Արման Խոջոյանն ու Ռաֆայել Գևորգյանը ներկա են գտնվել «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիայի բացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+15.09 oC

Արման Խոջոյանն ու Ռաֆայել Գևորգյանը ներկա են գտնվել «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիայի բացմանը

20:41 15.11.2023

Նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ռաֆայել Գևորգյանը նոյեմբերի 15-ին ներկա են գտնվել «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիայի բացման արարողությանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Միջոցառմանը ներկա էին Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Հայաստանում գիտական գործունեություն ծավալող ուսումնական ու գիտահետազոտական հաստատությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Բի-Օն» լաբորատորիայի նպատակն է օգնել կենսատեխնոլոգիական ոլորտի թիմերին կյանքի կոչել իրենց նորարարական գաղափարները և զարգացնել աշխարհը փոփոխող տեխնոլոգիաները։
Լաբորատորիան բացվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ նախաձեռնությամբ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե չլիներ VAR-ը, «Ռեալը» չեմպիոն կդառնար 8 միավորի առավելությամբ․ As

09:09 21.05.2025

Եթե չլիներ VAR-ը, «Ռեալը» չեմպիոն կդառնար 8 միավորի առավելությամբ․ As

As պարբերականը հաշվարկել է Իսպանիայի ընթացիկ առաջնության ժամանակ տեսակրկնությունների համակարգի բոլոր միջամտությունները և փաստել, որ եթե չլիներ VAR-ը, չեմպիոն էր դառնալու Մադրիդի «Ռեալը»: 37 տուրերի ընթացքում «Ռեալը» վաստակել է 81 միավոր, բայց առանց VAR համակարգի մադրիդցիները կունենային 88 միավոր: Դա թույլ կտար երկրորդ տարին անընդմեջ դառնալ չեմպիոն, որովհետև «Բարսելոնան», որն այժմ ունի 88 միավոր, առանց […] ...

The Times. Բրիտանիան կարող է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի պաշտպանության և ֆինանսների նախարարների դեմ

09:00 21.05.2025

The Times. Բրիտանիան կարող է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի պաշտպանության և ֆինանսների նախարարների դեմ

Մեծ Բրիտանիան այլ երկրների հետ պլաններ է մշակում Իսրայելի կաբինետի որոշ առանցքային անդամների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար՝ կապված Հորդանան գետի արեւմտյան ափում պաղեստինցիների իրավունքների խախտման հետ: Այս մասին հայտնում է Times թերթը։ Սև ցուցակում կարող են ներառվել, ի թիվս այլոց, հրեական պետության ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը, պաշտպանության նախարար Իսրայել Կացը և ազգային անվտանգության նախարար Իտամար […] ...

CNN. Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

08:50 21.05.2025

CNN. Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

Իսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններին: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխող շրջանակների աղբյուրները։ «Վերջին ամիսներին իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածի հավանականությունը զգալիորեն աճել է, և ԱՄՆ-Իրան համաձայնագրի հեռանկարը, որով Թեհրանը չի հրաժարվի իր ողջ ուրանից, մեծացնում է նման հարվածի հավանականությունը», – հեռուստաալիքին ասել է […] ...

ԱՄԷ-ն Իսրայելի հետ համաձայնության է եկել Գազայի հատվածին օգնություն տրամադրելու վերաբերյալ

08:40 21.05.2025

ԱՄԷ-ն Իսրայելի հետ համաձայնության է եկել Գազայի հատվածին օգնություն տրամադրելու վերաբերյալ

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գեդեոն Սաարի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են սկսել ԱՄԷ-ից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումները։ Էմիրաթական WAM լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջին փուլում հումանիտար օգնությունը սնունդ կապահովի պաղեստինյան անկլավում գտնվող շուրջ 15 հազար խաղաղ բնակիչների համար։ ԱՄԷ-ի նախաձեռնությունը ներառում […] ...

«Ոսկե գնդակի» անցկացման ժամկետն ու անվանակարգերը

08:30 21.05.2025

«Ոսկե գնդակի» անցկացման ժամկետն ու անվանակարգերը

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը 2025 թվականին կկայանա սեպտեմբերի 22-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Միջոցառման ժամանակ կհանձնվեն հետևյալ մրցանակները. Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ» (լավագույն ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Ռայմոն Կոպայի անվան մրցանակ (լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Լև Յաշինի անվան մրցանակ (լավագույն դարպասապահ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Գերդ […] ...

Մինսկում մեկնարկում է MILEX 2025 ռազմատեխնիկական ցուցահանդեսը

08:25 21.05.2025

Մինսկում մեկնարկում է MILEX 2025 ռազմատեխնիկական ցուցահանդեսը

Բելառուսի մայրաքաղաքում մայիսի 21-ին բացվում է MILEX 2025 զենքի և ռազմական տեխնիկայի XII միջազգային ցուցահանդեսը, որը կտևի մինչև մայիսի 24-ը, որին կմասնակցեն պաշտպանական արդյունաբերության ընկերություններ հինգ երկրներից։ Ցուցահանդեսին կմասնակցեն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Պակիստանը և Հնդկաստանը։ Ինչպես նշել են միջոցառման կազմակերպիչները, այս տարի ներկայացված ընկերությունների թիվը 1,5 անգամ ավելի է, քան 2023 թվականին։ Ցուցահանդեսը լայնորեն ներկայացնում […] ...

BACK_TO_TOP