Իշխող կուսակցության հավանությանն արժանացած Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրվում է Ախալքալաքում քսենոֆոբիայի տարածման մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

Իշխող կուսակցության հավանությանն արժանացած Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրվում է Ախալքալաքում քսենոֆոբիայի տարածման մեջ

00:13 04.10.2018

Նախագահական  ընտրություններում առաջադրված անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի հոկտեմբերի 2-ին Ջավախքում անցկացրած քարոզարշավն ավարտվել է սկանդալով, ինչպես Ջավախքում, այնպես էլ`Թբիլիսիում: Նա մեղադրվում է քսենոֆոբիայի մեջ:

Զուրաբիշվիլիի քարոզարշավը Ջավախքում, մասնավորապես` Ախալքալաքում, տեղի է ունեցել է բողոքի ակցիայի ֆոնին: «Ազգային շարժում» կուսակցության անդամ կանայք դեմ են արտահայտվել Զուրաբիշվիլիի թեկնածությանը: Քաշքշուկ է եղել ընդդիմադիրների և ոստիկանության աշխատակիցների միջև:

«Դավաճաննե՜ր, դավաճաննե՜ր: Դավաճանը «Վրացաական երազանք» կուսակցությունն է, Սալոմե Զուրաբիշվիլին: Նա երբեք չի դառնա մեր երկրի նախագահը: Ինչո՞ւ է այստեղ եկել այս դավաճանը, եթե նա Վրաստանին մեղադրում է  2008թ․ պատերազմը սկսելու մեջ: Նա ընդհանրապես վրացերեն չգիտի և ոչինչ չի արել Վրաստանի համար»,- դժգոհել են ակցիայի մասնակիցները:

 

Ախալքալաքի շրջանում  բնակչության հետ հանդիպմանը՝ անդրադառնալով  Վրաստանի քաղաքացիություն հատկացնելու թեմային, նա ընդգծել է , որ գործընթացը եղել է նախագահի մասնավորապես՝ Միխեիլ Սաակաշվիլիի իրավասության ներքո, ով հարցը քննարկելիս առաջնահերթությունը տվել է թուրքերին:

«Մինչև օրս քաղաքացիություն հատկացնելը կատարվել է միայն նախագահի որոշմամբ: Նախկին նախագահը, ով իմ հակառակորդն է, քաղաքացիություն է շնորհել շատ թուրքերի, սակայն  ձեզ  քաղաքացիություն չի տվել »,- ասել է Զուրաբիշվիլին:

 

Ընդգծելով  իր դերը սահմանադրական փոփոխությունում` նա հայտարարել է , որ շուտով Վրաստանի քաղաքացիներին կթույլատրվի ստանալ նաև երկրորդ երկրի քաղաքացիություն:

Զուրաբիշվիլիի  Ջավախքում արած հայտարարությունները սուր քննադատության են արժանացել ընդդիմադիրների կողմից: Նա մեղադրվել է ազգերի միջև ատելություն հրահրելու մեջ:

«Նման հայտարարությունները տարածաշրջանում հղի են լուրջ վտանգներով»,- հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն:

Զուրաբիշվիլիի հասցեին ավելի սուր հայտարարություններ է արել«Ազգային Միացյալ շարժման» առաջնորդ , նախագահի թեկնածու Նիկա Մելիան:

«Մենք ստացանք անհերքելի ապացույցներ, որ Զուրաբիշվիլին սովորական թշնամի է: Ինչպես կարող է նախագահ դառնալու ցանկություն  հայտնել և միաժամանակ ասել՝ մեր հայ հայրենակիցներ, նախկին իշխանությունները քաղաքացիություն են շնորհել թուրքերին, իսկ ձեզ՝ հայերին, ոչ», – ասել է Նիկա Մելիան «Ռուսթավի 2» ՀԸ-ի եթերից:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մեծապես համամիտ են ընդդիմության հետ: «Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնության» ՀԿ-ի նախագահ Գեորգի Մշվենիրաձեն նշել է, որ թեև «Զուրաբիշվիլու հայտարարությունը  օրենքի սահմաններից դուրս չէ, այնուամենայնիվ, կործանարար է հանրության համար»:

«Նման հայտարարությունները շատ վտանգավոր են, քանի որ թուրքաֆոբիա են հրահրում: Նրա հայտարարության մեջ թուրքերը ներկայացվել են որպես վտանգի ռիսկ կրողներ: Սա միանշանակ քսենոֆոբիա է: Ավելին, կրկնակի վտանգավոր է, երբ նման հայտարարություններ են արվում էթնիկ խմբին դիմելիս, որը որոշակի ցավագին կապ ունի ներկայիս Թուրքիայից առաջ գոյություն ունեցող Օսմանյան կայսրության հետ», – ասել է Մշվենիրաձեն Netgazeti- ին տված հարցազրույցում:

Աննա Հարությունյան

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

10:26 28.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։   ...

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

10:15 28.06.2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

BACK_TO_TOP