ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ԱլԳ Քաղացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+18.09 oC

ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ԱլԳ Քաղացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին

20:23 15.11.2023

Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Արևելյան գործընկերության Քաղացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին։

Նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը ներկայացված է ստորև։

«Հարգելի գործընկերներ,

Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան վեհաժողովի մասնակիցների առջև: Վստահ եմ, որ այսօր համախոհ գործընկերներով մենք կարող ենք բաց քննարկում ունենալ և քննադատաբար գնահատել զարգացումները ինչպես Արևելյան գործընկեր երկրների, այնպես էլ տարածաշրջանային և եվրոպական մակարդակով:

Այսպիսով, հետագա քննարկումը խթանելու համար թույլ տվեք առաջ քաշել երկու հարցադրում, որոնց շուրջ մտորումները կարող են այսօր օգտակար լինել.

  1. ինչի՞ մասին էր և ինչի՞ մասին է Արևելյան գործընկերությունը,
  2. ո՞րն է քաղաքացիական հասարակության դերը աշխարհը և մասնավորապես Արևելյան գործընկերությունը փոխելու գործում:

Դեռևս 2009 թվականին, երբ ԱլԳ մեկնարկեց, այն նպատակ ուներ ամրապնդել գործընկերների կապերը ԵՄ-ի և անդամ պետությունների հետ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա, ինչպես նաև խորացնել տնտեսական և քաղաքական համագործակցությունը և աջակցել բարեփոխումների օրակարգին: Եթե փորձենք ամփոփել մեկ նախադասությամբ, ապա ԱլԳ մեկնարկեց՝ լինելով ժողովրդավարության մասին և այսօր շարունակում է մնալ ժողովրդավարության մասին:

Ես հպարտությամբ կարող եմ փաստել, որ իմ երկիրը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարությանը և ժողովրդավարական արժեքներին: Չնայած բոլոր մարտահրավերներին, որոնց մենք բախվել ենք վերջին տարիներին՝ COVID 19 համավարակը, 2020թ. պատերազմը, ռազմական հարձակումները և ագրեսիան ընդդեմ Հայաստանի ինքնիշխան տարածքի, էթնիկ զտման արդյունքում Լեռնային Ղարաբաղից 100 հազարից ավելի փախստականների հոսքը, ժողովրդավարացման գործընթացը և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականցումը Հայաստանում ոչ մի պահ կանգ չեն առել: Հայաստանի կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ 2018 թվականի ժողովրդավարական, ոչ բռնի թավշյա հեղափոխության ձգտումներին:

Դա իսկապես դժվար է: Դժվար է պահպանել ժողովրդավարությունը, եթե չկա բարենպաստ միջավայր: Եվրոպական անվտանգության ճարտարապետության փլուզումը, ավտորիտարիզմի աճն աշխարհում, մի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության, մյուս կողմից ժողովրդավարական արժեքների զանգվածային խախտումները ստիպում են լրջորեն վերանայել, թե ինչպես պետք է ԵՄ-ն իրեն դիրքավորի: Եվ սա պահանջում է ԵՄ-ից ոչ միայն ամրապնդել իր կապերն Արևելյան գործընկերների հետ, այլև խրախուսել  Արևելյան գործընկերների միջև համագործակցությունը:

Այս համատեքստում ես ցանկանում եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի որոշումն առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցությունները Մոլդովայի և Ուկրաինայի հետ և Վրաստանին շնորհել թեկնածուի կարգավիճակ։ Այս որոշումը ողջունելի է ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի կողմից, ովքեր նույնպես ունեն  եվրոպական ձգտումներ: Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել Հայաստանի և ԵՄ-ի մերձեցմանն ուղղված համատեղ աշխատանքի տպավորիչ փորձ: Մենք համագործակցում ենք բարեփոխումների օրակարգի իրագործման, 2,6 միլիարդ եվրո արժողությամբ առաջատար նախաձեռնությունների իրականացման շրջանակներում և բազմաթիվ այլ ոլորտներում։ Վերջերս մենք ազդարարեցինք Հայաստան-ԵՄ բարձրաստիճան քաղաքական և անվտանգային երկխոսության մեկնարկը, որի երկրորդ փուլը տեղի է ունենում այսօր Բրյուսելում: Ես նաև ողջունում եմ ԵՄ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի երկայնքով մշտադիտարկման առաքելության տեղակայման որոշումը: Ավելին, ԵՄ-ը Հայաստանի համար հանդիսանում է կարևոր գործընկեր՝ աջակցելով Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր ջանքերին: Հայաստանի կառավարությունն ունի քաղաքական կամք Արևելյան մեկ այլ գործընկեր հանդիսացող Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել այս ուղղությամբ՝ հիմնվելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի կողմից Գրանադայում ընդունված սկզբունքների վրա։

Ավելին, քանի որ մենք կարծում ենք, որ Արևելյան հարևանությունում խաղաղությունն ու կայունությունը մեծապես կախված են գործընկերների տնտեսական համագործակցությունից, Հայաստանը վերջերս ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ի նշան տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղության հաստատման և համագործակցության մեր հանձնառությունների: Հայաստանը նաև շահագրգռված է միանալ «Սևծովյան էլեկտրական մալուխ» նախագծին, և մենք հուսով ենք, որ Եվրոպական միությունը կաջակցի այդ ձգտմանը՝ օգտագործելով իր գործիքակազմը:

Տիկնայք և պարոնայք,

Անդրադառնալով քաղաքացիական հասարակությունների դերի վերաբերյալ իմ երկրորդ հարցին՝ պետք է խոստովանեմ, որ աշխարհում ոչ մի կառավարություն ի վիճակի չէ իրականացնել զարգացման օրակարգ և պայքարել մարտահրավերների դեմ միայնակ՝ առանց ձեզ։ Ժամանակները, որում մենք ապրում ենք, ամենևին էլ հեշտ չեն, և ես միանշանակ գիտեմ, որ այն հարցերը, որոնց մասին ես խոսում էի, չեն հասցեագրվի առանց ձեր մասնակցության, քննադատության, բայց նաև աջակցության։

Շնորհակալ եմ:

Եվ սա պարզապես ավանդական «շնորհակալություն»-ը չէ, որը մենք սովորաբար ասում ենք մեր ելույթների վերջում. ես իսկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն ահռելի աշխատանքի համար, որը դուք կատարում եք հանուն Արևելյան գործընկերության ընդհանուր գործի, հանուն մեր արժեքների, ժողովրդավարության և խաղաղության»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարը հրաժարական է տվել բրնձի մեկնաբանությունների պատճառով

10:00 21.05.2025

Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարը հրաժարական է տվել բրնձի մեկնաբանությունների պատճառով

Ճապոնիայի գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության նախարար Տակու Էտոն հրաժարական է տվել՝ բրնձի մասին իր արած մեկնաբանությունների հետ կապված լուրջ հակասությունների պատճառով, որոնք արժանացել են հասարակության սուր քննադատությանը: Իր որոշման մասին լրագրողներին հայտնել է ինքը՝ քաղաքական գործիչը։ Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թափուր պաշտոնը կզբաղեցնի բնակչության շրջանում սիրված երիտասարդ քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Ջունիչիրո Կոիզումիի որդին՝ […] ...

Հայաստանում կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնը

09:54 21.05.2025

Հայաստանում կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնը

Հայաստանում կառուցվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնը, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ «Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում մեկնարկած աշխատանքներին հետևելու նպատակով շինարարական հրապարակ են այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի […] ...

Al Jazeera. Իսրայելի կողմից Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում 98 մարդ է զոհվել

09:53 21.05.2025

Al Jazeera. Իսրայելի կողմից Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում 98 մարդ է զոհվել

Իսրայելի կողմից Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 98 մարդ է զոհվել։ Այս տվյալները հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ եւս 300 մարդ վիրավորվել է վերջին 24 ժամում։ Գազայի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ մարտի 18-ից ի վեր, երբ Իսրայելը վերսկսեց ռազմական գործողությունները Գոտիում, զոհվել է 3427, վիրավորվել՝ […] ...

Շարունակվել է ՄԻՊ-ի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի համատեղ այցը Սյունիքի մարզ

09:47 21.05.2025

Շարունակվել է ՄԻՊ-ի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի համատեղ այցը Սյունիքի մարզ

Մայիսի 20-ին շարունակվել է Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի համատեղ այցը Սյունիքի մարզ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն այցելել են Մեղրի համայնք: Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ հանդիպմանը քննարկվել են համայնքում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Համայնքի ղեկավարը նշել է, որ բնակավայրերում առկա են […] ...

Թրամփը մտադիր է Պուտինի հետ քննարկել ռազմական տիեզերական հարցերը

09:40 21.05.2025

Թրամփը մտադիր է Պուտինի հետ քննարկել ռազմական տիեզերական հարցերը

ԱՄՆ-ի շտաբի պետ Դոնալդ Թրամփը նախատեսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավելի ուշ քննարկել ռազմական տիեզերական հարցերը, այդ թվում՝ այս ոլորտում Մոսկվայի առաջարկած նոր զարգացումները։ Ամերիկացի առաջնորդը դա հաստատել է երեքշաբթի օրը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։Թրամփը հերքել է այն հարցը, թե արդյոք Ռուսաստանի՝ տիեզերական միջուկային զենք ստեղծելու մասին ամերիկյան պնդումների թեման բարձրացվել է […] ...

Սիրիայի պաշտպանության նախարարություն. ԵՄ պատժամիջոցների վերացումը կօգնի ամրապնդել կայունությունն ու զարգացումը

09:30 21.05.2025

Սիրիայի պաշտպանության նախարարություն. ԵՄ պատժամիջոցների վերացումը կօգնի ամրապնդել կայունությունն ու զարգացումը

ԵՄ անդամ երկրների՝ Դամասկոսի դեմ նախկինում կիրառված տնտեսական պատժամիջոցները չեղարկելու որոշումը կնպաստի Սիրիայի կայունության և զարգացման ամրապնդմանը։ Այս մասին SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Սիրիայի ժամանակավոր կառավարությունում պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան։ «Այսօր սիրիացի ժողովուրդը ստացել է Եվրամիության որոշումը՝ չեղարկել Սիրիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները: Մենք բարձր ենք գնահատում այս քայլը, որն արտացոլում է դրական […] ...

BACK_TO_TOP