Վարչապետը ներկա է եղել Դիլիջանի մարզահամալիրի բացման արարողությանն ու ծանոթացել քաղաքում իրականացված և ընթացիկ ծրագրերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+13.09 oC

Վարչապետը ներկա է եղել Դիլիջանի մարզահամալիրի բացման արարողությանն ու ծանոթացել քաղաքում իրականացված և ընթացիկ ծրագրերին

17:59 09.12.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում ներկա է գտնվել Դիլիջանի վերակառուցված մարզահամալիրի բացման արարողությանը:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին մարզահամալիրի բացման առիթով և նշել. «Այն, ինչ լսեցի քիչ առաջ, մի փոքր դառնացնող է, որովհետև հնչեց Դիլիջանի միակ մարզադպրոց արտահայտությունը: Այսինքն այս արտահայտությունը կարող է ցույց տալ ինքնին, թե մենք ինչ ծավալի խնդրի առաջ ենք կանգնած և ինչ խնդիրներ պետք է լուծենք, բայց իմ ասածը նրա մասին չէ, չեմ ակնարկում, որ դժվար է: Ինչքան էլ դժվար լինի, այդ խնդիրները մենք պետք է լուծենք: Ընդամենը երկու օր առաջ կառավարության նիստում ընդունեցինք «Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2024-2030թթ. ռազմավարությունը»: Այդ ռազմավարությունը, մեծ հաշվով սրա մասին է, որ մենք Հայաստանում սպորտային ենթակառուցվածքը պետք է զարգացնենք, բայց շատ կարևոր է, որ այս ճանապարհին կառավարությունը միայնակ չլինի: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել GreenRock ընկերությանը՝ նման նախաձեռնության համար»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` Կառավարության օրակարգը և խնդիրը շատ պարզ է. պետք է այնպես անել, որ յուրաքանչյուր երեխա, նույնիսկ յուրաքանչյուր մեծահասակ, սպորտով զբաղվելու ենթակառուցվածքին հասանելիություն ունենա: «Եվ մենք հիմա էլ բավականին մեծ թվով մարզական ենթակառուցվածքներ ենք ստեղծում՝ դպրոցների տեսքով: Երկու օր առաջ նորից կառավարության նիստում հնչեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում 25 մարզադահլիճներ շահագործման կհանձնենք այն դպրոցների համար, որոնք չունեն նման մարզադահլիճներ:

Կարևոր է, որ այս պրոցեսը շարունակվի և մասնավոր հատվածն էլ կառավարության ռազմավարություններին համահունչ ներդրումներ անի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ Կառավարության դերն է` ուղղորդել մասնավոր այն ներդրումները, որոնք սոցիալական պատասխանատվության շրջանակում են: «Բոլոր այդ ներդրումները պետք է լիարժեք համապատասխանեն Կառավարության կողմից ընդունված ռազմավարություններին, որպեսզի մենք կարողանանք սիներգիա ստանալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շրջել է մարզահամալիրում` ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին: Վարչապետին ներկայացվել է, որ Դիլիջանի մարզահամալիրը վերջին անգամ նորոգվել էր 2006 թվականին։ Ծրագիրն իրականացվել է Դիլիջանի համայնքապետարանի և GreenRock Management Group միջազգային կառուցապատող ընկերության հետ համագործակցությամբ։ Փոխվել է շենքի արտաքին և ներքին դիզայնը։ Ձեռք են բերվել նոր մարզական գույք և սարքավորումներ։ Պատասխանատուների ներկայացմամբ, դպրոցում գործելու են ըմբշամարտի, բռնցքամարտի, բազկամարտի, ֆուտբոլի, սեղանի թենիսի և գեղարվեստական մարմնամարզության խմբակներ։ Այժմ դպրոցում կարող է մարզվել ավելի քան 500 մարդ։ Մարզահամալիրն ապահովված է նաև աղջիկների մարզվելու համար նախատեսված գույքով։

Դիլիջանում վարչապետը ծանոթացել է նաև Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցի հիմնանորոգման աշխատանքներին։ Հուշարձան շենքը նախկին տեսքին բերելու համար ամրակայման, հիմնանորոգման աշխատանքների համար սուբվենցիոն ծրագրով հատկացվել է 232 մլն դրամ, որից Կառավարությունը համաֆինանսավորել է 93 մլն դրամ։

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Դիլիջան քաղաքի Կալինինի 256 հասցեից մինչև Այգեստան 1/1 հասցեն ընկած հատվածի ասֆալտապատման աշխատանքներին, որոնք արդեն ավարտվել են: Ներկայացվել է, որ սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է 128 մլն դրամ, որի 60%-ը համաֆինանսավորել է Դիլիջանի համայնքապետարանը, իսկ 40%-ը՝ Կառավարությունը:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում 2023 թվականին Կառավարությունը Դիլիջան համայնքին է նվիրաբերել մեկ աղբատար մեքենա (արժեքը՝ 61 մլն 500 հազար դրամ) և մեկ ունիվերսալ վակումային կոմունալ մեքենա (արժեքը՝ 80 մլն դրամ)։ Մինչ այդ, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Դիլիջանի համայնքապետարանի և Կառավարության ֆինանսավորմամբ ձեռք էր բերվել մեկ աղբատար մեքենա և 200 աղբաման։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետ

23:59 21.05.2025

Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետ

Հաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 21.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետ

23:55 21.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետ

Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...

Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր

23:52 21.05.2025

Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...

Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը

23:50 21.05.2025

Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը

Մայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...

Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայում

23:47 21.05.2025

Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայում

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...

BACK_TO_TOP