ԿԲ-ն արձագանքել է Հրանտ Բագրատյանի հայտարարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

ԿԲ-ն արձագանքել է Հրանտ Բագրատյանի հայտարարությանը

16:10 12.10.2018

Պարոն Բագրատյանը, մանիպուլյացիայի ենթարկելով վարչապետի կողմից հայտարարած ցուցանիշները, փորձում է մոլորեցնել հասարակությանը՝ սադրելով, որ ԿԲ-ն իր հետ մտնի երկխոսության մեջ: Նման հայտարարություն է արել այսօր SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը` անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կողմից հոկտեմբերի 10-ին արված հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որտեղ անդրադառնալով բանկային ակտիվների, ավանդների ու վարկերի աճի ցուցանիշների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, կասկածի տակ էր դրել այդ ցուցանիշներն ու քննադատելով ներկայացրել իր հաշվարկները, թե այդ ցուցանիշները ինչպիսին պետք է լինեն, որպեսզի հնարավոր լինի հայտարարել, որ իրոք աճ է արձանագրվել:

Հարություն Բերբերյանը մեզ հետ զրույցում ընդգծել է, որ ԿԲ-ն վերջին անգամ է անդրադառնում նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից արված հայտարարություններին ու սխալ մեկնաբանություններին, քանի որ համոզված է, որ այդ քայլով Բագրատյանը պարզապես փորձում է իր վրա ուշադրություն գրավել՝ հրապարակելով իրականությունից հեռու վերլուծություններ:

Բերբերյանը նաև հիշեցրել է, որ նույն Բագրատյանը վերջերս էլ հայտարարել է, որ իբր թե ԿԲ-ն արտարժույթ է վաճառել, այնինչ ուղիղ հակառակն է տեղի ունեցել ու այդ ցուցանիշները ընդգրկված են ԿԲ հաշվետվությունում:

ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարը SHANTNEWS.am-ին է տրամադրել բանկային համակարգի կայուն և զարգացող ներկա իրավիճակը արտացոլող մի շարք տվյալներ:

Ըստ այդ ցուցանիշների՝ 2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ապրիլի 30-ի նկատմամբ բանկային համակարգի ակտիվները աճել են 10.5%-ով կամ 452.8 մլրդ դրամով (2017 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմել է 5.2% կամ 204.1 մլրդ դրամ): 2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ապրիլի 30-ի նկատմամբ բանկային համակարգի վարկերն աճել են 7.0%-ով կամ 184.4 մլրդ դրամով (2017 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմել է 0.5% կամ 12.6 մլրդ դրամ): 2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ապրիլի 30-ի նկատմամբ բանկային համակարգի ավանդները աճել են 9.2%-ով կամ 218.7 մլրդ դրամով (2017 թվականի նույն ժամանակահատվածում աճը կազմել է 4.8% կամ 106.8 մլրդ դրամ):

ԿԲ-ն նաև սխալ է համարում դրամային ավանդների հարցում նախկին վարչապետի հայտարարությունը՝ պնդելով, որ այդ մեթոդաբանությունը ընդունելի չէ, քանի որ հաշվարկներում ներառված չեն ավանդների գծով կուտակված տոկոսները:

Ըստ Բերբերյանի՝ որևէ մասնագիտական տրամաբանություն չունի նաև Բագրատյանի կողմից արված ակտիվների աճի հաշվարկը, քանի որ հաշվեկշռային ակտիվները հավասար են պարտավորությունների և կապիտալի հանրագումարին, և եթե նույնիսկ պարտավորությունները, որտեղ ներառված են նաև ավանդները, ավելանան 17.2%-ով, իսկ կապիտալը, ենթադրենք 3%-ով, ապա դա չի ենթադրում, որ ակտիվների աճը կազմում է այդ երկուսի հանրագումարը, ընդհակառակը՝ ակտիվների աճը ստացվում է փոքր 17.2%-ից:

ԿԲ-ից նաև վստահեցնում են, որ բանկի կողմից հրապարակած և տրամադրած տեղեկատվությունը ճշգրիտ է ու անհասկանալի են համարում առանձին մասնագետների կողմից տարածվող սխալ հաշվարկների միջոցով Կենտրոնական բանկին հեղինակազրկելու փորձերը:

«Կենտրոնական բանկի գործունեությունը գնահատվում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից և Կենտրոնական բանկում իրականացվում է ամենամյա արտաքին աուդիտ»,- իր խոսքը եզրափակել է Հարություն Բերբերյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP