18:40 12.10.2018
Հոկտեմբերի 12-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամատի հետ:
Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է, և հայկական կողմը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարը և Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահը կարևորել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը, որը լավ հնարավորություններ է ընձեռում անդամ պետություններին ներգրավվել ինչպես բազմակողմ, այնպես էլ՝ երկկողմ ձևաչափերում, հատկապես հաշվի առնելով ՖՄԿ-ում աֆրիկյան մայրցամաքի երկրների զգալի ներկայությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում Հայաստանի ներկայության ընդլայնման հեռանկարների ու համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:
Զոհրաբ Մնացականյանի և Մուսա Ֆակի Մահամատի ուշադրության կենտրոնում են եղել նաև ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի օրակարգային հարցերը, ինչպես նաև Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և դրանց շրջանակներում նախատեսվող համատեղ աշխատանքները:
22:55 12.05.2025
Հնդկաստանը Հայաստանին կմատակարարի Պակիստանի հետ պատերազմում իրեն լավագույնս դրսևորած զինատեսակըՀնդկաստանը պատրաստվում է Հայաստան մատակարարել պայմանագրով նախատեսված զինտեխնիկայի հաջորդ մեծ խմբաքանակը: Այդ մասին տեղեկացնում են ռազմաարդյունաբերական համալիրում հնդկական մամուլի աղբյուրները: Ի՞նչ սպառազինության մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հնդկական պարբրականներից մեկը գրում է, որ արդեն հուլիսին Հնդկաստանը Հայաստան կհասցնի «Ակաշ» տեսակի այդ հրթիռային համակարգերի 2-րդ խմբաքանակը: Մամուլում այդ տեղեկությունն ամենևին էլ […] ...
22:42 12.05.2025
Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են Ուկրաինայի, Սիրիայի և Գազայի հարցըԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի կարգավորման, Սիրիայի և Գազայի հատվածի իրավիճակը։ Այս մասին հայտնել է TASS-ը: «Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր բանակցությունների վերաբերյալ (խմբ.Ստամբուլում)։ Քննարկվել են նաև երկկողմ հարցեր և տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Սիրիան և Գազան։ Նախարարը շեշտել է […] ...
22:30 12.05.2025
«Նապոլին» ընդամենը 1 միավորով է առաջ «Ինտերից»Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրում «Նապոլին» տանը չի կարողացել հաղթել «Ջենոային»` 2-2։ «Նապոլին» 78 միավոր ունի, առաջին տեղում է և մոտակա հետապնդող Միլանի «Ինտերից» այժմ առաջ է ընդամենը 1 միավորով։ «Ջենոան» 40 միավորով 13-րդն է։ ...
22:22 12.05.2025
Ալիևի բոյկոտն ու Փաշինյանի մոսկովյան այցը. զրույց Էդվարդ Անտինյանի հետՀայաստանի արտաքին գործերի նախարարն օրերս հայտարարեց, թե խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն: Միրզոյանի այս հայտարարությանը հաջորդեց Ադրբեջանի նախագահի այն պնդումը, թե Ադրբեջանը լեգիտիմ ակնկալիքներ ունի Հայաստանից, որոնք կապված են Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջների վերացմանը և Մինսկի խմբի լուծարմանը: Այս թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը: Նա խոսել […] ...
22:11 12.05.2025
«Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են «BMW»-ն և «Opel Zafira»-ն, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էՄայիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում, «Մալաթիա Մոլ»-ի հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Դավիթ Ջ․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 67-ամյա Էդվարդ Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Opel Zafira»-ն կողաշրջվել է, իսկ վարորդին շտապօգնության բժիշկները տեղում […] ...