17:13 12.10.2018
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Արաբական Միացյալ Էմիրությունների մշտական անդամակցության վերաբերյալ հայտարարությունն արվել է Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իր ելույթի ժամանակ ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբան շնորհակալություն հայտնեց իր երկրի կառավարության և ժողովրդի անունից՝ նշելով, որ Էմիրությունների համար մեծ պատիվ է դառնալ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ։
«Այս արժեքավոր նախաձեռնությունն արտացոլում է ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ երկրների և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների և պատմական համերաշխության խորությունը։ Այն նաև արտացոլում է մեր հավատարմությունն այն արժեքներին և սկզբունքներին, որոնց վրա հիմնված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը։ Այս համատեղ հանձնառությունը փաստում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերի կարևորության մասին»,- ասել է Զաքի Նուսեյբան։
ԱՄԷ պետնախարարը նաև ընդգծել է, որ ֆրանսերենն ամրապնդում է մշակութային բազմազանությունը՝ իր մեջ ներառելով հանդուրժողականության և բազմամշակութայնության արժեքները։ Ֆրանսերենն իրենից ներկայացնում է նաև համամարդկային ժառանգության կարևոր մաս, ինչն այս լեզուն դարձնում է այն աղբյուրներից մեկը, որը խաղաղության արժեքներ և մշակույթ է սերմանում տարբեր ժողովուրդների մեջ։
Հավելենք, որ ԱՄԷ պատվիրակությունը՝ պետնախարար Զաքի Նուսեյբայի գլխավորությամբ, մասնակցում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող միջոցառումներին։ Պատվիրակության կազմում են նաև ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հարցերով նախարարի օգնական Յակուբ ալ-Հուսնին, ՄԱԿ-ի վարչության պետ Մուհամմադ Սեյֆ Հիլալ ալ- Շեհին, կապի վարչության փոխտնօրեն Ամինա Աբդ Ալլահ ալ-Համմադին, ֆրանկոֆոնիայի հարցերով բաժնի պետ Սալեմ Սահիլ ալ-Նիյադին, Մարիամ Զայեդ ալ- Մազրուին և Ալիա Իբրահիմ ալ-Հուսնին։
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄԷ պետնախարար Զաքի Նուսեյբան հանդիպել է նաև ԵՊՀ արաբագիտության բաժնում սովորող մի խումբ ուսանողների հետ, ովքեր ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան նախաձեռնած կրթական ծրագրի շրջանակում այս տարի այցելել էին ԱՄԷ։ Էմիրություններ կատարած այցի ժամանակ հայ ուսանողները ճանաչողական այցեր են կատարել ալ-Բաստակիա քաղաք, «Իթթիհադ» թանգարան, որոնց ընթացքում ծանոթացել են ԱՄԷ մշակույթին, պատմությանը և հիմնադրման փուլերին։
Բացի դրանից՝ ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ջասիմ Մուհամմադ ալ-Քասիմին ԵՊՀ արևելագիտության բաժնում բացել է Էմիրությունների անվան լինգաֆոնային լսարան, ինչը ևս վկայում է Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների հետ մշակութային երկխոսության ամրապնդման ԱՄԷ հանձնառության մասին։
ԱՄԷ-ն մասնակցել է նաև Երևանի կենտրոնում անցկացված «Ֆրանկոֆոնիայի ավան» ցուցահանդեսին, որի ժամանակ Էմիրություններից ժամանած մշակութային խմբերը ներկայացրել են էմիրաթական ազգային ժառանգությունը։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...