17:43 12.10.2018
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստանի` իբրև Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գործող նախագահի հետագա անելիքներին, ամփոփեց գագաթնաժողովի այս երկու օրերին իրականացված աշխատանքը: «Հայաստանն այսօր մեծ հպարտություն է զգում միջազգային այդչափ կարևոր հանդիպման բեմահարթակ լինելու և դրա մեծ հաջողությունը տոնելու համար: Հայ ժողովուրդը, հավատարիմ իր նախնիների հյուրընկալության ավանդույթներին, գրկաբաց ընդունեց […]
17:24 12.10.2018
ԵԽԽՎ-ում ընդունված զեկույցը, որով կազմակերպությունը մտադրություն է հայտնում մարդու իրավունքների թեմաներով մոնիթորինգ իրականացնել նաև չճանաչված պետություններում, ընդհանուր առմամբ ընդունելի է պաշտոնական Ստեփանակերտի համար, միայն թե ձևակերպումներն անհաջող են այդ զեկույցի մեջ։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Ի՞նչ է նշանակում մոխրագույն զոնաներ կամ տարածքներ։ Սա իր մեջ պարունակում է բացասական […]
17:13 12.10.2018
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական անդամակցության վերաբերյալ հայտարարությունն արվել է Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իր ելույթի ժամանակ ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբան շնորհակալություն հայտնեց իր երկրի կառավարության և ժողովրդի անունից՝ նշելով, որ Էմիրությունների համար մեծ պատիվ է դառնալ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ։ «Այս արժեքավոր նախաձեռնությունն արտացոլում է […]
17:10 12.10.2018
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ: 2018 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։05-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ «ձախ սրունքի և աջ ազդրի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են […]
17:03 12.10.2018
Հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում «SOS, ահազանգ քաղաքապետին» խորագրով գրառում է կատարել՝ ահազանգելով, որ կանաչ խոտածածկույթ է սալիկապատվում Կողբացի փողոցում: «Երևանի քաղաքապետ պարոն Մարության, ահազանգում եմ այն մասին, որ այս պահին սալիկապատվում է Կողբացի 50, 51 հասցեում կանաչ գազոնը, տեսնես էս ո՞ւմ փայլուն գաղափարն է եղել էս պահին, երբ քաղաքային իշխանությունը դեռ չի […]
16:29 12.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ երեկ՝ հոկտեմբերի 11-ին, կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել հանդիպումները։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով SHANTNEWS.am-ը կապ է հաստատել […]
16:25 12.10.2018
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի այսօրվա հռչակագրում 84 երկիր ևս մեկ անգամ կաջակցի Վրաստանի տարածքային ամբողջականությանը: «Վրացի դիվանագետները մի քանի ամիս աշխատել են, որպեսզի Վրաստանի տարածքային ամբողջականության հարցն արտացոլվի Ֆրանկոֆոնիայի ընդունած հռչակագրում: Մենք հուսով ենք, որ դա այդպես էլ կլինի»,- հայտարարել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցող Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին: Նա նաև հայտնել է, որ գագաթնաժողովի […]
16:10 12.10.2018
Պարոն Բագրատյանը, մանիպուլյացիայի ենթարկելով վարչապետի կողմից հայտարարած ցուցանիշները, փորձում է մոլորեցնել հասարակությանը՝ սադրելով, որ ԿԲ-ն իր հետ մտնի երկխոսության մեջ: Նման հայտարարություն է արել այսօր SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը` անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կողմից հոկտեմբերի 10-ին արված հայտարարությանը: Հիշեցնենք, որ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում […]
15:59 12.10.2018
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո Ջիվան Գասպարյան, Սիրելի Վարպետ Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ձեզ արդեն դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքը։ Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք։ 90-ամյակը պատկառելի հոբելյան է, […]
15:56 12.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահը ջերմորեն շնորհավորել է Ֆելիպե Վեցերորդին և Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով առաջընթաց և բարգավաճում:
15:46 12.10.2018
«Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունն անդրադարձել է Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում ասվում է, որ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 84 երկրի ներկայացուցիչներ: Նշվում է, որ Հայաստանը գագաթնաժողովը հյուրընկալում է թավշյա հեղափոխությունից հետո: Լրագրողը նկատել է՝ նոր կառավարությունը նոր գործընկերների, այդ թվում՝ նոր ներդրողների կարիք ունի: «Հեղափոխությունից հետո ներդրողների հետաքրքրությունն ավելի ու ավելի […]
15:42 12.10.2018
Հոկտեմբերի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մտքեր փոխանակել քաղաքական երկխոսության առավել ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, զբոսաշրջության ծավալների ավելացման շուրջ: Զրուցակիցների […]
15:34 12.10.2018
Ֆրանկոֆոնիայի համերգի միջոցառումների դիզայնի մշակման, կազմակերպման ու իրականացման, համերգային միջոցառումների կազմակերպման ու բեմի պահպանման, նույն բեմում Երևանի 2800-ամյակի համերգային ծրագրի կազմակերպման աշխատանքների համար պայմանագիր է կնքվել ֆրանսիական ընկերության հետ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը։ Հրապարակումից հայտնի է դառնում, որ երկու ուղղություններով աշխատանքների համար կնքված ընդհանուր պայմանագրային գումարը կազմում է […]
15:26 12.10.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հոկտեմբերի 11-ին տարածեց հայտարարություն ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման մեղադրանքով: «2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության […]
15:01 12.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ում գրառում է արել` տարածելով Ֆրանսիայի նախագահի պաշտոնական Élysée թվիթերյան էջի «Ֆրանկոֆոնիայի ուժը երիտասարդությունն է. նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կամավորների հետ» վերտառությամբ սելֆի-տեսանյութը: «Ֆրանկոֆոն երիտասարդությանը. դուք ինձ միշտ ձեր կողքին կգտնեք»,- գրել է նա: À la jeunesse francophone : vous me trouverez toujours à vos côtés !https://t.co/G5OxMJsiaU — Emmanuel Macron […]
14:59 12.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչիին՝ որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ասոցացված անդամի կարգավիճակ ստացած երկրի ղեկավարի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից: Կողմերը մասնավորապես խոսել են մարդկության դեմ ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման հնարավորությունների վերաբերյալ:
14:36 12.10.2018
Առաջին տիկիններն այցելել են Ֆրանկոֆոնիայի ավան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ առաջին տիկնայք այցելել են Երևանի կենտրոնում կառուցված Ֆրանկոֆոնիայի ավան: Նրանք շրջայց են կատարել տաղավարներով: Շրջայցի ընթացքում առաջին տիկինները զրուցել են տաղավարում գտնող մարդկանց հետ: Ֆրանկոֆոնիայի ավանում գտնվող մարդիկ հնարավորության դեպքում սելֆի են արել առաջին տիկինների հետ: Զբոսանքի ընթացքում Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ […]
14:28 12.10.2018
2018 թ. հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից: Քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել հանդիպումները։
14:22 12.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ: Նախագահը ողջունել է Վիետնամի պատվիրակության այցը Հայաստան և մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին: Նախագահ Սարգսյանը ու Վիետնամի փոխվարչապետն անդրադարձել են երկկողմ կապերի խորացման հարցերին՝ մասնավորապես կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության բնագավառներում, ինչպես նաև գիտական և կրթական ոլորտներում առկա մեծ […]
14:16 12.10.2018
Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը` ժամը 16-ն անց 50-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցի մայթեզրին «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարների, օպերատորի և մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել: Նույն օրը` ժամը 17-ին, բաժին են հրավիրվել «Ադեկվադ» հաղորդաշարի վարողներն ու օպերատորը, որոնք տվել են հաղորդում այն մասին, որ Մարալիկ քաղաքի Հաղթանակի զբոսայգում, […]
13:59 12.10.2018
Մարալիկում տեղի ունեցած միջադեպի կազմակերպիչները իշխանություններն են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել են «ԱդեկվաԴ» նախագծի հեղինակները: Ըստ նրանց՝ իշխանություններ այդ քայլին են գնացել իրենց լռեցնելու համար: «Մեզ լռեցնելու լավագույն տարբերակը կլիներ խուլիգանության հոդված բացելը մինչև 6 տարի: Մեզ համար ակնհայտ էր, որ սա կազմակերպված բնույթ էր կրում և իմաստը նրանում էր, որ մեզ սադրեն […]
13:44 12.10.2018
Ռեփեր և երաժշտական պրոդյուսեր Քանյե Ուեսթը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ուեսթը ԱՄՆ նախագահի համակիրներից է: Նախագահի հետ ճաշին Քանյեն ներկայացել է կարմիր գլխարկով, որը վրա գրված է եղել Թրամփի կարգախոսը՝ Make America Great Again: Ռեփերը պատմել է, որ այդ գլխարկը իրեն ուժ է տալիս, նաև հայտարարել, որ կարգախոսը իրեն հրապուրել […]
13:10 12.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի նախագահ Ալան Բերսեի, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի, Կանադայի Քվեբեկ նահանգի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյի և Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ: Վարչապետը ողջունել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում նշված պաշտոնյաների այցը Հայաստան և մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին: Շվեյցարիայի նախագահը, […]
12:40 12.10.2018
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել. «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տպավորված էր Հայաստանի կողմից մշակված կլիմայական ֆինանսավորման նորարարական մեխանիզմով»,- գրել է նախարարը: https://www.facebook.com/photo.php?fbid=10155480750657693&set=a.10151012101017693&type=3&theater
12:30 12.10.2018
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի տնօրեն Մոհամեդ Կետատան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի հատված երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից տրված պետական ընթրիքից՝ ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցների: Տեսանյութում հյուրերը, նաև Էմանուել Մակրոնն ու իր կինը՝ Բրիջիթ Մակրոնը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին պարում են հայկական պարային մեղեդիների […]
11:52 12.10.2018
Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևն ընդունել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին ժամանած պատվիրակությունների ղեկավարներին: «Ես ևս մեկ անգամ ձեզ՝ ԱՊՀ-ի պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի պատվիրակությունների բոլոր ղեկավարներիդ, ողջունում եմ Ուզբեկստանում: Փաստացի, ԱՊՀ-ն հարթակ է, որն անհրաժեշտ է հիմա: Ուզբեկստանն ԱՊՀ-ին երկար ժամանակ է՝ անդամակցում է, սակայն այսպիսի փոխհարաբերություններ, ինչպես հիմա են, երբեք չեն եղել»,- նշել է […]
11:40 12.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 11-ի երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին նվիրված գալա համերգին: Համերգին ներկա են եղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարները, Հայաստանի բարձրագույն հոգևոր ու քաղաքական ղեկավարությունը։ Ելույթներով հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Գալա համերգի ավարտական մասը նվիրված […]
11:17 12.10.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցների, տրվել է պետական ընթրիք: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
10:51 12.10.2018
ԱՄՆ-ում կոնգրեսի ընտրություններից առաջ Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը սոցցանցից ջնջել է 559 էջ և 251 օգտահաշիվ, որոնք իբրև թե ոչ հավաստի տեղեկություն էին տարածում: Ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք որոշել են ուշադրությունը կենտրոնացնել այն հաշիվների վրա, որոնք 2018 թվականի նոյեմբերի 6-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն են տարածում: […]
10:24 12.10.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի անվերապահ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին շատ ՀՀԿ-ականների շոկի մեջ է գցել: Շատերից կարելի էր սպասել նման կտրուկ ճամբարափոխություն, սակայն ոչ իրեն խիստ սկզբունքային դիրքավորած Կոստանյանից: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Կոստանյանը մեկնելու է արտերկիր մասնավոր ընկերությունում բարձր վարձատրվող աշխատանքի։ Այդ է պատճառը, որ չունենալով որևէ իշխանական […]