Շիրակի մարզպետը մտահոգություն է հայտնել 3 բնակավայրերի դպրոցների մոդուլային շենքերի շինաշխատանքների տեմպերի ու որակի մասով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

Շիրակի մարզպետը մտահոգություն է հայտնել 3 բնակավայրերի դպրոցների մոդուլային շենքերի շինաշխատանքների տեմպերի ու որակի մասով

19:05 09.01.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հետևել է Շիրակի մարզի 3 բնակավայրերում՝ Բերդաշենում, Արեգնադեմում և Կապսում կառուցվող դպրոցների մոդուլային շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
Առաջին կանգառը Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրում է եղել, որտեղ ընթացքի մեջ են դպրոցի շենքի կառուցման աշխատանքները։
Մուշեղ Մուրադյանը մտահոգությունն է հայտնել շինաշխատանքների տեմպերի ու որակի մասով։
«Այստեղ իրական ռիսկեր եմ տեսնում ժամկետների մեջ տեղավորվելու և աշխատանքները որակով իրականացնելու առումով։ Պետական բյուջեից մարզ եկած գումարները պետք է ծախսվեն նպատակային, և յուրաքանչյուր աշխատանք պետք է կատարվի որակյալ, այլ տարբերակ քննարկվել անգամ չի կարող: Հորդորում եմ աշխատանքներում չհապաղել, հնարավորինս շուտ վերացնել թերացումները, ինչպես նաև շինարարությունն իրականացնել առանց թերացումների և միմիայն չափանիշներին համապատասխան։ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը կրթական հաստատությունների կառուցման ու նորոգման համար անում է հնարավոր ամեն ինչ, ուրեմն մենք ամեն մեկս մեր մասով պետք է լինենք առավել քան ուշադիր ու հետևողական»,- շինարարի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
Դպրոցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը 697 միլիոն 700 հազար դրամ է: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ և «Վանի» ՍՊԸ-ի կողմից իրականացվող աշխատանքների ավարտը նախատեսվում է 2024 թվականին։ Մոդուլային ուսումնական հաստատությունն ունենալու է բոլոր հարմարությունները՝ փակ մարզադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, արևային ֆոտովոլտային կայան, ապահովված է լինելու ապաստարանով: Նույն պայմաններն է ունենալու նաև Արեգնադեմի միջնակարգ դպրոցը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 645 միլիոն 200 հազար դրամ։ Իրականացվել են ծածկի կառուցման և պատուհանների տեղադրման աշխատանքները։ Շինարարը մարզպետի հետ զրույցում հավաստել է, որ արվելու է հնարավորը գործընթացն արագացնելու, որակով և ժամանակին ավարտին հացնելու համար։
Մուշեղ Մուրադյանը պատասխանատուների հետ հետևել է նաև Ախուրյան համայնքի Կապս բնակավայրում ընթացքի մեջ գտնվող դպրոցի շինաշխատանքներին, այստեղ այժմ իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ։
Մարզպետը շինարարի հետ զրույցում կարևորել է թերացումների բացառումը, նախանշել որոշակի շտկումների անհրաժեշտությունն ու ընդգծել, որ եթե խոսքը կրթական հաստատությունների կառուցման ու նորոգման, կրթական պայմանների բարելավման մասին է, ապա զիջումներ ներողամտություն չի դրսևորվելու։ Մուշեղ Մուրադյանին զեկուցել են, որ ծրագրի ընդհանուր արժեքը 616 մլն 600 հազար դրամ է: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ինտերեվրոս» ընկերությունը։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2024-ին:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

17:51 23.05.2025

Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

Բնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը ստացվել էր անցած տարվա դեկտեմբերի 21-ին. Արագած գյուղի բնակիչը հայտնել էր, որ իր տնից գողացել են չորս հեռուստացույց: Մյուս դեպքը գրանցվել էր դեկտեմբերի 27-ին. Ապարան քաղաքի մի տնից պղինձ էին գողանցել: Երկու դեպքով էլ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային երկու գողությունն էլ կատարել […] ...

Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ

17:40 23.05.2025

Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ

Երևանյան հիմնական ու ավագ դպրոցներն այսօր ավարտեցին 20491 շրջանավարտներ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ: ...

Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլով

17:31 23.05.2025

Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլով

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի զարմիկը` Գոնսալոն, ապաքինվել է վնասվածքից և վերադարձել խաղադաշտ։ «Բելգրանոյի» երկրորդ թիմի կազմում նա գոլ է խփել «Արգենտինոս Խունիորս II»-ին։ 54-րդ րոպեին Գոնսալո Սելարայանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: Սա հայ ֆուտբոլիստի 6-րդ գոլն է 10 խաղում: «Բելգրանոյի» երկրորդ թիմը հաղթել է 2-0 հաշվով: ...

ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը

17:20 23.05.2025

ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը

Եվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին առաջին անգամ այցելել են Հայաստանի Հանրապետություն, հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան: Տեղի են ունեցել արդյունավետ հանդիպումներ: Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ քննարկումը կենտրոնացած է եղել Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման վրա, հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդական ծրագրերին։ Ձեռք է […] ...

Ժամը 17.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց

17:13 23.05.2025

Ժամը 17.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց

Մայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...

ՃՏՊ Բերդ քաղաքում․ կա զոհ

17:09 23.05.2025

ՃՏՊ Բերդ քաղաքում․ կա զոհ

Մայիսի 23-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ […] ...

BACK_TO_TOP