14:21 21.12.2023
Կառավարության որոշմամբ՝ 6 ամսով արգելվում է երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը Հայաստանի Հանրապետություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել դեկտեմբերի 21-ին նիստում, որը ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 18-ից և կգործի մինչև 2024 թվականի հուլիսի 18-ը։
«Որոշման ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Կառավարությունը նախագծով ակնկալում է տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։
«Մասնավորապես՝ ս.թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 965 հազար տոննա ցեմենտ, ինչը 20,1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, ինչն իր հերթին վկայում է ցեմենտի արտադրության ոլորտի աշխատատեղերի պահպանման մասին:
Արտադրության աճին զուգընթաց աճել է նաև ցեմենտի ներմուծումը: Այսպես՝ 2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ներմուծվել 173 հազար տոննա (աճը՝ 5.7 անգամ), ինչը բացատրվում է ներքին շուկայում ցեմենտի պահանջարկով և ներմուծման պետական տուրքի նվազեցմամբ՝ 14 հազար դրամից՝ 2 հազար դրամ։
Միևնույն ժամանակ 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է նաև կլինկերի ներմուծումը՝ կազմելով 97.7 հազար տոննա (աճը՝ 33.4 տոկոս), ինչը բացատրվում է ներքին շուկայում ցեմենտի առաջացած պահանջարկի և գնի աճի պատճառով կլինկերի ներմուծման պետական տուրքի չեղարկմամբ։ Ընդ որում, կլինկերի ներմուծման պետական տուրքի չեղարկումը և ցեմենտի ներմուծման պետական տուրքի նվազեցումը նպաստել են կլինկերի և ցեմենտի ներմուծման շուկաների դիվերսիֆիկացմանը։
Մասնավորապես, 2023 թվականին տնտեսապես նպատակահարմար է դարձել կլինկերի և ցեմենտի ներմուծումը նաև Վրաստանից, ինչպես նաև ցեմենտի ներմուծումը ՌԴ-ից։
Այսպիսով՝ ցեմենտի թե արտադրության, և թե ներմուծման աճը փաստում են, որ առաջարկվող կարգավորումները բարենպաստ պայմաններ են ստեղծում ինչպես տեղական ցեմենտի արտադրության, այնպես էլ ներմուծման համար և հնարավորություն ընձեռում ամբողջությամբ բավարարել ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը Հայաստանում ցեմենտ արտադրող, Հայաստանում կլինկերից ցեմենտ արտադրող և երրորդ երկրներից ցեմենտ ու կլինկեր ներմուծող տնտեսավարողների միջև մրցակցության շնորհիվ»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ։
20:59 22.05.2025
Հայտնի է Էլինա Ավանեսյանի մրցակիցը «Ռոլան Գարոսի» առաջին շրջանումՀայտնի է դարձել «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշարի՝ «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանի մրցակիցը: Աշխարհի 40-րդ ռակետը մայիսի 25-ին կմրցի Աշխարհի 83-րդ ռակետ ուկրաինուհի Անգելինա Կալինինայի հետ: ...
20:48 22.05.2025
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելցի դիվանագետների սպանության մեջ կասկածվողը գործել է մենակԱՄՆ իշխանությունները կարծում են, որ չորեքշաբթի օրը Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների սպանության մեջ կասկածվողը գործել է մենակ։ Այս մասին հայտարարել է Ամերիկայի արդարադատության նախարարության ղեկավար Փեմ Բոնդան։ «Նա կալանքի տակ է, իշխանությունները կարծում են, որ նա գործել է միայնակ», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Բոնդին ընդգծել է, որ կասկածյալը կդատվի «օրենքի […] ...
20:36 22.05.2025
Al Hadath. Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրինԻսրայելը ավիահարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբատիա նահանգի Ռաբ-էլ-Թալաթին գյուղին։ Այս մասին հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման մարտիկ։ Նյութական վնասի մասին տեղեկություններ չկան։ ...
20:25 22.05.2025
«Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագրերը երկու հիմնական պաշտպանների հետ«Բարսելոնան» նախատեսում է երկարաձգել պայմանագրերը երկու հիմնական պաշտպանների հետ, հայտնում է Sport.es-ը: Թիմի ղեկավարությունը մտադիր է մինչև 2027 թվականը երկարաձգել Ինյիգո Մարտինեսի, իսկ մինչև 2029 թվականը՝ Էրիկ Գարսիայի հետ պայմանագրերը: Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը կատալոնական թիմի կազմում անցկացրել է 46 հանդիպում, դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Էրիկ Գարսիան 44 խաղում խփել է […] ...
20:13 22.05.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՄայիսի 20-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ գողացել են իր հեռախոսը: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կնոջ հեռախոսը գողացել է Նոր-Նորքի բնակիչ 51-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը 51-ամյա տղամարդը, գողոնով հանդերձ, ներկայացել է բաժին: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Ծանուցում. […] ...