Հարուցվել է քրգործ Վանաձորում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Հարուցվել է քրգործ Վանաձորում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

17:10 12.10.2018

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ:

2018 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։05-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ «ձախ սրունքի և աջ ազդրի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել Գ. Նավոյանը, «աջ ուսագոտու շրջանի հրազենային միջանցիկ վնասվածք, պարանոցի աջ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ` Գ. Դավթյանը և «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ` Ա. Սեդրակյանը:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 6-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են նույն միջադեպի ժամանակ, երբ ինքնությունը դեռևս չպարզված անձը, հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի դիմաց՝ իր մոտ պահած հրազենից, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել:

Կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողություններով պարզվել է, որ վերոհիշյալ կրակոցները կատարվել են սև «ՎԱԶ-21074» մակնիշի, 35 PM 312 հաշվառման համարանիշի ավտոմեքենայից, որով և ենթադրյալ հանցանք կատարած անձը դեպքի վայրից դիմել է փախուստի:

Նույն օրը՝ ժամը 18:05-ին, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչությունից ստացված հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցի 15/1 հասցեի մոտ հայտնաբերվել է ՎԱԶ-21074 մակնիշի, 35 PM 312 հաշվառման համարանիշի ավտոմեքենան՝ այրվող վիճակում: Կատարված դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայում հայտնաբերվել և վերցվել են 30 պարկուճ:

Դեպքի առթիվ 2018 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը:
Նկատի ունենալով, որ փաստական հանգամանքներով պայմանավորված՝ առկա է միաժամանակյա բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտություն, հիշյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Դեպքի հանգամանքները պարզելու համար իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, հարցաքննվել են մոտ երկու տասնյակ անձինք:

Բուժօգնության դիմած քաղաքացիները ճանաչվել են տուժող: Քրեական գործով մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP