20:43 03.10.2018
Հայաստանում արդեն մոտ 6 ամիս է` քրոնիկ քաղաքական ճգնաժամ է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նա հիշեցրեց` այդ մասին երեկ հրավիրված հրատապ հավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համբարյանի խոսքով` մեր երկրում քաղաքական ճգնաժամ է այն պահից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ընտրվեց որպես վարչապետ: Ասվածը նա մեկնաբանեց հետևյալ կերպ.
«Մեր երկրում հիմա աբսուրդային իրավիճակ է: Խորհրդարանական երկրում անհնար է, երբ գործադիրն օրենսդիր իշխանությունում հենարան չունի, իսկ մենք լավ գիտենք, որ ԱԺ-ում ունի ընդամենը «Ելք» խմբակցության 9 պատգամավորներից բաղկացած հենարան, այն էլ վերջին շրջանում հենց պարոն Փաշինյանի անմիջական մասնակցությամբ փլուզվել է: Անընդհատ քաղաքական ճգնաժամի արդյունքները մերթընդմերթ իրենց բացահայտում են տարբեր պոռթկումներով. երեկ դրանցից մեկն էր, մինչ այդ էլ են տարբեր հարցերի շուրջ եղել պոռթկումներ: Փաշինյանը միշտ հայտարարել է, որ կդիմի ժողովրդին, որ նա կանգնի հեղափոխության հաղթանակի թիկունքում և թույլ չտա հակահեղափոխություն»:
Համբարյանն ասաց, որ արտաքին քաղաքականության բնագավառում ևս այս ճգնաժամը բավական ծանր հետևանքներ ունի. որևէ նորմալ ներդրող երբևէ ՀՀ-ում նորմալ ներդրում չի կատարի, մինչև չձևավորվի ուժեղ և լեգիտիմ իշխանություն, և գործադիրն ունենա ամուր հենարան օրենսդիրում: Նրա խոսքով` ՀՀ ղեկավարության հետ մեզ հուզող հարցերի վերաբերյալ ոչ ոք լուրջ բանակցությունների չի գնա` թե՜ Արցախի, թե՜ միջպետական հարաբերությունների հետ կապված հարցերում: Նույն Նիկոլ Փաշինյանն էլ, ըստ քաղաքագետի, չի կարող գնալ լուրջ բանակցությունների, որովհետև գիտի, որ իր դիրքերը փխրուն են, ԱԺ-ում հենարան չունի:
«Նիկոլ Փաշինյանը սա շատ լավ հասկանում էր, բայց իրեն պետք էր ստուգարք հանձնել` պարզելու համար` արդյոք վայելո՞ւմ է ժողովրդի մեծ մասի համակրանքը: Դա եղավ Երևանի ավագանու ընտրություններին, որտեղ ՔՊ-ն շլացուցիչ արդյունքներ ցույց տվեց: Այս հանգամանքը հաշվի առնելով` Փաշինյանը, ՀՀԿ-ին սադրելով, գնաց նախահարձակման, շատ գրագետ ձևով ստեղծեց ֆորսմաժորային իրավիճակ, ժողովրդին ոտքի հանեց, որ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այն դեպքում, երբ մայիսին հայտարարել էր, որ դրանք տեղի կունենան հաջորդ տարվա գարնանը: Սա իր օբյեկտիվ պատճառներն ունի. քրոնիկ քաղաքական ճգնաժամը մեզ համար թե՜ արտաքին, թե՜ ներքին քաղաքականության ոլորտներում մեծ խնդիրներ է ստեղծում: Անհրաժեշտ է ունենալ նոր օրենսդիր մարմին, քանի որ ներկայիս օրենսդիր իշխանությունը բացարձակ չի արտացոլում հասարակության ներկայիս քաղաքական համակրանքները»,- ասաց քաղաքագետը:
Հարցին` հնարավո՞ր է իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, բախումներ լինեն, Համբարյանը պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է, քանի որ վարչապետն իր հույսը դրել է այսպես ասած «փողոցային պայքարի» վրա, ինչը կարող է իր բացասական հետևանքներն ունենալ: Քաղաքագետը նաև ասաց, որ այդ պայքարին դեմ լինելով` նաև հասկանում է, որ Փաշինյանն այլ հենարան, այլ տարբերակ չունի` օրենսդիր կամ գործադիր մարմնում ծագած խնդիրները լուծելու համար: Համբարյանը երեկվա հանրահավաքին մտահոգիչ բան է նկատել: Նա նշեց` առաջին անգամ տեսել է, որ հավաքվածները շատ դեպքերում չեն լսում Նիկոլ Փաշինյանին, ով ուղղակիորեն հորդորում էր իր կողմնակիցներին` զուսպ պահել, չգնալ բախումների, չքաշքշել, չհայհոյել, և այդ հորդորների ժամանակ բազմաթիվ մարդիկ դժգոհում էին այդ կոչերից:
«Ես մտավախություն ունեմ` հանկարծ այդ մասսան չդառնա ամբոխ և չդառնա անվերահսկելի: Դա ամենավտանգավոր բանն է, որը կարող է տեղի ունենալ: Մասսաներին անընդհատ դուրս բերել փողոց, ցույց տալ, որ նրանք են ուժը, որ կարող են հարցեր լուծել, կարող է հակառակ էֆեկտ ունենալ, բումերանգային էֆեկտ: Ես երեկ առաջին անգամ նկատեցի, որ հավաքված ժողովրդի մեջ կան խմբեր, որ չեն ենթարկվում պարոն Փաշինյանին, նա ստիպված էր դիմել իր կողմնակիցներին, որ իրենց զուսպ պահեն: Այս թավշյա հեղափոխությունը, որ պատմության մեջ մտավ իբրև հեղափոխություն, որի ժամանակ մի կաթիլ արյուն չի թափվել, հենց այդպես էլ պետք է շարունակվի, և վերջնական ակկորդը լինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որից հետո կթևակոխենք հանգիստ քաղաքական և տնտեսական զարգացման փուլ: Ես հուսով եմ` բոլոր կողմերը կհասկանան, որ իրենց անձնական շահերը չեն, աթոռակռիվ չէ, պետական մտածելակերպ կդրսևորեն, կհասկանան, որ գործ ունեն պետության հետ, հակասությունները մի կողմ դրած կգան կոնսենսուսային որոշումների»,- նշեց նա:
Այն, որ հասարակությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դա, ըստ քաղաքագետի, փաստ է: Նա կարծում է, որ ՀՀԿ-ն պետք է ձերբազատվի իր մաքսիմալիստական տեսակետից, թե ՀՀ-ում ամեն ինչ նորմալ է, և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չկա. կա, քանի որ ներկայիս ԱԺ-ն և նրա ներսում ձևավորված պատկերը որևէ աղերս չունեն Հայաստանի հասարակության քաղաքական ներկա նախասիրությունների հետ:
«Չեմ ուզում կառչել փաստից, թե անպայման անհրաժեշտ է, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերի կեսերին, թող լինեն հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, բայց այն, որ Հայաստանում ուղղակիորեն անհրաժեշտություն է և հասարակության կողմից պարտադրված է համապետական ընտրությունների անցկացումը, փաստ է, քաղաքական բոլոր ուժերը դրա հետ պետք է համակերպվեն»,- ասաց Համբարյանը:
11:56 28.06.2025
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...
10:26 28.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսովԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։ ...
10:15 28.06.2025
Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն էՄիքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...
09:34 28.06.2025
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիսՀունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...