Ազգային ժողովը վերսկսել է քննարկել 2023 թ. պետական բյուջեում առաջարկվող լրացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+30.09 oC

Ազգային ժողովը վերսկսել է քննարկել 2023 թ. պետական բյուջեում առաջարկվող լրացումը

13:05 22.11.2023

Խորհրդարանը նոյեմբերի 22-ի արտահերթ նիստում վերսկսել է ««Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը:

Նախագծի վերջնական տարբերակը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«2023 թվականի սկզբից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Հայաստանում էին գտնվում Լեռնային Ղարաբաղի բնակիչներ, որոնց համար ՀՀ կառավարությունը հատկացրել էր կեցավայրեր՝ հիմնականում հյուրանոցներում, եւ դրա հետ կապված մենք հավելյալ ծախսեր ենք ունեցել»,- նշել է զեկուցողը: Նրա խոսքով պայմանավորված ապօրինի շրջափակման շարունակմամբ, որը հանգեցրել է նաեւ սեպտեմբերյան բռնի տեղահանմամբ՝ տարվա ընթացքում այդ ծախսերն ավելի են շատացել: Ըստ նախարարի՝ կատարվել են այն վերաբաշխումները, որոնք անհրաժեշտ էին Կառավարության համար ընթացիկ ծրագրերը պատշաճ իրականացնելու համար. «Մենք արդեն որոշումներ ենք կայացրել ԼՂ-ից տեղահանված ավելի քան 100 հազար մեր հայրենակիցներին 100 հազար դրամ միանվագ աջակցություն տրամադրելու, ինչպես նաեւ 3 ամսվա համար բնակարանային ապահովման եւ երկու ամսվա համար առաջնային ծախսերը հոգալու վերաբերյալ. ամբողջ գումարը կազմում է մոտ 40 մլրդ դրամ: Դրան գումարվում են նաեւ կրթության, առողջապահության ծախսերը: Սրանք մեծ չափով ծախսեր են ենթադրում, եւ մենք ակնկալում ենք, որ սրա հետեւանքով կգերազանցեք մեր վերաբաշխումների սահմանաչափը: Ուստի խնդրել ենք 3 տոկոս սահմանաչափը դարձնել 6 տոկոս»:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 6 տոկոսի սահմաններում վերաբաշխում կատարել օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ` ծրագրերի միջոցառումների միջեւ:

Վահե Հովհաննիսյանը նշել է, որ նախորդ օրը հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ խոսվել է այն մասին, որ սահմանաչափի բարձրացումը մինչեւ 6 տոկոս չի նշանակում, որ վերաբաշխումները հենց այդ չափով պետք է իրականացվեն: «Դա ուղղակի հնարավորություն է տալիս Կառավարությանն ավելի ճկուն լինել եւ հոգալ առաջնային անհրաժեշտության ծախսերը: Կան ծախսեր, որոնք վերաբերում են ոչ միայն ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների կարիքները հոգալուն, այլեւ մենք նաեւ հավելյալ վերաբաշխումներ ունենք՝ կապված սոցիալական ապահովության որոշ ծրագրերի հետ»,- ընդգծել է նախարարը:

Նշվել է, որ նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն եղել:

Պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի միաձայն դրական եզրակացությունը:

Խորհրդարանն ընդունել է օրենքի նախագիծը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հեզբոլլահի» առաջնորդը հայտարարել է, որ շարժումը զինաթափվելու մտադրություն չունի

13:55 15.08.2025

«Հեզբոլլահի» առաջնորդը հայտարարել է, որ շարժումը զինաթափվելու մտադրություն չունի

«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր ռազմական զինանոցից, ուրբաթ օրը հաղորդել է «Շաֆաք» գործակալությունը։ Խոսելով մերժման պատճառների մասին՝ Քասեմը հեռուստատեսային ուղերձում բացատրել է, որ «Լիբանանի ինքնիշխանությունը չի կարող գոյություն ունենալ առանց դիմադրության»։ Նա դատապարտել է Լիբանանի կառավարության՝ «Հեզբոլլահը» զինաթափելու ծրագրերը, որոնք, նրա խոսքով, «կխաթարեն զինված դիմադրությունը»։ Քասեմը նաև մեղադրել է […] ...

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

13:43 15.08.2025

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Օգոստոսի 15-ին, ժամը 10։49-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցամաքաբերդ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարներն  արգելափակումից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան։ ...

Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

13:42 15.08.2025

Ավազակություն արած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը տաքսու վարորդ էր և նշում էր, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստած ուղևորը հետնամասից ինչ-որ առարկա է պահել իր գլխին՝ պահանջելով գումար: 69-ամյա վարորդը նրան է տվել 32 հազար դրամ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած […] ...

Ապօրինի հատված ծառերից պատրաստել էր շինափայտ․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

13:30 15.08.2025

Ապօրինի հատված ծառերից պատրաստել էր շինափայտ․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի ծառահատումներով, իսկ հատած ծառերից պատրաստում շինափայտ։ Ստուգման ընթացքում իրավապահները տղամարդու արհեստանոցին կից շինությունում հայտնաբերեցին տարբեր չափերի շուրջ 10 խորանարդ մետր կողահատ տախտակ: Պարզվել է, որ տախտակն իրենն է, ձեռք է բերել մոտ մեկ տարվա ընթացքում` իրենց գյուղին […] ...

Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ Ադրբեջանի հետ հաջորդ շաբաթվա վերջին

13:17 15.08.2025

Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ Ադրբեջանի հետ հաջորդ շաբաթվա վերջին

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախատեսում է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ հաջորդ շաբաթվա վերջին։ Ուրբաթ օրը Օվերչուկը լրագրողներին հայտնեց, որ հաջորդ շաբաթ կայցելի Երևան, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ «Հաջորդ շաբաթվա վերջում ես նաև հանդիպում եմ նախատեսել ադրբեջանական կողմի հետ։ Մենք այնտեղ նույնպես կքննարկենք այս հարցերը։ Այսպիսով, առաջընթաց […] ...

Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժած

13:09 15.08.2025

Ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժած

Օգոստոսի 15-ին, ժամը 11։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:                                                        Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել […] ...

BACK_TO_TOP