Հայաստանը, չնայած բոլոր մարտահրավերներին, շարունակում է ինտենսիվ կերպով ժողովրդավարական բարեփոխումները․ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

Հայաստանը, չնայած բոլոր մարտահրավերներին, շարունակում է ինտենսիվ կերպով ժողովրդավարական բարեփոխումները․ Միրզոյան

14:56 10.01.2024

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի և Հունաստան ԱԳ նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին:

Ստորև ՀՀ նախարարի պատասխանը ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին․

«Շնորհակալ եմ: Ըստ էության, ես և իմ սիրելի բարեկամը՝ նախարարը, անդրադարձանք, մեծ հաշվով, այդ հարցին, բայց ես կարծում եմ, որ դեռ իսկապես երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման գործընթացում, բայց ցանկանում եմ վստահեցնել, որ հիմա քննարկման սեղանին են մի շարք կոնկրետ գործողություններ և կոնկրետ ծրագրեր: Ծրագրեր, որոնց մի մասը բխում են, օրինակ, մեր՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև ունեցած գործող «CEPA/ՀԸԳՀ» պայմանագրից, և ծրագրեր, որոնք այդ պայմանագրից, իհարկե, անդին են:

Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու այդ հարցերը և՛ Եվրոպական միության ուղարկած գնահատման առաքելության այցի շրջանակներում, նրանց հետ հանդիպումների ընթացքում մեկ ամիս առաջ, և՛ իմ այցի ընթացքում Բրյուսել, որտեղ ես պատիվ ունեցա մասնակցել Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը, շփվել իմ գործընկերների հետ, այդ թվում՝ Հունաստանի ջանքերով և նախաձեռնությամբ: Եվ այս խոսակցությունը շարունակական է:

Մենք քիչ առաջ լսեցինք նախարարի հավաստիացումն այն մասին, որ Հունաստանը շարունակելու է իր ջանքերը և աջակցությունը համոզվելու, որ այս գործընթացը կանգ չի առնում և առարկայական ու ինտենսիվ կերպով է շարունակվում: Մենք, իհարկե, հույս դնելու ենք այդ հավաստաիցման և աջակցության վրա: Մեր կողմից մենք պատրաստ ենք:

Հայաստանը, չնայած բոլոր մարտահրավերներին, շարունակում է ինտենսիվ կերպով ժողովրդավարական բարեփոխումները, շարունակում է տարբեր ոլորտներում այդ բարեփոխումների գործընթացը, և մենք համոզմունք ունենք, որ այդ բարեփոոխումները ևս իրենց հերթին Հայաստանն ավելի են մոտեցնում Եվրոպական միությանը: Ես ցանկանում եմ նաև ընդգծել, որ այժմ Հայաստանի համար հատկապես անվտանգային հարթության վրա կենսական, չափազանց կարևոր նշանակություն ունի Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը:

Սա ևս մի գործոն է, որը կարևորագույն գործոն է, որն անվտանգություն և խաղաղություն է ապահովում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սահմանի գոտում, և սա ևս մի ոլորտ է և մի թեմա է, որը ենթակա է շարունակական զարգացման: Բոլորովին վերջերս Եվրոպական միությունը որոշում ընդունեց ավելացնել, մեծացնել և երկարաձգել այս քաղաքացիական առաքելության մանդատը, ինչը մեծապես ողջունվեց Հայաստանի կողմից:

Ամփոփելով՝ ցանկանում եմ ասել, որ սա ճանապարհ է, որը դեռ պետք է անցնենք ավելի մեծ քայլերով, ավելի ինտենսիվ քայլերով և, իհարկե, Հունաստանի աջակցությամբ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերցը կոչ է անում Սի Ծինփինին աջակցել Արևմուտքի ջանքերին՝ Ուկրաինայի կարգավորման հարցում

18:03 23.05.2025

Մերցը կոչ է անում Սի Ծինփինին աջակցել Արևմուտքի ջանքերին՝ Ուկրաինայի կարգավորման հարցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Պեկինը պետք է աջակցի Եվրոպայի և Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի ճգնաժամը լուծելու ջանքերին։ Այս մասին հաղորդում են գերմանական լրատվամիջոցները՝ հղում անելով Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Ստեֆան Կոռնելիուսին։ «Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ և քննարկել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Կանցլերը զեկուցել է […] ...

Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

17:51 23.05.2025

Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

Բնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը ստացվել էր անցած տարվա դեկտեմբերի 21-ին. Արագած գյուղի բնակիչը հայտնել էր, որ իր տնից գողացել են չորս հեռուստացույց: Մյուս դեպքը գրանցվել էր դեկտեմբերի 27-ին. Ապարան քաղաքի մի տնից պղինձ էին գողանցել: Երկու դեպքով էլ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային երկու գողությունն էլ կատարել […] ...

Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ

17:40 23.05.2025

Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ

Երևանյան հիմնական ու ավագ դպրոցներն այսօր ավարտեցին 20491 շրջանավարտներ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ: ...

Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլով

17:31 23.05.2025

Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլով

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի զարմիկը` Գոնսալոն, ապաքինվել է վնասվածքից և վերադարձել խաղադաշտ։ «Բելգրանոյի» երկրորդ թիմի կազմում նա գոլ է խփել «Արգենտինոս Խունիորս II»-ին։ 54-րդ րոպեին Գոնսալո Սելարայանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: Սա հայ ֆուտբոլիստի 6-րդ գոլն է 10 խաղում: «Բելգրանոյի» երկրորդ թիմը հաղթել է 2-0 հաշվով: ...

ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը

17:20 23.05.2025

ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը

Եվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին առաջին անգամ այցելել են Հայաստանի Հանրապետություն, հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան: Տեղի են ունեցել արդյունավետ հանդիպումներ: Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ քննարկումը կենտրոնացած է եղել Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման վրա, հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդական ծրագրերին։ Ձեռք է […] ...

Ժամը 17.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց

17:13 23.05.2025

Ժամը 17.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց

Մայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...

BACK_TO_TOP