20:45 12.10.2018
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 20-ին տարածաշրջանային այցի շրջանակում կլինի նաև Հայաստանում: Այս մասին Բոլթոնը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: ԱՄՆ նախագահի խորհրդականը կլինի նաև Ռուսաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում:
«Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան` հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում առաջ քաշելու համար»,- գրել է նա:
Այցից սպասելիքների վերաբերյալ SHANTNEWS.am-ը զրուցեց քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ: Վերջինս նշեց, որ նախքան սպասելիքներին անդրադառնալը պետք է խոսել այն մասին, թե Հայաստանն ինչ կարող է առաջարկել, որովհետև իրականում ստանալու բան շատ կա, և ինչ-որ բան ստանալու համար պետք է հետևողականորեն աշխատել: Սարգսյանը հիշեցրեց` օրեր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանը, ով իր հրաժեշտի հանդիպումն ունեցավ ԶԼՄ-ների հետ, ասաց, որ լրացուցիչ ֆինանսական օգնություն կտրամադրվի Հայաստանին այս բյուջետային տարվա ընթացքում: Քաղաքագետն ընդգծեց` դա կարևոր է, որովհետև նման աջակցությունը Հայաստանին մշտապես օգնում է կայացնել ինստիտուցիոնալ համակարգերը, այս կամ այն ինստիտուտի վրա լուրջ աշխատանքներ իրականացնել և այլն:
«Սա, իհարկե, կարևոր օժանդակություն է, որ Միացյալ Նահանգներն արդեն հետհեղափոխական Հայաստանին տալիս է, և, ըստ էության, սա հետհեղափոխական Հայաստանին տրամադրվող առաջին ֆինանսական աջակցությունն է: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին և երկկողմ հարաբերություններում մեր օրակարգին, ապա գիտեք, որ Վաշինգտոնում որոշակի բարդություններ կան` կապված Սիրիայում մեր հումանիտար առաքելության ընկալման հետ: Այստեղ մենք պետք է ներկայացնենք, թե ինչ ժամկետներով, ինչ նպատակով, և ինչ կոնտինգենտ է ներկայացված լինելու Սիրիայում, ում հետ է աշխատելու, ում հետ է համագործակցելու, մանավանդ, որ այստեղ կան սակրավորներ, և սա չափազանց կարևոր է ԱՄՆ-ի համար: Միևնույն ժամանակ, գիտեք, որ Ադրբեջանը ԱՄՆ-ին ակտիվորեն աջակցում է՝ Աֆղանստանի քաղաքականությունը, ռազմավարությունն իրականացնելու առումով, և լուրջ օժանդակություն է տրամադրում Վաշինգտոնին:
Մենք նույնպես կարող ենք որոշակի աջակցություն առաջարկել, նախ` որպեսզի ներգրավված լինենք նաև այս տարածաշրջանում, և երկրորդը՝ որպեսզի կարողանանք բալանսավորել Ադրբեջանի և Վաշինգտոնի հարաբերությունները, մանավանդ, որ այս հարաբերությունները հիմա չափազանց ակտիվ զարգանում և խորանում են հատկապես՝ Աֆղանստանի ռազմավարության իմպլեմենտացիայի շրջանակներում: Այդ շրջանակներում ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերություններն այսօր մի քանի քայլ առաջ են, քան նախկինում էին»,- ասաց նա:
Սարգսյանի խոսքով` հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանը պետք է իր քաղաքականությունը և համագործակցությունն ԱՄՆ-ի հետ պայմանավորի նաև ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարությամբ, և պետք է հասկանալ, թե որոնք են այդ պետության համար առաջնահերթությունները, և թե ինչ առաջնահերթություններ պետք է նաև Հայաստանն ունենա, որպեսզի կարողանա ավելի արդյունավետ աշխատել ԱՄՆ-ի հետ: Ըստ քաղաքագետի` այստեղ նույնպես օրակարգային կարևոր հարցեր կան: Նա հիշեցրեց` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար այս պահի դրությամբ ամենակարևոր առաջնահերթությունն անվտանգության ապահովումն է և տնտեսական զարգացումը, և այստեղ էլ Հայաստանն ԱՄՆ-ի հետ կարող է համագործակցել, մանավանդ, բիզնեսի և առևտրի զարգացման ոլորտում, իհարկե, սա, Սարգսյանի կարծիքով, մի փոքր ավելի բարդ է` հաշվի առնելով աշխարհագրությունը և աշխարհաքաղաքական այն իրողությունները, որ կան, այսինքն` Հայաստանի փակ սահմաններ և այլն, այդուհանդերձ, այս ամենը հաշվի առնելով, Հայաստանը պետք է փորձի զարգացնել նաև բիզնես կապերն ու հարաբերություններն ԱՄՆ-ի հետ:
«Միացյալ Նահանգները հստակ հետևում են գործընթացներին, որոնք Հայաստանում տեղի են ունենում, նաև մեր գործընկերներն են հետևում: Մեր բալանսավորված արտաքին քաղաքականությունն այլընտրանք չունի, որովհետև չբալանսավորված արտաքին քաղաքականություն նշանակում է՝ քաղաքական և միջազգային ինքնասպանություն, կամ նշանակում է՝ ուղղակի բոլորի կողմից լինել մերժված, հիմա Հայաստանը պետք է բոլոր ուղղություններով խորացնի հարաբերությունները, և եթե խորացնում է հարաբերությունները այս գործընկերոջ հետ, պետք է խորացնի հարաբերությունները նաև մյուս գործընկերոջ հետ` փորձելով բալանսավորել և հարաբերությունները կառուցել ոչ թե այդ հակասությունների վրա, այլ, ընդհանուր առմամբ, համագործակցության և խորացող հարաբերությունների վրա: Ես կարծում եմ, որ որևէ խնդիր չի լինի Ռուսաստանի կողմից, եթե մենք խորացնենք մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ բիզնեսի ոլորտում, առևտրի կամ տնտեսական համագործակցության ոլորտում, նույնը կարող ենք ասել և Միացյալ Նահանգների համար: Չմոռանանք, որ երբևէ ԱՄՆ-ի կամ Իրանի կողմից Հայաստանն ընտրության առջև չի կանգնեցվել, ԱՄՆ-ն երբեք մեզ չի ասել` մի շփվեք Իրանի հետ, եթե ուզում եք մեզ հետ ունենալ նորմալ հարաբերություններ, և հակառակը, այնպես որ, կարծում եմ՝ մեր բալանսավորված արտաքին քաղաքականությունը, որը, մեծ հաշվով, հիմնադրվել է անկախության առաջին իսկ օրվանից, շարունակելու է մնալ մեզ համար առաջնահերթություն, և սա չափազանց կարևոր է»,- նշեց Սարգսյանը:
Ճշտող հարցին` Սիրիա հումանիտար առաքելություն իրականացնող խումբ ուղարկող Հայաստանն ունի՞, Սարգսյանը դրական պատասխանեց` փարատելու համար ԱՄՆ-ի ունեցած մտահոգությունները: Նա կարծիք հայտնեց, որ այստեղ Հայաստանը պետք է անկեղծ լինի իր գործընկերների հետ, ոչ միայն ամերիկացի, այլև մնացած բոլոր գործընկերների հետ, նա պետք է նպատակները ներկայացնի, թե ինչո՞ւ է ընդհանրապես որոշել ՊՆ մասնագետներին գործուղել Սիրիա, ի՞նչ նպատակով են նրանք գնում, ի՞նչ խնդիրներ են նրանց առջև դրված լինելու, արդյո՞ք հայ համայնքի պաշտպանությունը լինելու է նրանց առաջնահերթությունը, թե՞ նրանք այլ գործունեություն են այնտեղ ծավալելու:
«Եթե մենք մեր գործընկերների հետ բաց և թափանցիկ աշխատենք, բացառում եմ, որ որևէ խնդիր կլինի, հակառակը, կարծում եմ՝ կլինի ընկալում»,- ասաց նա:
21:45 26.06.2025
Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-իցԱնվանի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հեռացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բոսնիացի ֆուտբոլիստի հետ ԲԿՄԱ-ի կազմը լքել է նաև մեկ այլ կիսապաշտպան Ռիֆատ Ժեմալետդինովը։ Պյանիչը ԲԿՄԱ էր տեղափոխվել 2024 թ. սեպտեմբերին։ ...
21:33 26.06.2025
Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ, Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք, Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման համար կատարված աշխատանքի համար։ Հարգելի գործընկերներ, ֆորումի մասնակիցներ, […] ...
21:32 26.06.2025
Հայաստանի և Չինաստանի միջև քաղաքական երկխոսությունը բավականաչափ հասուն է․ ՄիրզոյանԱյսօր տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել բացման խոսքով․ «Ձերդ Գերազանցություն, նախարար Վան Յի, հարգելի՛ գործընկերներ, Նախ և առաջ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ձեր հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ զգացել եմ Չինաստան ժամանելու առաջին իսկ պահից: Սա իմ […] ...
21:20 26.06.2025
Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցըԵրևանը մշտապես իրականացվող փոփոխությունների կիզակետում է: Դրանք արտահայտվում են տարբեր բնագավառներում: Բայց որոնք են դրանց առանձնահատկությունները և ինչ է փոխվել մայրաքաղաքային կյանքում: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երեվանի Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: ...
21:05 26.06.2025
Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ ԾառուկյանԽառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը դիմել է քննադատներին։ «Թքած ունեմ, թե ինչ են խոսում իմ մասին։ Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել ինձ։ Դուք միայն շատ դիտումներ եք բերում ինձ»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Red Corner MMA-ն։ Վնասվածքի պատճառով ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից հրաժարվելուց հետո Արման […] ...
20:50 26.06.2025
Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիներըՀունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...