15:48 19.12.2023
Դեկտեմբերի 19-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Վրաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Մորի Հիրոյուկիին և Հայաստանում խորհրդական Ռուզան Խոջիկյանին։
Փրկարար ծառայության տնօրենը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ երկար տարիների սերտ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել մշտապես ծառայության կողքին լինելու և տարաբնույթ ծրագրերի իրականացմանն աջակցելու համար։
Կամո Ցուցուլյանն արձանագրել է, որ գործակալության հետ համագործակցության շնորհիվ 2004 թվականից ի վեր իրականացվել են բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված տարերային աղետներին դիմակայելու ունակությունների բարձրացմանը՝ սեյսմիկ ռիսկի գնահատում և կառավարման պլանավորում, սողանքային աղետների կառավարում, ծառայության տեխնիկական հնարավորությունների ընդլայնում, գույքի արդիականացում, փորձի փոխանակում և ծառայողների կարողությունների զարգացում, որի շրջանակներում մեծ թվով փրկարարական ծառայողներ Ճապոնիայում անցել են մասնագիտական վերապատրաստումներ։
Մորի Հիրոյուկին, շնորհակալություն հայտնելով գնահատականի և ընդունելության համար, նշել է, որ աղետների կանխարգելման ոլորտը հանդիսանում է գործակալության թիրախային ուղղություններից մեկը, և իրենք ակնկալում են համագործակցության նոր ուղիներ գտնել և աշխատանքները շարունակել նոր մակարդակով։ Նա շեշտել է, որ աշխարհում տեղի ունեցող վերջին աղետալի երկրաշարժերի փորձից և քաղած դասերից ելնելով՝ ներկայումս Գործակալությունը վերանայում է իր աշխատանքային ուղիները և նախատեսում է զարգացնել աղետների դիմակայման նոր մոտեցումներ, ձևավորել աղետների կանխարգելման նոր հայեցակարգ, ինչն առավել արդյունավետ կդարձնի ներկայիս մարտահրավերներին դիմակայելու ունակությունները և հնարավորություն կտա աղետների ժամանակ մեծ թվով մարդկանց կյանքեր փրկել։
Մորի Հիրոյուկին նշել է, որ ներկայումս առցանց ձևաչափով ընթանում են երկարաշարժերին դիմակայելու զարգացման ծրագրեր, որոնք ուղղված են համայնքային մակարդակով կարողությունների զարգացմանը։
Քննարկումների արդյունքում կողմերը պայմանավորվել են ծառայության կարիքների գնահատման հիման վրա նորովի հստակեցնել համագործակցության շրջանակը, որոնցով էլ կարող են հետագայում առաջնորդվել սահմանված առաջնահերթություններին համահունչ, նաև համագործակցել նորանոր ծրագրերի իրականացման ուղղությամբ։
19:55 22.05.2025
Ռոնալդուն 935-րդ գոլն է խփելՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի նախավերջին` 33-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Տանտերերի երկրորդ գոլն ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա կարիերայում մրցակիցների դարպասը գրավել է 935-րդ անգամ։ «Ալ Նասրը» 67 միավորով չորրորդն է, «Ալ Խալիջը»` 37 միավորով 10-րդը։ ...
19:50 22.05.2025
Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահՄոտ 57 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի՝ այս տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները: ՊԵԿ նախագահի խոսքով` վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Ապահովվել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և […] ...
19:46 22.05.2025
Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողությունՄայիսի 17-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհին հայտնել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 3-ից 2025 թվականի մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Տիգրանաշենում իրենց պատկանող տարածքից գողացել են տարբեր տեսակի կենցաղային ու շինարարական իրեր: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Պարույր […] ...
19:40 22.05.2025
Մրցույթ՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության բուհերում կրթություն ստանալու համարՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում (բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով) կրթություն ստանալու նպատակով (մինչև 30 կրթաթոշակային տեղ) հետևյալ մասնագիտություններով՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ Ճարտարապետություն և շինարարություն Հնագիտություն Լեզվաբանություն Բժշկություն Արաբերեն լեզու Իսլամագիտություն Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի անվճար՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության […] ...
19:35 22.05.2025
Էդգար Նավասարդյանն առաջին անգամ նոր ակումբի մեկնարկային կազմում է ընդգրկվելՀայ հարձակվող Էդգար Նավասարդյանն առաջին անգամ իր նոր ակումբի` «Էստերսունդի» մեկնարկային կազմում է ընդգրկվել։ 20-ամյա ֆուտբոլիստը «Վեստերոսի» դեմ Շվեդիայի երկրորդ լիգայի 9-րդ տուրի խաղը սկսել է առաջին րոպեներից և անցկացրել է ամբողջական հանդիպում։ Նավասարդյանն այս տարվա հունվարին է տեղափոխվել «Էստերսունդ», մասնակցել երկու հանդիպման։ Նա նախորդ մրցաշրջանում հանդես է եկել Շվեդիայի երրորդ լիգան ներկայացնող «Էրեբրու Սիրիանսկայում» […] ...