TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանկոֆոնիայի նախագահությունը Մադագասկարից փոխանցվեց Հայաստանին

16:36 11.10.2018

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի նախագահության լիազորությունների փոխանցումը Մադագասկարից Հայաստանին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ կարևոր է համախմբվել համամարդկային արժեքների շուրջ, խթանել փոխանակումն ու համերաշխությունը ֆրանկոֆոն տարածքների տարբեր հատվածների միջև: «Դա շատ գեղեցիկ ձգտում է, որ ցանկություն առաջանա գործել հանուն այն սկզբունքների և արժեքների, որոնք բնութագրում են «Ապրել միասին»-ը, և […]

̰
Հայաստանն այսօր ապրում է և հարուստ իր սփյուռքով. Միկայել Ժան

16:20 11.10.2018

Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովի ժամանակ կառույցի գլխավոր քարտուղար Միկայել Ժանը այսօր հայտարարել է, որ հայ ժողովուրդը զոհ է դարձել սարսափելի ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության: «Ամեն ինչ Հայաստանի հողի վրա մեզ պարտադրում է հիշել Հայոց ցեղասպանությունը, և ես այս պահին մտածում եմ այն բոլոր նահատակների՝ կանանց և երեխաների և նաև նրանց մասին, որոնց հաջողվեց ողջ մնալ։ Հայաստանն այսօր […]

̰
Թեա Ցուլուկիանին Արտակ Զեյնալյանին հրավիրել է Ախալքալաք` մասնակցելու Արդարադատության տան բացմանը

16:05 11.10.2018

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է հայ գործընկերոջը` Արտակ Զեյնալյանին: Ցուլուկիանին նրան հրավիրել է Ախալքալաք Արդարադատության տան բացմանը ներկա գտնվելու համար: Հանդիպմանը երկու երկրների արդարադատության նախարարները քննարկել են արդարադատության ոլորտում Հայաստան-Վրաստան հարաբերությունների ավանդույթներն, ինչպես նաև հետագա հարաբերություններին առնչվող հարցեր: «Մենք համաձայնել ենք, որ ստեղծվելու են աշխատանքային խմբեր այս ոլորտներում […]

̰
Երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ճանապարհը միակն է. Արմեն Սարգսյան

15:53 11.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Երևանում` ֆրանսահայ սիրված երգիչ Շառլ Ազնավուրի կեցավայր այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին: Հարցին` ստորագրելո՞ւ է արդյոք «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» աղմկահարույց օրենքը, Սարգսյանը պատասխանել է. «Ինչպես ես արտերկրում գտնվելիս հայտարարեցի, կարծում եմ՝ միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ճանապարհն է` օրենքի, օրինականության և, իհարկե, […]

̰
Վրացական «Գիրչի» կուսակցության հիմնադիրը նախընտրական արշավի շրջանակում ջավախահայ բարբառով դիմել է ջավախքցիներին

15:48 11.10.2018

Վրաստանի նախագահի թեկնածու, «Գիրչի» կուսակցության հիմնադիր Զուրաբ Ջափարիձեն կուսակցության ֆեյսբուքյան էջում նախընտրակասն  տեսահոլովակ է հրապարակել, որտեղ դիմում է Ջավախքում բնակվող հայ երիտասարդներին: Տեսաուղերձում նախագահի թեկնածուն նշում է, որ չնայած հայերեն տեքստն ամբողջությամբ անգիր սովորելու ցանկությանը, դա անհնարին է, այնուհետև կարդում է ուղերձը. «Հատուկ Ջավախքի հայերի համար». այսպես է մեկնարկում Ջափարիձեն ուղերձը: «Կարծեմ` ես առաջին վրացի […]

̰
Դավիթ Տոնոյանը մեկնել է Տաշքենդ՝ մասնակցելու ԱՊՀ ՊՆ ղեկավարների հանդիպմանը

15:29 11.10.2018

Հոկտեմբերի 12-ին Ուզբեկստանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Տաշքենդ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Այս ձևաչափով հանդիպումները լինում են տարեկան երկու անգամ, և դրանց ժամանակ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը զավեշտալի միջադեպի հեղինակ է դառնում՝ հեռու կանգնելով հայ գործընկերոջից։ Զաքիր Հասանովը հեռու է կանգնել այս […]

̰
Բոլոր մեր գործընկերները, այդ թվում՝ Ռուսաստանը, հարգում են Հայաստանի ինքնիշխանությունը. Փաշինյան

15:16 11.10.2018

«Զինված ուժերը լիարժեք գտնվում են իմ վերահսկողության ներքո, և որևէ մեկը չի համարձակվի չենթարկվել իմ հրամաններին»:

̰
Նախագահը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բացման արարողությանը

15:09 11.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Լիբանանի նախագահ Միշել Աունի, Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդի և այլ երկրների […]

̰
Վանդալիզմ՝ հայոց պատմական եկեղեցու նկատմամբ

15:07 11.10.2018

Ախալցխայի հայալեզու Armenianchurch.ge առցանց պարբերականը «Վանդալիզմ հայոց պատմական եկեղեցու նկատմամբ» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Վրաստանում հայկական հոգևոր կառույցների վիճակին: Խոսքը, մասնավորապես, 19-րդ դարի կեսերին կառուցված Դիղոմի գյուղի «Սուրբ կարմիր կիրակի» անվանմամբ հայկական եկեղեցու մասին է: Այն գործել է մինչև խորհրդային կարգերի հաստատվելը: Այնուհետև զրկվել է իր գործառույթն իրականացնելու հնարավորությունից: Եկեղեցին մինչև օրս գտնվում է կանգուն վիճակում: Հոդվածագիրն ընդգծել […]

̰
Կիկաբիձեն սպառնացել է լքել Վրաստանը

15:05 11.10.2018

Վրացի հայտնի երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեն սպառնացել է լքել Վրաստանը, եթե երկրում շարունակեն իշխել ռուսամետ տրամադրությունները: Կիկաբիձեի խոսքերով՝ Վրաստանը դեռ գտնվում է Ռուսաստանի հանդեպ «ռազմական ռեժիմում», սակայն վրացիների զգալի մասի մոտ գերիշխում են ռուսամետ տրամադրությունները, ինչը, դերասանի կարծիքով, ազգի դավաճանության նման մի բան է: «Եթե Վրաստանում այսպես շարունակվի, շատերը կհեռանան: Ես էլ կհեռանամ: Այսպիսի […]

̰
Մենք պատրաստ ենք գնալ Ադրբեջան, խոսել բոլոր հնարավոր հարթակներում և հրապարակներում. Արցախ այցելած ռուս բանաստեղծուհի

14:39 11.10.2018

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն օրեր առաջ ռուս հայտնի կանանց հետ այցելել էր Արցախ: Հասարակական, մշակութային ու քաղաքական գործիչները եղել են առաջնագծում և իրենց տպավորություններն արտահայտել: Իսկ Աննա Հակոբյանը ելույթով է հանդես եկել և խաղաղության կոչով դիմել թե՛ հայ, և թե՛ ադրբեջանցի մայրերին ու մյուսներին: Այս այցին անդրադարձել է նաև ռուսական հայտնի «Новая газета» պարբերականը: «Մենք դիմում […]

̰
Արայիկ Խանդոյանին կհուղարկավորեն Եռաբլուր զինվորական պանթեոնում

14:25 11.10.2018

Ազատամարտիկ Արայիկ Խանդոյանին կհուղարկավորեն Եռաբլուր զինվորական պանթեոնում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ընթացակարգի համաձայն՝ դիմել են Եռաբլուր պանթեոնում հուղարկավորելու համար, և պաշտպանության նախարարությունից ստացել են համապատասխան թույլտվություն։ Մի քանի պահանջներ կան՝ ազատամարտիկ պետք է լինի, ինչ-ինչ պահանջներ բավարարի։ Արայիկ Խանդոյանի դեպքում այդ պահանջները բավարարված են», – հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։ […]

̰
Ադրբեջանի քաղաքական թիվ 1 խնդիրն է Ղարաբաղը մաքրել մարդկանցից. Նիկոլ Փաշինյան

14:04 11.10.2018

Փաշինյանի կարծիքով՝ բանակցային գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

̰
Սա չափազանց կարևոր քայլ է, որ արվել է ԼՂ իշխանությունների կողմից. Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽ-ում

13:50 11.10.2018

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել ի աջակցություն «Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգային մարմինների կողմից անդամ երկրների, այդ թվում՝ «գորշ գոտիներ» անսահմանափակ հասանելիության վերաբերյալ» բանաձևի, որի հիմնական նպատակն է չճանաչված պետություններում («գորշ գոտիներում»), այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգային գործիքների ներդրումը։  « Նախ և առաջ ցանկանում եմ […]

̰
ԱՄՆ-ը մեծ գումարներ կառաջարկի Եվրոպային ռուսական էներգիայից հրաժարվելու համար

13:44 11.10.2018

ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնը և դեմոկրատ Քրիս Մերֆին օրինագիծ են մշակել, համաձայն որի՝ ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կտրամադրի Եվրոպային էներգետիկ նախագծերի ֆինանսավորման համար, որով կնվազեցվի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից: Օրինագծի հեղինակների խոսքերով՝ Եվրոպայի մեծ մասը կախված է ռուսական էներգիայից, և Ռուսաստանն էլ չարաշահում է այս հանգամանքը: Իսկ այս օրինագծով հնարավոր կլինի դուրս բերել Եվրոպան Ռուսաստանի […]

̰
«Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ». Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում

13:18 11.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո շրջել է Ծիծեռնակաբերդի թանգարանում և գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: «Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ: Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան «արևն առած իրենց աչքերի մեջ», նրանք, ովքեր «միայն ապրել էին ուզում»: Ֆրանսիան քողազերծել է ցեղասպանությունը […]

̰
Դուք լավ գիտեք, թե Հայաստանն ինչ տեղ ունի Ֆրանսիայի սրտում. Էմանուել Մակրոնի ելույթը

13:12 11.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովում իր ելույթը սկսեց` երախտագիտություն հայտնելով այս գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելու համար: «Դուք լավ գիտեք, թե ձեր երկիրն ինչ տեղ է զբաղեցնում Ֆրանսիայի սրտում. Փարիզում, Լիոնում, Մարսելում և մի շարք այլ քաղաքներում «Հայաստան» անունն արտասանելն արդեն առաջացնում է սովորական դարձած քնքուշ զգացողություններ: Ֆրանսիայում հայ ազգի բոլոր ներկայացուցիչները` անկախ իրենց մասնագիտությունից՝ […]

̰
Փաշինյանը «Ֆրանս 24»-ին հայտնել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր օրը

12:40 11.10.2018

Փաշինյանը խոսել է իր առաջիկա հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետների մասին:

̰
Ռոբոտն առաջին անգամ ելույթ կունենա բրիտանական խորհրդարանում

12:36 11.10.2018

Pepper անունով ռոբոտը, որը «բնակվում է» «Միդլսեքս» համալսարանում, շատ շուտով ելույթով հանդես կգա բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի կոմիտեի նիստում: Pepper-ին մշակել է ճապոնական SoftBank ընկերությունը, 2014 թվականին: Այն հանդերձված է երկու HD տեսախցիկով, չորս խոսափողով և սենսորային էկրանով, որն ամրացրած է Pepper-ի «կրծքին»:  Ռոբոտի ելույթը կլինի «Չորրորդ արդյունաբերական հեղափոխության» թեմայով: Սա առաջին դեպքն է, երբ […]

̰
ԼՂ-ն պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում. Փաշինյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ

12:19 11.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի հանդիսավոր բացման արարողությանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Ձերդ Գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Պետությունների և կառավարությունների ղեկավարներ, Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների ղեկավարներ, Տիկին գլխավոր քարտուղար, Տիկին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն, Ձերդ գերազանցություններ, Հարգարժան հյուրեր, Տիկնայք և պարոնայք, Կցանկանայի նախ արտահայտել […]

̰
Բոլորդ Ձեր դերն ունեք խաղաղության, համերաշխության հաստատման գործում. Փաշինյանը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

12:07 11.10.2018

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն այսօր սկսվեց Հայաստանի վարչապետի ելույթով, որում Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին հիշեց Շառլ Ազնավուրին՝ նա հարյուր տոկոսով հայ էր, և հարյուր տոկոսով ֆրանսիացի։ Նա Հայաստանի դեսպանն էր աշխարհում ու մեր երկրի անունը հնչեցնողը։ Հայաստանը հավերժ երախտապարտ է նրան։ Փաշինյանի առաջարկով՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի ծափեր հնչեցին։ «Բարի գալուստ Հայաստան» խոսքերով Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ […]

̰
Վարչապետը դիմավորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցներին

11:34 11.10.2018

Երևանում այսօր մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը և նրա ամուսինը մինչ գագաթնաժողովի պաշտոնական բացումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել են Հայաստան ժամանած ֆրանկոֆոն երկրների պատվիրակությունների ղեկավարներին: Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների համատեղ լուսանկարահանման արարողություն: Գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]

̰
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացրած հակահայկական նախաձեռնությունը դարձել է ՀՀ շահերից բխող բանաձև. Արփինե Հովհաննիսյան

11:00 11.10.2018

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական պատվիրակության ներկայացրած հակահայկական նախաձեռնությունից, որը վերածվել է ՀՀ շահերից բխող բանաձևի: Նա, մասնավորպես, գրել է. «Ում շահերն ենք մենք ներկայացնում կամ ինչպես ակնհայտ հակահայկական նախաձեռնությունը (motion) դարձավ բանաձև, որին դեմ քվեարկեց միայն ադրբեջանական պատվիրակությունը Հարգելի գործընկերներ, Երեկ ԵԽԽՎ-ում քվեարկվեց և […]

̰
ԱԱԾ-ն պարզում է Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող 3 բարձրակարգ հյուրանոցների կառուցման ֆինանսավորման աղբյուրները

10:48 11.10.2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական […]

̰
ԵԽԽՎ-ն ընդունել է չճանաչված պետություններում մարդու իրավունքների մշտադիտարկման բանաձևը. դեմ է եղել միայն Ադրբեջանը

10:35 11.10.2018

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 39 կողմ և 7 դեմ ձայներով ընդունել է գերմանացի սոցիալիստ Ֆրանկ Շվաբեի հեղինակած բանաձևը, որը վերաբերում է չճանաչված պետություններում, կամ այսպես կոչված, «գորշ գոտիներում» մարդու իրավունքների մշտադիտարկմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը: «Տևական, համակարգված ու թիմային […]

̰
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

10:23 11.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երեկ ուշ երեկոյան Մակրոնը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Նախագահ Մակրոնին ուղեկցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ֆրանսիայի նախագահը նաև շրջայց է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, այնուհետև Ծիծեռնակաբերդի […]

̰
Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակման պատվիրատուն հայտնի է. «Ժողովուրդ»

10:12 11.10.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակում գործած և Վրաստանում ձերբակալված Գագիկ Ղևոնդյանին տեղափոխել են Հայաստան: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Ղևոնդյանին ՀՀ տեղափոխելուց անմիջապես հետո հարցաքննել են: Նա ՀՔԾ քննիչներին ցուցմունք է տվել, հայտնել, որ Արման Մկրտումյանի տան վրա հարձակման կազմակերպիչը ինքը չի եղել, այլ միանգամայն այլ […]

̰
Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը

09:28 11.10.2018

Երևանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած պատվիրակություններին դիմավորելու պաշտոնական արարողությունը: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին կմասնակցի 38 երկրի ղեկավար:    

̰
Երևանի 2800-ամյակը նշելու համար 1 մլրդ 700 մլն դրամ է նախատեսված եղել․ Մարությանը կրճատել է ծախսերը․ «Հրապարակ»

09:12 11.10.2018

«Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը թեև դեռ երդմնակալության պրոցեդուրան չի անցել՝ այն կկայանա հոկտեմբերի 13-ին, սակայն, ըստ էության, ստանձնել է քաղաքապետի պաշտոնը և անցել իր պարտականությունների կատարմանը։ Առաջին գործերից մեկը, մեր տեղեկություններով, եղել է Երևանի 2800-ամյակի տոնակատարության ծրագրի ուսումնասիրությունն ու մեծապես կրճատումը։ Մեզ ասացին, որ տոնի համար նախապես 1 միլիարդ 700 միլիոն դրամ է նախատեսված […]

̰
Երկու պատճառ, թե ինչու Մանվել Գրիգորյանին ազատ չեն արձակում. «Հրապարակ»

09:01 11.10.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանի կալանքի հարցի քննությունը: Ըստ մեր աղբյուրների, քանի որ գործը հարուցված է միայն զենքի մասով, բավականին ծանր առողջական վիճակում գտնվող Մանվելի հարազատներն ու փաստաբանները հույս են ունեցել, որ գրավի դիմաց նրա կալանքը կփոխարինվի երկրից չբացակայելու ստորագրությամբ, սակայն քննիչը հանդես է եկել կալանքը երկարացնելու միջնորդությամբ, որը բավարարվել […]

̰
BACK_TO_TOP