11:04 13.10.2018
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Հայոց ցեղասպանության թանգարանում նվերներ տվեց թանգարան-ինստիտուտի տնօրենը: Shantnews-ի հարցին ի պատասխան՝ Հարություն Մարությանը մանրամասնեց՝ առաջին նվերը հուշամեդալն էր, որի վրա պատկերված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Դա, ավանդույթի համաձայն, շնորհում են տարբեր երկրներից ժամանած նախագահներին ու վարչապետերին:
«Նվիրեցի նաև երկու աշխատություն: Առաջինի կազմողը Հայկ Դեմոյանն է, կոչվում է «Ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերում»: Երկրորդն իմ աշխատությունն է՝ «Ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը»»,-ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Կանադայի վարչապետն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ջասթին Թրյուդոն ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, այնուհետև՝ Անմար կրակի մոտ, և մեկ րոպե լռությամբ հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը: Կանադայի վարչապետն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և շրջայցից հետո գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և երդվում ենք երբեք թույլ չտալ, որ պատմությունը կրկնվի»:
21:20 26.06.2025
Դպրոցների ու մանկապարտեզների օտարման հարցերը՝ քննության առարկա. Արմեն Գալջյանի հարցազրույցըԵրևանը մշտապես իրականացվող փոփոխությունների կիզակետում է: Դրանք արտահայտվում են տարբեր բնագավառներում: Բայց որոնք են դրանց առանձնահատկությունները և ինչ է փոխվել մայրաքաղաքային կյանքում: Այս ու այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Երեվանի Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: ...
21:05 26.06.2025
Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ ԾառուկյանԽառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը դիմել է քննադատներին։ «Թքած ունեմ, թե ինչ են խոսում իմ մասին։ Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել ինձ։ Դուք միայն շատ դիտումներ եք բերում ինձ»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Red Corner MMA-ն։ Վնասվածքի պատճառով ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից հրաժարվելուց հետո Արման […] ...
20:50 26.06.2025
Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիներըՀունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...
20:37 26.06.2025
Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...
20:25 26.06.2025
«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...
20:13 26.06.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետՀունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...