Եվրոպական խորհրդարանը հաջորդ շաբաթ բանաձև կքննարկի Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+18.09 oC

Եվրոպական խորհրդարանը հաջորդ շաբաթ բանաձև կքննարկի Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ

09:45 23.02.2024

Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա Ֆոն Քրամոնը։

Նա հայտնել է, որ բանաձևը կքննարկվի հաջորդ շաբաթ՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում։

«Մենք բանաձևով առաջ ենք քաշում իրական վիզային գործողությունների ծրագիր, մենք առաջ ենք մղելու Հայաստանի հետ ինստիտուցիոնալ և այլ կապերը սերտացնելու օրակարգը, որպեսզի Հայաստանի բնակիչներն էլ զգան, որ իրենք ողջունվում են: Մենք իսկապես կցանկանայինք Հայաստանին ինչ-որ պահի տեսնել Եվրամիության մաս։ Այսպիսով, եթե գոնե առաջ գնանք մուտքի արտոնագրերի կամ ազատականացման գործողությունների ծրագրով, սա շոշափելի բան կլինի մարդկանց համար, ինչպես նաև առևտրի և մեր շուկաների ազատականացման առումով»,- նշել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

Հարցին, թե արդյոք խոչընդոտներ կան, որպեսզի Եվրամիությունը Հայաստանի հետ երկխոսություն սկսի վիզաների ազատականացման շուրջ, պատգամավորը պատասխանել է, որ Եվրախորհրդարանը չէ, որ կարող է արգելափակել կամ մինչ այժմ արգելափակել է այդ գործընթացը։ Նա մանրամասնել է, որ այդ խնդիրը միշտ եղել է Եվրոպական խորհրդում։

Վիոլա Ֆոն Քրամոնն ասել է, որ Հայաստանի դիվանագետները պետք է այդ հարցով որոշակի աշխատանքներ տանեն ԵՄ անդամ որոշ երկրների հետ՝ չհստակեցնելով, թե խոսքը հատկապես որ երկրների մասին է։

Նա նշել է, որ ԵՄ անդամ որոշ երկրներում արմատացած մտահոգություններ կան Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կրթվելը նորաձև է». ինչպե՞ս առաջացավ գաղափարը և ինչո՞ւ այս շրջանում. զրույց Աննա Հակոբյանի հետ

20:55 27.05.2025

«Կրթվելը նորաձև է». ինչպե՞ս առաջացավ գաղափարը և ինչո՞ւ այս շրջանում. զրույց Աննա Հակոբյանի հետ

2018 թվականի հունիսին Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ստեղծվեց «Իմ քայլը» հիմնադրամը, որը սահմանեց իր առաքելությունն ու նպատակները և, ըստ այդմ, այս տարիների ընթացքում իրականացրել և իրականացնում է մի շարք նախագծեր: Վերջին շրջանում ամենաքննարկվածներից մեկը «Կրթվելը նորաձև է» շարժումն է: Ի՞նչ նպատակ ունի այն և ինչպե՞ս է արձագանքում Աննա Հակոբյանն այդ շարժման շուրջ ծավալվող […] ...

Այսօրվանից «Օջախի աղջիկ» սերիալը կլինի Շանթի եթերում

20:50 27.05.2025

Այսօրվանից «Օջախի աղջիկ» սերիալը կլինի Շանթի եթերում

Շանթ ՀԸ եթերում մեկնարկում է «Օջախի աղջիկ» 12 մասանոց հումորային սերիալը։ Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում և Եգիպտոսում, ինչը ապահովել է նաև սյուժեի վիզուալ հարուստ միջավայրը։ Հետաքրքիրն ու հումորը միախառնած՝ «Օջախի աղջիկ» սերիալում  ծանոթ ու հայտնի դեմքերի կհանդիպեք: Շանթի եթերում սերիալը կլինի մայիսի 27-ից՝ յուրաքանչյուր երեքշաբթի ու հինգշաբթի՝ նույն ժամին՝ 23:00-ին: Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...

Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև

20:43 27.05.2025

Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը տեղեկացրել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում, հաղորդում է Матч ТВ-ն: «Կարծում եմ՝ ամռանը տրանսֆերներ կլինեն դեպի դուրս։ Ձմռանը հետաքրքրություն կար մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ, և մենք համաձայնեցինք, որ ամռանը կվերադառնանք այս հարցին։ Մենք մեր խոսքը պահում ենք։ Էդուարդ Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում: Հնարավոր […] ...

Փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների  ընտանիքների համար

20:38 27.05.2025

Փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների ընտանիքների համար

Փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագիր՝ զոհված զինծառայողների ընտանիքների համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Մանրամասները սոցիալական հարթակ հաղորդման շրջանակում ներկայացրել է կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը:   ...

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի օրակարգում Հյուսիսային Կորեայի անվտանգության նախարարի հետ հանդիպում նախատեսված չէ

20:30 27.05.2025

Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի օրակարգում Հյուսիսային Կորեայի անվտանգության նախարարի հետ հանդիպում նախատեսված չէ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկը չի ներառում Ռուսաստանում գտնվող Հյուսիսային Կորեայի անվտանգության նախարար Լի Չան Դեի հետ հանդիպումը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ԿԺԴՀ պետական ​​անվտանգության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Լի Չան Դեի գլխավորությամբ, ժամանել է Ռուսաստան, որտեղ նրանք կմասնակցեն Մոսկվայում անվտանգության հարցերով 13-րդ միջազգային հանդիպմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է աղբյուրը։ «Այդ հարցը […] ...

«Նոան» հետաքրքրված է եղել Սպերցյանի և Թիկնիզյանի ծառայություններով

20:18 27.05.2025

«Նոան» հետաքրքրված է եղել Սպերցյանի և Թիկնիզյանի ծառայություններով

Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոան» հետաքրքրված է եղել Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի և Ռուսաստանի նոր չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, հաղորդում է Metaratings.ru-ն: Հայկական ակումբը պաշտոնական առաջարկ չի արել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերի վերաբերյալ։ Նրանց ներկայացուցիչների հետ շփում է եղել, սակայն Սպերցյանն ու Թիկնիզյանը հրաժարվել են «Նոա» հնարավոր տեղափոխությունից: ...

BACK_TO_TOP