ԱԱԾ աշխատանքի որակը գնալով բարելավվում է, և կառավարությունն ամեն կերպ քաջալերելու է այս գործընթացը. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+22.09 oC

ԱԱԾ աշխատանքի որակը գնալով բարելավվում է, և կառավարությունն ամեն կերպ քաջալերելու է այս գործընթացը. Նիկոլ Փաշինյան

22:03 20.12.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն,
Տնօրենի հարգելի տեղակալներ,
Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատողներ,

Շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով:

Նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել կատարված և կատարվող աշխատանքի համար: Իհարկե, ինչպես բոլորիս աշխատանքը, Ազգային անվտանգության ծառայության աշխատանքն էլ անթերի չէ և չէր կարող լինել, բայց պիտի արձանագրեմ, որ ընդհանուր առմամբ Ազգային անվտանգության ծառայությունը նախորդ տարվա ընթացքում կատարել է անվտանգությունն ապահովելու իր առջև դրված խնդիրը: Եվ այս առումով, մենք վստահ ենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատանքի որակը գնալով բարելավվում է, և իհարկե, կառավարությունն ամեն կերպ քաջալերելու է այս գործընթացը»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ազգային անվտանգության ծառայության և մեր երկրի պետական ինստիտուտների ինստիտուցիոնալ հզորացումն առաջնահերթություն է կառավարության համար: «Եվ Ազգային անվտանգության ծառայությունը հասկանալիորեն այս ուշադրության իմաստով ամենևին էլ երկրորդական տեղերում չէ, և տնօրենն արդեն նշեց՝ 2018 թվականից ի վեր Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումն, ըստ էության, եռապատկվել է:

Այստեղ պետք է արձանագրենք, որ այդ ֆինանսական միջոցների ավելացումը հիմնականում ծառայում է երեք հիմնական նպատակների: Առաջինը՝ ծառայության տեխնիկական հագեցվածությունը, երկրորդը՝ նաև ենթակառուցվածքների բարելավումը: Եվ նաև շատ կարևոր ենք համարում, որ էական միջոցներ են հատկացվում ծառայողների սոցիալական վիճակը բարելավելու, աշխատավարձերը բարձրացնելու ուղղությամբ: Այս առումով, կարևոր է կամավոր ատեստավորման գործընթացը: Ես գիտեմ, որ ինչպես մեր շատ կարևոր կառույցներում, կամավոր ատեստավորման գործընթացի նկատմամբ ի սկզբանե լինում է որոշակի հոռետեսություն, բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և կառավարությունն ունի երկու խնդիր լուծելու: Առաջինը, որ պետական ծառայողները, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության, ավելի ու ավելի մեծ աշխատավարձ ստանան՝ իրենց ծառայության նշանակությանը համարժեք: Եվ երկրորդը՝ շատ կարևոր է, որ մենք ամենայն հարգանքով բոլորի և յուրաքանչյուրի մասնագիտական կարողությունների նկատմամբ, բայց ընդհանուր առմամբ ճիշտ է, որ յուրաքանչյուր աշխատանքի մեջ խթան է լինում յուրաքանչյուրին լրացուցիչ ազդակ տալու, որպեսզի մենք կենտրոնանանք մեր մասնագիտական կարողությունները և հմտություններն ավելացնելու վրա:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ մենք այս հարցն անընդհատ ենք քննարկում, որ շատ կարևոր է պատշաճ ձևով ծառայությունում առկա թափուր տեղերը համալրել նոր կադրերով, երիտասարդներով, որպեսզի նաև ավագ սերնդի ներկայացուցիչները ժամանակ և հնարավորություն ունենան երկար տարիների ընթացքում իրենց կուտակած փորձը փոխանցել նրանց, որպեսզի ծառայությունը փորձի էներգիայի այս միաձուլումով՝ գնալով ավելի մեծ տեմպերով իր աշխատանքի որակը մեծացնել»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ԱԱԾ-ում ոլորտի բարեփոխումների շարունակումը: «Իմ գնահատականն այն է, որ 2018 թվականից հետո, գուցե նաև դրանից առաջ էլ, երբեմն Ազգային անվտանգության ծառայության վրա դրվում են անհամաչափ խնդիրներ, այսինքն՝ մի փոքր տրամաբանականից և գործառույթայինից էլ ավելի խնդիրներ, որն իհարկե, ինչպես արդեն ասացի, Ազգային անվտանգության ծառայությունը պատվով է կատարում: Բայց մյուս կողմից կարծում եմ, որ առաջիկայի համար և ռազմավարական ընկալմամբ, մենք պետք է Ազգային անվտանգության ծառայության կարողությունները կենտրոնացնենք երեք հիմնական ուղղությունների վրա, որոնցից մեկն, ակնհայտորեն, հակահետախուզությունն է, երկրորդը՝ սահմանադրական կարգի պահպանությունը, և երրորդը՝ ահաբեկչության դեմ պայքարը: Իհարկե, այս բոլոր գործառույթներն իրականում շատ կարճ են հնչում, բայց դրանք ընդգրկուն, խորը և բազմապրոֆիլ ու բազմաշերտ գործառույթներ են, որոնք կապված են պետության անվտանգության ապահովման առանցքային և կենսական խնդրի հետ: Իհարկե, այս առումով նաև մենք կշարունակենք Ազգային անվտանգության ծառայության կարողությունների մեծացումը»,- շեշտել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Սահմանապահ զորքերն առնվազն տեսանելի ապագայում նույնպես կշարունակեն լինել Ազգային անվտանգության ծառայության անբաժանելի մաս: «Նաև մաքսանենգության դեմ պայքարն է օպերատիվ մասով շարունակում մնալ Ազգային անվտանգության ծառայության գործառույթների մեջ: Տնօրենը նշեց, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի ենթակառուցվածքների բնականոն գործունեության խնդիրը նույնպես դրվելու է Ազգային անվտանգության ծառայության վրա, բայց ակնհայտորեն այս բոլոր խնդիրները ծառայությունը չպետք է միայնակ լուծի, պարզապես աշխատանքի ճշգրիտ բաժանում պետք է տեղի ունենա, որպեսզի ծառայության պատասխանատվությունը լինի իսկապես արդյունավետ իրագործելու և իրացնելու հնարավորություն: Այս առումով, տեսնում եմ, որ մենք հետևողական, համաչափ և հստակ քայլերով գնում ենք առաջ, ինչը շատ կարևոր է: Այս պրոցեսը պետք է անպայման շարունակել:

Մեր ընդհանուր մոտեցումն այն է, որ ծառայության լավագույն ավանդույթները պետք է ուժեղացվեն և պետք է նոր շունչ, նոր մոտեցումներ բերվեն: Այնպիսի մարտահրավերներ են ի հայտ գալիս, որոնք, օրինակ՝ 20 տարի առաջ ընդհանրապես կամ գոյություն չունեին, կամ դրանք մեր օրակարգի հարցը չէին: Օրինակ՝ կիբերանվտանգությունը, որն ամեն օրվա հետ ավելի կարևոր ու հրատապ խնդիր է դառնում և ակնհայտորեն տեսանելի ապագայում դա լինելու է ամենակարևոր խնդիրներից մեկը յուրաքանչյուր պետության, պետական մարմինների, կառավարման համակարգի անվտանգության ապահովման համար: Այս առումով, իհարկե, մենք պետք է շատ կոնկրետ և տեսանելի քայլեր ձեռնարկենք:

Հարգելի ներկաներ,

Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ կատարած աշխատանքի համար: Ծառայության աշխատանքը շատ բարձր եմ գնահատում և, իհարկե, բոլորն են հասկանում, որ ԱԱԾ բնույթը շատ բարդ է և ԱԱԾ-ում ծառայելը հեշտ չէ: Դա նորմալ է, որ ԱԱԾ-ում ծառայելը հեշտ չէ, որովհետև այստեղ ավելի բարձր ստանդարտներ պետք է գործեն: Եվ ես կարծում եմ, որ մեր ընդհանուր ցանկությունն է, և նաև ծառայության հեղինակության, մասնագիտության հեղինակության առումով նաև դուք եք առաջին հերթին շահագրգիռ, որպեսզի ԱԱԾ-ում բոլոր ստանդարտները գնալով բարձրանան՝ մասնագիտության, բարեվարքության, պրոֆեսիոնալիզմի և այլն:

Շատ կարևոր է նաև, որ սոցիալական երաշխիքների ստանդարտները նույնպես բարձրանան: Ուրախ եմ, որ մենք այս ճանապարհով ենք գնում, և ես արձանագրում եմ, որ համաչափորեն աշխատավարձերն էականորեն բարձրացնելու հնարավորությունը ստեղծված է, մի շարք դեպքերում՝ ընդհուպ կրկնապատիկի չափով: Հույս ունեմ, որ այս համակարգը կներդրվի և լիարժեք կյուրացվի ծառայության կողմից այն ըմբռնմամբ, որ սա մեկանգամյա գործողություն պետք է չլինի:

Ընդհանրապես, բոլոր այն տեղերում, որ մենք ատեստավորման մեխանիզմը գործարկել ենք՝ մեր ընկալումն այն է, որ այդ նույն պրոցեսը պետք է տեղի ունենա. որակավորման բարձրացում կամ արդեն իսկ բարձրացած որակավորման ստուգում և աշխատավարձերի բարձրացում: Մենք շատ դեպքերում ականատես ենք լինում իրավիճակների, երբ պետական ծառայությունում տասնամյակով աշխատավարձերի էական փոփոխություններ տեղի չեն ունենում, ինչն ակնհայտորեն նեգատիվ է ազդում մարդկանց կենսամակարդակի վրա, որովհետև ինֆյլացիան բոլոր դեպքերում միշտ լինելու է:

Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն,
Հարգելի ներկաներ,

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ծառայության, աշխատանքի որակը շարունակաբար բարձրացնելու ձեր վճռականության համար և հաջողություններ եմ մաղթում հետագա աշխատանքի և ծառայողական առաջընթացի առումով»,- իր խոսքը եզրափակել է վարչապետ Փաշինյանը:

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ մի խումբ աշխատակիցների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Վարչապետը նշել է, որ Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ մի խումբ աշխատակիցների «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրելու մասին:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հանրապետության նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, իսկ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին` գեներալ-մայորի զինվորական կոչում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Hadath. Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրին

20:36 22.05.2025

Al Hadath. Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակավայրին

Իսրայելը ավիահարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբատիա նահանգի Ռաբ-էլ-Թալաթին գյուղին։ Այս մասին հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։ Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման մարտիկ։ Նյութական վնասի մասին տեղեկություններ չկան։ ...

Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է

20:13 22.05.2025

Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է

Մայիսի 20-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ գողացել են իր հեռախոսը: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կնոջ հեռախոսը գողացել է Նոր-Նորքի բնակիչ 51-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը 51-ամյա տղամարդը, գողոնով հանդերձ, ներկայացել է բաժին: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: Ծանուցում. […] ...

SHANTNEWS

20:00 22.05.2025

SHANTNEWS

Ռոնալդուն 935-րդ գոլն է խփել

19:55 22.05.2025

Ռոնալդուն 935-րդ գոլն է խփել

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի նախավերջին` 33-րդ տուրում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Տանտերերի երկրորդ գոլն ավելացված 7-րդ րոպեին 11-մետրանոցից խփել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Նա կարիերայում մրցակիցների դարպասը գրավել է 935-րդ անգամ։ «Ալ Նասրը» 67 միավորով չորրորդն է, «Ալ Խալիջը»` 37 միավորով 10-րդը։ ...

Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահ

19:50 22.05.2025

Հայտարարագիր է լրացրել մոտ 57 հազար անձ. ՊԵԿ նախագահ

Մոտ 57 հազար անձ հայտարարագիր է լրացրել, որից 23 հազարը ստացել է սոցիալական կրեդիտ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է կոմիտեի՝ այս տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները: ՊԵԿ նախագահի խոսքով` վերջին ամիսներին հարկային մուտքերի տպավորիչ արդյունքներ են արձանագրվել: Ապահովվել է 948.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և […] ...

Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություն

19:46 22.05.2025

Արարատի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություն

Մայիսի 17-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհին հայտնել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 3-ից 2025 թվականի մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Տիգրանաշենում իրենց պատկանող տարածքից գողացել են տարբեր տեսակի կենցաղային ու շինարարական իրեր: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Պարույր […] ...

BACK_TO_TOP