10:58 22.11.2023
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Հայաստանում «Ֆլեքս» ծրագրի հիմնադրման 30-ամյակի և ամերիկյան Գոհունակության օրվան նվիրված տոնական միջոցառմանը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ինչպես նաև «Ֆլեքս» ծրագրի նախորդ 30 տարիների շրջանավարտները։ Միջոցառման կարգախոսն էր «Հայաստանի գերազանցությունը՝ արժևորելով «Ֆլեքս» ծրագրի շրջանավարտների 30-ամյա ներդրումը Հայաստանի զարգացման և կայունացման գործընթացում»։
Ապագա առաջնորդների փոխանակման (Future Leaders Exchange կամ FLEX) կրթաթոշակային ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և «Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ» կազմակերպության համագործակցությամբ՝ շուրջ 30 տարի։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել «Ֆլեքս» ծրագրի 30-ամյակի առիթով։ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոնց նպատակը, ըստ նրա, կրթական համակարգը մրցունակ դարձնելն է և ինչպես աշխատաշուկայում, այնպես էլ հանրային գործընթացներում ակտիվ և իրավագիտակից շրջանավարտներ ունենալը։
««Ֆլեքսն» այն հիանալի ծրագրերից է, որի շնորհիվ մեր երիտասարդները կարողանում են զարգացնել մարդկային կապիտալը և վերադառնալով հայրենիք՝ իրենց լավագույն ներդրումն ունենալ՝ ի նպաստ հանրային կյանքի բարօրության։ Վստահ եմ՝ կարևոր գիտելիքներ ու հմտություններ եք ձեռք բերել պետականաշինության և հանրային առաջընթացի համար։ Դուք ինչ-որ առումով նաև մեր մշակութային դեսպաններն եք Միացյալ Նահանգներում, և այստեղ ևս շարունակում եք այդ գործառույթը՝ ապահովելով միջմշակութային երկխոսությունը։ Դա նպաստում է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու նոր կապերի ձևավորմանը։ Ձեր գործունեությամբ շարունակեք կամրջել հայ-ամերիկյան համագործակցությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ դիմելով «Ֆլեքս» ծրագրի շրջանավարտներին։
Նշենք, որ ծրագրի հաղթողները` 9-12-րդ դասարանի աշակերտները, հնարավորություն են ստանում մեկ ուսումնական տարի անցկացնելու ԱՄՆ-ում՝ ապրելով ամերիկյան ընտանիքներում և սովորելով ամերիկյան դպրոցներում:
Ներկաներին ողջունել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: «Ծրագրի հիմքում ընկած գաղափարը՝ միտված երիտասարդ առաջնորդների ձևավորմանը, ինքնին յուրահատուկ և արժեքավոր է դարձնում այս ծրագիրը: Շատ ֆլեքսականներ այսօր իրենց համայնքներում նշանակալի գործունեություն են ծավալում: Այս բարդ ժամանակներում ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում միասնականության ու կարեկցանքի գիտակցումը կենսական նշանակություն ունեն: Վստահ եմ՝ հետագա 30 տարիներին ևս «Ֆլեքս»-ը հավատարիմ կմնա երիտասարդ առաջնորդների ձևավորման կարևոր առաքելությանը Հայաստանում»,-նշել է դեսպանը` շնորհակալություն հայտնելով նախորդ տարիներին ծրագրի իրականացմանը նպաստած բոլոր կողմերին:
16:50 20.05.2025
Տոպուրիան մտադիր է ապագայում կրկին փոխել քաշային կարգըUFC-ի մարտիկ Իլյա Տոպուրիան մտադիր է հետագայում կրկին փոխել քաշային կարգը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ «Իլյան մտադիր է նվաճել թեթև քաշային կարգի գոտին, մի քանի անգամ պաշտպանել այն, իսկ այնուհետև տեղափոխվել կիսամիջին քաշ»,- ասել է մարտիկի ներկայացուցիչը։ 28-ամյա Տոպուրիան վերջերս է ազատել կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։ Նա բարձրացել է թեթև քաշային կարգ` չեմպիոն […] ...
16:46 20.05.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Տարտուի ազգային արխիվԷստոնիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Տարտուի մի շարք կրթական և մշակութային հաստատություններ: Նախարարը, մասնավորապես, այցելել է Տարտուի ազգային արխիվ, որտեղ Հայաստանի պատվիրակությանը ներկայացվել են արխիվի գործունեությունը, թվայնացման մեխանիզմները, արխիվի լաբորատորիաներում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքը: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի՝ ձեռագրերի թվայնացման հնարավորություններին առնչվող […] ...
16:40 20.05.2025
Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու դեպքերի նվազմանը միտված օրենսդրական նախաձեռնությունՆերկայում, ցավոք, նկատվում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերի աճ: 2023 թվականի ընթացքում ՔՕ 461 եւ 462-րդ հոդվածներով նախաձեռնվել է 1499 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի ընթացքում՝ 1779 քրեական վարույթ: Սա վկայում է քրեական քաղաքականության վերանայման եւ հիշյալ արարքները կատարած անձանց նկատմամբ պատժողական ավելի խիստ քաղաքականություն վարելու անհրաժեշտության […] ...
16:34 20.05.2025
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Հովհաննիսյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ: ...
16:27 20.05.2025
«Սպորտինգը» 21-րդ անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոնԼիսաբոնի «Սպորտինգը» երկրորդ մրցաշրջանն անընդմեջ և պատմության մեջ 21-րդ անգամ դարձել է ֆուտբոլի Պորտուգալիայի չեմպիոն: «Սպորտինգը» վերջին տուրում տանը 2-0 հաշվով հաղթել է «Վիտորիա Գիմարայեշին» և 82 միավորով գրավել առաջին տեղը` երկու միավորով առաջ անցնելով Լիսաբոնի «Բենֆիկայից»: ...
16:22 20.05.2025
Տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժՆախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի 2-րդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք՝ ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 20-ի նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական […] ...