Ավագանու ընտրությունները թագավորին ցույց տվեցին մերկ վիճակում, նրանք էլ հակագրոհի անցան. Լևոն Շիրինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+16.09 oC

Ավագանու ընտրությունները թագավորին ցույց տվեցին մերկ վիճակում, նրանք էլ հակագրոհի անցան. Լևոն Շիրինյան

15:48 05.10.2018

«Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական շարժում» միության հիմնադիր, քաղաքագետ Լևոն Շիրինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին` արդյո՞ք արդարացված է մտահոգությունը, թե արտախորհրդարանական ուժերը պատրաստ չեն լինի ընտրությանը, եթե վարչապետի հայտարարածի պես` արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին:

«Այս ընտրությունների գործընթացը էժանացրին դեռ Սերժ Սարգսյանի օրոք, այն վերածվել է խաղամոլի մրցույթի, ոչ մի ձևով հիմնավորված չէ, գաղափարական ուղենիշներ, չափորոշիչներ շատ լավ կկիրառվեն, եթե էդ էժանությունը չլինի: Ընտրությունը եթե մարտին, ապրիլին լինի, մենք, օրինակ՝ դասական ձևով կկազմակերպենք, բոլոր իմաստներով, իսկ եթե լինի դեկտեմբերին, շատ սուղ ժամանակներում, քանի որ նպատակ ենք դրել, պիտի աշխատենք, տարբերությունը շատ չէ, բայց դե, գիտեք, աշխատում ենք, մենք հո օլիգարխ չենք՝ այդ ամենը գծենք, շրջանառենք»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե մեկնաբանում են, որ խաղի հավասար կանոններ պիտի գործեն թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերի համար, Շիրինյանն արձագանքեց, որ ձևակերպումը պետք է փոխել, նշեց, որ օրենսդրությունը պետք է աշխատի 100 տոկոսով, հավասար կիրառվի բոլորի նկատմամբ, ու կունենանք իրավական պետություն:

«Գողական աշխարհի բարքերից է գալիս այս ամենը. օրենք պիտի լինի ու վերջ, այդքան բան»,- նշեց Շիրինյանը:

Քաղաքագետը տեսակետ հայտնեց, որ ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ կոալիցիայի ժամանակն է, նրանք այժմ սակարկում են:

«Ինձ թվում է` դիմադրում են, որ սակարկեն. ունեցվածքի հարց ունեն, անցյալի, կենսագրության հարց ունեն և շատ-շատ բաներ: Ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ այս երեք կուսակցություն ունեն 0 ազդեցություն քաղաքական կյանքի վրա, հիմա պիտի սակարկեն, որ հանգիստ թողնեն միջավայրը, իրենք պիտի լուռ հեռանան: ՀՅԴ-ն 1-2 տոկոս ունի, դա ի՞նչ է նշանակում կամ «Բարգավաճ»-ի տոկոսներն այդքան ռեսուրսի պայմաններում. քանի՞ հարյուր հազար անդամ ունեին, թիվ էին ասում, ո՞ւր են այդ թվերը:

Այս ընտրությունները, քանի որ պետությունը օրենքի շրջանակներում վերահսկեց, չմիջամտեց, թագավորին ցույց տվեցին մերկ վիճակում, նրանք էլ ընկան սարսափի մեջ, հակագրոհի անցան: Հիմա ես ենթադրում եմ, որ նպատակը Ֆրանկոֆոնիայի այդ համաժողովը փչացնելն էր, որ իշխանությունը կզգուշանա հանուն դրա, կգնա կոմպրոմիսների, ինչը, որ տեսանք, չեղավ, և ճիշտ արեցին, դրանց հետ կոմպրոմիս չի կարելի, երկիրը պետք է ապաօլիգարխացվի, քրեական տարրը վերջնական իշխանությունից դուրս պետք է շպրտվի` փողկապո՞վ են, թե՞ ոչ, կապ չունի»,- ասաց նա:

Հարցին` իրավիճակի հանգուցալուծումն ինչպե՞ս է պատկերացնում, Շիրինյանը պատասխանեց, որ հանգուցալուծումը կա. ԱԱԾ-ն կաշխատի, ՀՀԿ-ն ու մյուսները կհանձնվեն: Նա հարց ուղղեց նախկին պաշտոնյաներին` որտեղի՞ց նրանց այդ հարստությունը, չէ՞ որ եկամտի միակ աղբյուրը «ռոճիկն» է եղել: Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ պարզապես գործընթացը պետք է տանել խաղաղ հունով, որ արդյունավետ լինի:

«Այս մարդկանց գիտակցության մեջ ժողովրդի սուվերեն կամք, որ Աստծո կամքից հետո գերագույն կամքն է, գոյություն չունի. գողական աշխարհի բարքեր են, էլի»,- ասաց նա:

«ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքը, ըստ Շիրինյանի, նշանակում է` ժողովրդի ընտրյալները զրահաբաճկոնով առանձնանում են, որ հետո ինչ ուզեն, քվեարկեն, սակայն բռնվեցին, չեն կարող անել, որովհետև ժողովրդի կամքին հակառակ ոչ ոք չի կարող գնալ:

«Ինձ թվում է` ռուսական բարքերի ազդեցությունն է. խարդախ են, որովհետև ՀՀ անվտանգության հարց են շոշափում, որ օտար միջամտություն առաջացնեն, բայց օտարները հասկանում են, որ հայ ժողովուրդն իրավունք ունի ինքնիշխան և ազատ լինելու: Ոչ մի բան էլ չեն ասելու, գոնե առերևույթ»,- նշեց Շիրինյանը:

Քաղաքագետն ընդգծեց` իբրև իրավիճակի գնահատական պետք է դիտվի մայիսի 2-ի գործադուլն ու ընդվզումը, ինչը նշանակում է, որ ՀՀ նախորդ իշխանությունն իր լեգիտիմությունը կամ օրինականությունը այդ օրը կորցրել է, հետևաբար, հեղափոխության ղեկավարը, որ տվյալ դեպքում վարչապետն է, ցանկացած գործողության իրավունք ունի` ոչ միայն օրենքի, այլև հեղափոխության օրենքի շրջանակներում:

«Ռուսոն ասում է, որ ժողովրդի չհաստատած օրենքը օրենք չէ, իսկ դուք կարո՞ղ եք ասել` ժողովուրդը ե՞րբ է հաստատել այդ օրենքները: Հեղափոխությունն ունի օրենքներ` ի նպաստ Հայաստանի, ոչ օլիգարխիայի»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP