TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+32.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էրեբունի-Երևանի համար նախատեսված ծախսերը կրճատվել են, սակայն տոնը դրանից չի տուժի

15:35 13.10.2018

Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանի տոնը`«Էրեբունի-Երևան»-ը համեստ նշելու մասին խոսակցություններին: Նա հիշեցրեց, որ իբրև քաղաքապետ մինչ օրս ոչ մի որոշում չէր կարող կայացնել, սակայն ուսումնասիրել է տոնի համար նախատեսված ծախսերը, գտել, որ պետք է կրճատումներ լինեն` որոշ միջոցառումներ համարելով այդ տոնի համար ոչ նպատակային: Մարությանը վստահեցրեց` դրանից […]

̰
Կանադան կոչ է անում շարունակել ԼՂ հարցով խաղաղ բանակցությունները. Ջասթին Թրյուդո

15:28 13.10.2018

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման թեմայով, ասել է, որ կանադացի գործընկերոջ հետ խոսել են նաև Լեռնային Ղարաբաղի հարցի մասին: «Ղարաբաղի կոնֆլիկտը ծագել է այն պայմաններում, երբ մարդու ապրելու իրավունքը կանգնել է կոնկրետ սպառնալիքի առաջ, որովհետև աչքի առաջ ունեցել են 1915թ.-ի ցեղասպանությունը», – ասել […]

̰
Անհամատեղելի հիվանդության մասին լուրերը փոքր-ինչ չափազանցված են. ՀՔԾ պետը՝ Մանվել Գրիգորյանի հիվանդության մասին

13:19 13.10.2018

«Անհամատեղելի հիվանդության մասին այդ լուրերը փոքր-ինչ չափազանցված են»,- այսպես է մեկնաբանել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Մանվել Գրիգորյանի մասին մամուլում շրջանառվող այն լուրերը, թե ինքնազգացողությունը վատացել է, անազատության մեջ պահելու հետ նրա հիվանդությունն անհամատեղելի է, ու հնարավոր է՝ ազատ արձակեն: ՀՔԾ պետը նշեց, որ փորձաքննություն է իրականացվում, և Գրիգորյանի հետ միասին ուրիշ մարդիկ էլ կան, որոնք […]

̰
Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը զրկված են Արայիկ Խանդոյանին վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից. Սեֆիլյանը դիմել է վարչապետին

12:58 13.10.2018

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը զրկված են իրենց ընկերոջ Արայիկ Խանդոյանին վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից: Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հարգելի պարոն վարչապետ Սասնա Ծռեր Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը […]

̰
Ֆրանկոֆոնիան վաղուց դուրս է եկել մշակութային կազմակերպություն լինելուց. Հովհաննես Իգիթյան

12:37 13.10.2018

«Տարիների ընթացքում Ֆրանկոֆոնիայի չափանիշները փոխվել են և ավելի ընդլայնվել: Հայաստանն ամբողջությամբ տեղավորվում է այդ չափանիշների մեջ, որովհետև այնտեղ մշակույթն է, այս կամ այն ձևով Ֆրանսիայի հետ երկարատև հարաբերություններն են, նաև ինչու չէ՝ մեզ մոտ կա պետական ծրագրի մակարդակով ֆրանսերեն լեզվի տարածումը»,- «Շանթ ՀԸ»-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասել է միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը: Իգիթյանն իր խոսքում […]

̰
Կանադացի լրագրողը հետաքրքրվել է հայ-կանադական հարաբերությունների հեռանկարով

12:17 13.10.2018

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ կանադացի լրագրողներից մեկը հարցրել է Հայաստաի և Կանադայի վարչապետներին, թե ինչպես են տեսնում ապագան երկու երկրների միջև`հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ընտրություններ են սպասվում: «Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունները շատ ավելի խորը արմատներ ունեն, քան երկու երկրների առաջնորդներինը: Մենք երկար խոսեցինք Նիկոլի տեսլականի մասին, թե ինչպես առաջ շարժվել ժողովրդավարական ուղով: […]

̰
Կանադայի վարչապետը «Թվիթեր»-ում գրառում է կատարել Երևանում Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին

12:06 13.10.2018

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Թվիթերի»-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին և լուսանկար հրապարակել: Թրյուդոն, մասնավորապես, գրել է. «Երևանում հանդիպել եմ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Մենք լավ զրույց ենք ունեցել են, թե ինչպես կառուցել սերտ կապերը Կանադայի և Հայաստանի միջև, ընդլայնել համագործակցությունը մեր երկրների միջև և ընդլայնել մարդկանց կրթական […]

̰
Ես տեսնում եմ կառավարության թերությունները, նրանք ռացիոնալ քննադատության կարիք ունեն. Ռոբերտ Քոչարյան

11:41 13.10.2018

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել հայտնի Bloomberg գործակալությանը: Ժողովրդավարական «թավշյա հեղափոխությունից» 5 ամիս անց ՀՀ երկրորդ նախագահը հայտարարել է, որ վերադառնում է քաղաքականություն՝ մարտահրավեր նետելու նոր կառավարությանը: «Ես տեսնում եմ կառավարության թերությունները, նրանք ռացիոնալ քննադատության կարիք ունեն»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Նա չի նշել, թե ինչ կփոխեր:  

̰
Քննարկել ենք և՛ ներհայաստանյան, և՛ միջազգային, և՛ տարածաշրջանային հարցեր. վարչապետը՝ Թրյուդոյի հետ հանդիպման մասին

11:37 13.10.2018

Կանադայի վարչապետի հետ քննարկել ենք և՛ ներհայաստանյան, և՛ միջազգային, և՛ տարածաշրջանային կյանքին վերաբերող  հարցեր: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գործընկերոջ հետ երեկ տեղի ունեցած հանդիպմանը: «Ուրախ եմ արձանագրել, որ բազմաթիվ հարցերի վերաբերյալ, և ըստ էության, բոլոր հարցերի վերաբերյալ, մենք ունենք ընդհանուր պատկերացումներ: Կանադայի վարչապետը լավ տեղեկացված է […]

̰
Հիմալայներում ձնահոսքի հետևանքով 9 ալպինիստ է զոհվել

11:31 13.10.2018

Հիմալայներում ձնահոսքի հետևանքով զոհվել են հարավկորեացի և նեպալցի 9 ալպինիստներ: Այս մասին հայտնում է Himalayan Times-ը՝ հղում անելով արշավի կազմակերպչին: Ինչպես հայտարարել է Trekking Camp Nepal ընկերության ներկայացուցիչ Վանգչու Շերպան, մրրիկի պատճառով ձնահոսքի տակ է հայտնվել Գուրյա Հիմալ լեռան վրայի ճամբարը, որում գտնվել են ալպինիստները: Ճամբարում նրանք սպասում էին եղանակային պայմանների բարելավման՝ ուղևորությունը շարունակելու համար: […]

̰
Կանադայի վարչապետին նվիրեցին հուշամեդալ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պատկերով

11:04 13.10.2018

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Հայոց ցեղասպանության թանգարանում նվերներ տվեց թանգարան-ինստիտուտի տնօրենը: Shantnews-ի հարցին ի պատասխան՝ Հարություն Մարությանը մանրամասնեց՝ առաջին նվերը հուշամեդալն էր, որի վրա պատկերված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Դա, ավանդույթի համաձայն, շնորհում են տարբեր երկրներից ժամանած նախագահներին ու վարչապետերին: «Նվիրեցի նաև երկու աշխատություն: Առաջինի կազմողը Հայկ Դեմոյանն է, կոչվում է «Ցեղասպանությունը համաշխարհային մամուլի […]

̰
Թրյուդոն՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում

08:40 13.10.2018

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկ խոնարհելուց հետո վարչապետն այցելել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Շրջայցից հետո Կանադայի վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: Նրա հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են եղել նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը։  

̰
Կրեմլը մեկնաբանել է Դոնբասի վրա կրակ բացելու մասին Պորոշենկոյի հայտարարությունը

00:33 13.10.2018

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդ Պյոտր Պորոշենկոյի հրամանը՝ Դոնբասում կրակ բացելու մասին, հակասում է Մինսկի համաձայնություններին: Այս մասին փոխանցում է РИА «Новости»-ն: Պեսկովը նաև ափսոսանք է հայտնել, որ Լիևի հետ շփման գծում լարվածություն է առաջացել: «Կա պայմանավորվածություն ծանր զինատեսակների դուսրսբերման, հեռացման մասին: Դա, անշուշտ, հակասում է գոյություն ունեցող համաձայնագրերին, որոնք, […]

̰
Ջասթինի հետ պայմանավորվել ենք. վաղվա հանդիպմանը երկուսս էլ այս գուլպաներն ենք հագնելու. Փաշինյան

00:17 13.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրիգինալ նվեր է արել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, որը մատուցել է Կանադայի վարչապետի պատվին կազմակերպված պաշտոնական ընթրիքի ժամանակ։ «Ես մտածում էի՝ ինչո՞վ է հայտնի պարոն Թրյուդոն, և ինչո՞վ եմ հայտնի ես, և ինչո՞վ կարող եմ ես մրցակցել մեր սիրելի վարչապետի հետ: Կարծում եմ, որ հայտնի եմ իմ սելֆիներով, իսկ պարոն Թրյուդոն՝ […]

̰
Կարծում եմ, որ հայտնի եմ իմ սելֆիներով, իսկ պարոն Թրյուդոն՝ իր գուլպաներով. Փաշինյանը՝ Թրյուդոյին պաշտոնական ընթրիքի ժամանակ

23:58 12.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, այսօր երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք: Արարողակարգի համաձայն՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-կանադական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բաժակաճառը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պատվին տրված պաշտոնական ընթրիքի […]

̰
Հաճելի է խոսել Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամության մասին, որն ունի լավ պատմություն, սակայն շատ ավելի մեծ ապագայի ներուժ․ Թրյուդոն՝ Ա․ Սարգսյանին

21:44 12.10.2018

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Նախագահ Սարգսյանը բարի գալուստ է մաղթել Կանադայի վարչապետին Հայաստանի մայրաքաղաք և Ֆրանկոֆոնիայի ժամանակավոր մայրաքաղաք Երեւանում: «Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ձեր ընտանիքը: Կանադան Հայաստանի համար շատ հարազատ երկիր է: Մենք մշտապես գնահատել […]

̰
Երկկողմ արդյունավետ հանդիպումներ. Իվետա Տոնոյանը՝ Բարգավաճ Հայաստան» և «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների հանդիպումների մասին

21:30 12.10.2018

ԱԺ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» և «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների հանդիպումներին։ «Երկկողմ արդյունավետ հանդիպումներ «Բարգավաճ Հայաստան» և ՌԴ խոշորագույն՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև: Առջևում նոր համատեղ ծրագրերն ու անելիքներն են»։ https://www.facebook.com/iveta.tonoyan/posts/2044138995625274

̰
Հայաստանյան ժողովրդավարական գործընթացները պատիվ են բերում ոչ միայն հայերին, այլև ամբողջ աշխարհին. Ջասթին Թրյուդոն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

21:18 12.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որից հետո ընթացել է երկու երկրների վարչապետների նեղ կազմով հանդիպումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ողջույնի խոսքում նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի մայրաքաղաքում: Դուք Կանադայի առաջին վարչապետն եք, ով պաշտոնական այցով […]

̰
Ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանը. քաղաքագետի անդրադարձը Ջոն Բոլթոնի այցին ընդառաջ

20:45 12.10.2018

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 20-ին տարածաշրջանային այցի շրջանակում կլինի նաև Հայաստանում: Այս մասին Բոլթոնը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: ԱՄՆ նախագահի խորհրդականը կլինի նաև Ռուսաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում: «Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան` հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` ամերիկյան շահերը անվտանգության մի շարք […]

̰
Թուրքական իշխանությունները վերահսկողություն կսահմանեն Եփրատի արևելյան ափին. Էրդողան

19:55 12.10.2018

Թուրքիայի ԶՈւ-ն պատրաստվում է վերահսկողություն սահմանել Սիրիայի տարածքում՝ Եփրատի արևելյան ափին: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է diken.com.tr-ն: Հաղորդվում է, որ այս գործողություններին զուգահեռ, նախատեսվում է այնտեղից դուրս բերել քուրդ զինյալներին: «Մենք կոչնչացնենք Եփրատի ափին գոյություն ունեցող ահաբեկչական բոլոր միավորները»,- ասել է Էրդողանը: Որպես հավելում՝ նա նշել է, որ […]

̰
Պարզաբանում Ստրասբուրգից. «մոխրագույն» կամ «գորշ տարածքներ». ինչո՞ւ ԵԽԽՎ-ում չճանաչված պետություններին, այդ թվում՝ Արցախին, նման որակում տրվեց

19:50 12.10.2018

«Մոխրագույն» կամ «գորշ տարածքներ» (Grey Zone). գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն այսպես է ձևակերպել այն չճանաչված պետությունները, որտեղ երբևէ չի իրականացվել մարդու իրավունքների միջազգային մոնիթորինգ: Գերմանացու բանաձևի հիմնական նպատակն էլ չճանաչված պետություններում, այդ թվում՝ Արցախում, մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումն է։ Ի սկզբանե Շվաբեի փաստաթղթում ձևակերպված էր «Ղարաբաղ՝ Ադրբեջանի տարածք»: Հակահայկական ձևակերպումներ պարունակող նախաձեռնությունը, սակայն, […]

̰
Բրիջիտ Մակրոնը խոստովանել է` մտադիր են կրկին այցելել Հայաստան

19:22 12.10.2018

Ֆրանկոֆոնիայի 17 -րդ գագաթնաժողովին մասնակցող երկրների առաջին տիկիններն այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա  Հակոբյանի ուղեկցությամբ շարունակել են շրջագայությունը Երևանով, ծանոթացել մշակութային կյանքին: Հիշեցնենք՝ երեկ Աննա Հակոբյանն ու Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնն այցելել  էին Մատենադարան՝ մասնակցելու հայ-ֆրանսիական ցուցասրահի բացմանը: Այսօր նրանք այցելել են Երվանդ Քոչարի թանգարան, ժամանակակից արվեստի «Գաֆէսճեան» թանգարան, որի ցուցասրահի առաջին […]

̰
Տիգրան Բալայանը բարձր տրամադրությամբ հրաժեշտ է տվել

19:14 12.10.2018

ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի արդեն նախկին խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում, հավանաբար անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ավարտին, այսպիսի գրառում է կատարել. «Շնորհակալություն ու ցտեսություն։ Merci et adieu! Спасибо и до свидания! Thank you and goodbye!»: Բալայանը գրառմանը կցել է նաև Ֆրենկ Սինատրայի հանրահայտ ու սիրված երգերից մեկը:

̰
Օրենքի ո՞ր դրույթի հիման վրա եք համայնքներում ուսումնասիրություն իրականացնում. Էմիլ Երիցյանը՝ Դավիթ Սանասարյանին

19:10 12.10.2018

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմիլ Երիցյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին՝ հարցնելով, թե նա օրենքի կոնկրետ որ դրույթի հիման վրա է համայնքներում ուսումնասիրություն իրականացնում: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Հարգելի պարոն Սանասարյան, Հարգելի Դավիթ, Կարո՞ղ եք նշել, թե օրենքի կոնկրետ որ դրույթի հիման վրա եք համայնքներում ուսումնասիրություն իրականացնում։ Ո՞րն է ուսումնասիրության առարկան […]

̰
Փաշինյան-Թրյուդո հանդիպումը մեկնարկեց

18:52 12.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ում ընդունեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Վարչապետին ուղեկցում էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Մարտիրոսյանը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցությունից հետո վարչապետ Թրյուդոն կհանդիպի ՀՀ վարչապետին, կքննարկվեն Կանադայի և Հայաստանի միջև հարաբերություններում կարևոր ոլորտները և կուսումնասիրվեն […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահի հետ

18:40 12.10.2018

Հոկտեմբերի 12-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամատի հետ: Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է, և հայկական կողմը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Այս […]

̰
Այս պահից մեկնարկում է Ջասթին Թրյուդոյի պաշտոնական այցը Հայաստան. վարչապետ

18:34 12.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ամփոփել է Ֆրանկոֆոնիայի երկօրյա գագաթնաժողովի արդյունքները: Վարչապետի խոսքով` այն դրական դեր խաղաց մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացման համար: Փաշինյանն արձանագրեց, որ գագաթնաժողովն անցավ բարձր մակարդակով, նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել կազմակերպչական աշխատանքներում: Բացի գործող կառավարության անդամներից, ոստիկանությունից, ողջ պետական համակարգից, Փաշինյանը նշեց նաև ՀՀ […]

̰
Թուրքիան որոշել է ազատել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման պատճառ դարձած ամերիկացի հոգևորականին

18:26 12.10.2018

Ամերիկացի հոգևորական քարոզիչ Էնդրյու Բրանսոնը (Andrew Brunson) թուրքական իշխանությունների որոշմամբ բաց կթողնվի կալանքից, ու նրա վրայից կհանվի նաև Թուրքիայից հեռանալու արգելանքը։ Հոգևորականը, որ մեղադրվում էր թուրքական իշխանությունների կողմից վերագրված բոլոր «մահացու» մեղքերում, կկարողանա վերադառնալ ԱՄՆ։ Այս մասին քիչ առաջ հայտնեց թուրքական մամուլը։ Թուրքիայում վերջին տարիներին բնակվող ամերիկացի հոգևորականը, որ մեղադրվում էր լրտեսության, գյուլենական շարժմանն անդամակցելու […]

̰
Մարալիկում տեղի ունեցածը հրահրված միջադեպ էր. Դավիթ Սանասարյան

18:04 12.10.2018

Մարալիկում տեղի ունեցած միջադեպին է այսօր անդրադարձել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Հիշեցնենք՝  հոկտեմբերի 11-ին ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարների, օպերատորի և մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել: Նույն օրը` ժամը 17.00-ին, բաժին են հրավիրվել հաղորդաշարի վարողներն ու օպերատորը, որոնք տվել են հաղորդում այն մասին, որ Մարալիկ […]

̰
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի փակման արդյունքներով ընդունվեց Երևանյան հռչակագիրը

17:48 12.10.2018

Ավարտվեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Գագաթնաժողովի փակման արդյունքներով ընդունվեց Երևանյան հռչակագիրը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության արդյունքները, որոնց համաձայն այդ պաշտոնում ընտրվել է Ռուանդայի արտաքին գործերի նախարար տիկին Լուիզ Մյուշիկիվաբոն:  

̰
BACK_TO_TOP