալիկ Սարգսյան

20:37 14.10.2018

Գտնում եմ, որ ժողովրդի բացասական կարծիքը ՀՀԿ-ի հանդեպ օբյեկտիվ հիմքեր ուներ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նման հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը: «ՀՀԿ կոչված այս կառույցը, որն ի սկզբանե շատ լուրջ կուսակցություն է եղել, այնուամենայնիվ, այս տարիների ընթացքում ես մի քանի անգամ, դեռևս մինչև «հեղափոխություն» կոչվածը՝ իշխանափոխությունը, ես այս մասին բազմաթիվ […]

̰
Արայիկ Խանդոյանը հուղարկավորվեց Եռաբլուրում

17:49 14.10.2018

Եռաբլուր պանթեոնում զինվորական կարգով տեղի ունեցավ ազատամարտիկ, «Սասնա Ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանի հուղարկավորությունը։ «Միայնակ Գայլը» կալանավորվել էր 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդ գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով։ 2018 թ. օգոստոսի 18–ին Խանդոյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել էր. պատգամավորների անձնական երաշխավորությամբ նա ազատ էր արձակվել։ 47-ամյա Խանդոյանը մահացել է հոկտեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը […]

̰
Արցախում աճեցրած արևադարձային մրգերը զարմացրել են այցելուներին

17:37 14.10.2018

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված կազմակերպվել է «Բերքի տոն»: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ տոնավաճառին Արցախի բոլոր շրջանները, ՀՀ-ում ու ԱՀ-ում գործող մի շարք ընկերություններ ներկայացրել և վաճառքի են հանել իրենց արտադրանքը: Բերքն ու բարիքն օրհնել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Այնուհետև ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ […]

̰
Հայաստանյան ներքաղաքական հակադրությունը ԱԺ-ին թույլ չտվեց լիակատար աշխատել. Ալիկ Սարգսյան

16:46 14.10.2018

ԱԺ-ն իր դիրքերի վրա էր որպես խորհրդարան և իր առջև դրված խնդիրները պրոֆեսիոնալ առումով լիարժեք կարող էր իրականացնել, սակայն դա չեղավ՝ ստեղծված ներքաղաքական հակադրության պատճառով: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը: «Բայց քանի որ տեղի ունեցավ իշխափոխություն, տեղի ունեցավ հեղափոխություն, էսպես ասեմ՝ «թավշյա», արդեն կառավարություն-ԱԺ այս հակադրումը սկսվեց, և ԱԺ-ն, […]

̰
Ես ժողովրդին երբեք դեմ չեմ գնա. Ալիկ Սարգսյան

16:22 14.10.2018

Ժողովրդի շահը վեր է կուսակցության շահերից: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի եթերում նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: «Երբ շատ կարևոր կողմնորոշման պահին դու սկսում ես կշեռքի վրա դնել կարևորն ու ավելի քիչ կարևորը, իմ կարծիքով՝ կարևորը ժողովրդի շահն է, կարևորը մեր պետության զարգացումն է, այն բոլոր ուղեցույցները, […]

̰
Հայաստան է ժամանում Նիդերլանդների Դատական խորհրդի պատվիրակությունը

13:43 14.10.2018

Հայաստան է ժամանում Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությունը՝ երկրի Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ: Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 10.00-ին, պատվիրակությանը կընդունի Հայաստանի Բարձրագույն դատական խորհորդը՝ Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Քննարկվող հիմնական թեմաները. Խորհրդի գործունեութ­յան կազ­մա­կերպչական մոդելը (ներառյալ ֆինանսական ենթակառուց­վածք­ները), էթիկա, որակի չափանիշ­ները, գործերի բաշխում, գոր­ծե­րի քննության օպերատիվութ­յունը և դատարանների ծանրաբեռնվա­ծությունը, ռո­տացիայի համակարգը և […]

̰
Հրդեհ Աշնակ գյուղում

11:25 14.10.2018

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 17:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսրայելյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:56-ին, մարվել`21:49-ին: Այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը՝ մոտ 10 քմ […]

̰
«Էրեբունի» բազայից ռուսական ինքնաթիռների թռիչքները նյարդայնացնում են Թուրքիային, բայց խնդիր չէ. ռազմաբազայի իրավաբան

19:59 13.10.2018

Հայաստանում տեղակայված ռուսական ավիաբազայից ինքնաթիռների թռիչքները չեն կարող խնդիրներ հարուցել՝ չնայած Թուրքիայի հետ սահմանին մոտ լինելուն։ Անկախ սահմանից հեռավորությունից՝ ավիաբազայի տեղակայումը հիմնավորված է միջազգային պայմանագրերով։ Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի իրավաբան, փոխգնդապետ Կարեն Խաչատրյանը։ ShantNews.am-ի հարցին, թե չե՞ն նյարդայնացնում թուրքական կողմին այդ թռիչքները, Կարեն Խաչատրյանը պատասխանեց. «Իհարկե, նյարդայնացնում են, քանի որ թռիչքները կատարվում […]

̰
Միջազգային կոալիցիան սպիտակ ֆոսֆոր է կիրառել սիրիական քաղաքում ավիահարվածի ժամանակ. SANA

19:54 13.10.2018

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան արգելված սպիտակ ֆոսֆոր է կիրառել սիրիական Հաջին քաղաքում իրականացված ավիահարվածի ժամանակ: Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությանը: Ռմբակոծության են ենթարկվել Դեյր էր Զորից 110 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքի որոշ շրջաններ: Հաղորդվում է զոհերի ու տուժածների մասին, որոնց թիվը չի հստակեցվում: Նշվում է, որ սա արգելված զինամթերքի կիրառմամբ առաջին հարվածը չէր Հաջինում: […]

̰
Կոնդի եկեղեցում տեղի ունեցավ Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը

19:24 13.10.2018

Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր՝ հոկտեմբերի 13-ին, տեղի ունեցավ ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի հոգեհանգստյան արարողությունը։ Արայիկ խանդոյանը կհուղարկավորվի վաղը՝ հոկտեմբերի 14-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ «Միայնակ Գայլը» կալանավորվել էր 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գունդ գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով։ 2018 թ. օգոստոսի 18–ին Խանդոյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել էր. պատգամավորների անձնական […]

̰
Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Արցախի մայրաքաղաքի գործընկերոջ հետ

19:15 13.10.2018

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է քաղաքապետի երդմանակալության արարողությանը մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Հայկ Մարությանն ընդգծել է Արցախի և մասնավորապես Ստեփանակերտի նկատմամբ իր առանձնահատուկ վերաբերմունքն ու հատկանշել, որ սերտ համագործակցությունն Արցախի մայրաքաղաքի հետ […]

̰
Թուրքիայի սահմանը չի խանգարում «Էրեբունուց» կատարվող թռիչքներին. վստահեցնում է ռուսական ավիաբազայի հրամանատարը

19:12 13.10.2018

«Էրեբունի» օդանավակայանը, որտեղ տեղակայված են Ռուսաստանի զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումն ու ռազմական ինքնաթիռները, շատ մոտ է գտնվում թուրքական սահմանին։ Սա որոշակիորեն բարդացնում է թռիչքները, բայց ոչ այնքան, որ խոչընդոտի։ Այս մասին այսօր ShantNews.am-ի հարցին պատասխանելիս ասաց ռուսական ավիաբազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը։ Զինվորականը հայտարարեց, որ իրենց օդաչուների վարպետությունն ու ինքնաթիռների հնարավորությունը թույլ են տալիս խուսափել արգելված […]

̰
20 տարի է՝ ՌԴ ԶՈւ ինքնաթիռները Երևանից են հսկում ՀՀ օդային տարածքը

18:43 13.10.2018

Երևանում՝ «Էրեբունի» օդանավակայանում, ռուսական ավիաբազան տեղակայվել է 1998 թվականին, ինչի առիթով էլ այսօր ավիացիոն շոու էր կազմակերպվել ռուսական ինքնաթիռների մասնակցությամբ։ Ռուսական հանրահայտ «Ստրիժի» խմբի օդաչուները Հայաստան էին ժամանել՝ այստեղ տեղակայված ռուսական ինքնաթիռներով բարդ հնարքներ կատարելու։ Ավիաբազայի հրամանատարը բացատրեց, որ այստեղ իրենց ծառայությունը կատարում են հենց այն ինքնաթիռներով, որոնք ստացել են 1998 թվականին, և դրանք, ինչպես […]

̰
Եթե երկրում բան է փոխվել, ապա դա չի կարող լինել կիսատ հղիություն. Հայկ Մարտիրոսյան

18:26 13.10.2018

Հայաստանում դեկտեմբերին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ի՞նչ խնդիրներ կլուծվեն այս ընտրությամբ, ինչպիսի՞ն կլինի ընտրությունների ընթացքը, այս և մի շարք այլ հարցերի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ: – Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում իրադարձությունների պակաս կարծեք թե չկա: Նախ կխնդրեմ Ձեր գնահատականը` վարչապետի արտահերթ ընտրությունները հրատապ անցկացնելու վերաբերյալ, ի՞նչ խնդիր կլուծի դա, […]

̰
Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին․ Լևոն Շիրինյան

17:59 13.10.2018

Քրիստոնեա-դեմոկրատական շարժումը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին,  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է շարժման նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Առաջիկայում շարժումը նաև հանդես կգա նոր հայտարարությամբ՝ արդեն որպես կուսակցություն: Քաղաքագետ Լևոն Շիրինյանից բացի, ասուլիսի բանախոսներն էին նախաձեռնող խմբի անդամներ Հայկ Սուքիասյանը և Վարդան Սրտաշյանը: Նրանք խոսել են Քրիտոնեա-դեմոկրատական շարժման՝ ընտրություններին […]

̰
ՀՀ և Կանադայի վարչապետները հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով

17:52 13.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բարձր մակարդակի բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել լրագրողների հարցերի: Այս մասին տեղեկացնում են Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական վարչությունից։ Երկու երկրների վարչապետների ելույթները ներկայացնում ենք ամբողջությամբ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Կանադայի վարչապետի հետ

17:01 13.10.2018

Հոկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի: Նորին Սրբությունը ողջունել է Կանադայի վարչապետի առաջին պաշտոնական այցը Հայաստան` հույս հայտնելով, որ այն ավելի պիտի խթանի հայ-կանադական հարաբերությունները և նպաստի առկա գործակցության առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը: […]

̰
Երևանում բացվեց Տարաս Շևչենկոյի արձանը

16:52 13.10.2018

Երևանի Օղակաձև զբոսայգում այսօր՝ հոկտեմբերի 13-ին, բացվել է ուկրաինացի բանաստեղծ, արվեստագետ, նկարիչ և ժողովրդագետ, Ռուսաստանի գեղարվեստի արքայական ակադեմիայի անդամ  Տարաս Շևչենկոյի արձանը: Բացմանը մասնակցել են Հայաստանում Ուկրանիայի համայնքի ներկայացուցիչները, Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան, ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ:  

̰
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Կանադայի հետ օդային հաղորդակցության դյուրացման հարցով բանակցելու մասին

16:39 13.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի միջև բարձր մակարդակի բանակցությունները շարունակվել են հոկտեմբերի 13-ին` պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջույնի խոսքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Պարոն վարչապետ, Ձեր այցը Հայաստանում շատ մեծ հետաքրքրություն և լավ տրամադրություն է առաջացրել: Հույս […]

̰
Երևանի երկնքում ինքնաթիռներով բարձրագույն պիլոտաժի հնարքներ ցուցադրեցին ռուս հայտնի օդաչուները

16:38 13.10.2018

Էրեբունու օդանավակայանում այսօր բաց դռների օր էր: Մարդիկ ուսումնասիրում էին այնտեղ գործող ռուսական բազայի ինքնաթիռները, ուղղաթիռներն ու առկա զինամթերքը: Երեխաները բարձրանում էին զինտեխնիկայի վրա ու լուսանկարվում։ Բայց միջոցառման «մեխը» Ռուսաստանից ժամանած վարպետ օդաչուների թռիչքներն էին: Նրանք եկել էին ավիաբազային ու Երևանի 2800-ամյակը շնորհավորելու։ Ավիաբազայի հրամանատարը ողջունում է հյուրերին ու կեսկատակ խնդրում՝ տեխնիկայի վրայից ոչինչ չպոկել, […]

̰
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքել է Վրաստանում վթարից զոհվածի հարազատներին չօգնելու մասին լուրերը

16:16 13.10.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանությունն անդրադարձել է հայաստանյան լրատվամիջոցներից մեկի տարածած լուրին և նշել, որ այն չի համապատասխանում իրականությանը: «Shamshyan.com կայքը երեկ երեկոյան հաղորդագրություն էր տարածել հետևյալ վերնագրով. «Ողբերգական դեպք Վրաստանում. Հայաստանի քաղաքացին բեռնատարով գլորվել է ձորը. դին և մեքենան վերածվել են մոխրի. դեսպանատան ծառայողները ոչ մի միջոց չեն ձեռնարկել մահացածի հարազատների վիշտը սփոփելու համար»։ Հայտնում ենք, […]

̰
Գործող ու նախկին պաշտոնյաներին Երևանի քաղաքապետի երդմնակալությանը մասնակցության հրավեր ուղարկվել է, բայց չեն եկել

16:02 13.10.2018

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանից լրագրողները հետաքրքրվեցին` իր երդմնակալության արարողությանն ինչո՞ւ ներկա չէին նախկին քաղաքապետները, գործող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաները: Մարությանը պատասխանեց, որ նախկին քաղաքապետներին հրավեր ուղարկվել է, ԱԺ նախագահին, նրա տեղակալներին, խմբակցությունների ղեկավարներին, հանձնաժողովների նախագահներին: Նա ասաց, որ արարողակարգային ամեն ինչ սկզբից մինչև վերջ պահվել է: Երևանի նորընտիր քաղաքապետը հայտնեց, որ հրավեր է ուղարկվել […]

̰
Կադրային կրճատումներ կլինեն, սակայն Երևանի քաղաքապետը ցանկանում է աշխատել հմուտ մասնագետների հետ

15:55 13.10.2018

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանից լրագրողները հետաքրքրվեցին` պատրաստվո՞ւմ է արդյոք հին կադրերի հետ աշխատել: Մարությանի խոսքով` շատ կարևոր է, որ բոլոր այն մասնագետները, որոնք ունեն բարձր մասնագիտական հմտություններ և պատրաստ են նոր Հայաստանի օրենքներով ծառայել քաղաքին, բնակիչներին, քաղաքացիներին, չունեն որևէ խնդիր օրենքի հետ, աշխատեն: «Մենք կարող էինք իրենց հետ աշխատել: Դա չի նշանակում, որ չեն լինելու […]

̰
Արմեն Սարգսյանը շաբաթվա սկզբին եղել է Մոսկվայում. ի՞նչ են քննարկել Սերգեյ Լավրովի հետ. «Կոմերսանտ»

15:40 13.10.2018

Այս շաբաթվա սկզբին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր Մոսկվա, այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը: Պարբերականը նշել է, որ նախագահը հանդիպել է  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և նրա տեղակալ Գրիգորի Կարասինին: Նախագահը նրանց հետ քննարկել է խորհրդարանական ընտրությունների համատեքստում քաղաքական իրավիճակը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը: Նախագահը Մոսկվա է այցելել Նյու Յորք և Փարիզ […]

̰
BACK_TO_TOP