TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը Եվրամիության հիմնական նպատակներից է․ Վասիլիս Մարագոս

13:57 01.11.2023

Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը Եվրամիության հիմնական նպատակներից մեկն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։ «Հոկտեմբերի սկզբին Գրանադայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Եվրամիությունը կրկին դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը և ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության […]

̰
Եղեգնաձորում բացվեց ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայանը

13:41 01.11.2023

Եղեգնաձորում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայանի բացման հանդիսավոր արարողությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման մեկնարկին հնչեցին Հայաստանի և Եվրոպական Միության օրհներգերը, որից հետո Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ազդարարեց կենտրոնակայանի բացումը։ Իր ելույթում Ռիտերը հիշեց, որ 2023 թվականի փետրվարի 20-ին ինքը կրկին Եղեգնաձորում էր, կանգնած էր մի քանի փողոց այն կողմ […]

̰
Ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի 2024 թ. բյուջետային հայտը

13:35 01.11.2023

Եկող տարի նախատեսված է իրականացնել 24 մլրդ 572 մլն դրամի ծախսեր՝ 11 ծրագրերի եւ 51 միջոցառումների համար: 2023 թվականին հաստատված ծրագրերի համեմատ աշխատակազմի կողմից իրականացվող ծախսերը 2024 թվականին ավելի են 4,7 մլրդ դրամով: Հիմնական ավելացումները կապված են Պետական արդիականացման ծրագրի իրականացման հետ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը՝ նոյեմբերի 1-ին […]

̰
Նախորդ տարվա համեմատ ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջետային հայտն ավելացել է

13:29 01.11.2023

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության ռազմավարական գերակայություններից է սահմանված երկրի իշխանության բոլոր ճյուղերի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաեւ հանրապետական ու համապետական գործունեություններում՝ լիազորությունների շրջանակում ակտիվ մասնակցություն ունենալը՝ հանդիսանալով նոր գաղափարների, լուծումների եւ ծրագրերի նախաձեռնող: Այս մասին նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանասավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասել է […]

̰
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է 2024 թ. բյուջետային հատկացումները և իրականացվելիք միջոցառումները

13:17 01.11.2023

Նոյեմբերի 1-ին ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվող հատկացումների վերաբերյալ նախնական քննարկումները: «ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծախսային ծրագրի բյուջետային հայտը 2024 թվականին կազմել է 7,2 մլդ դրամ, որը 1,5 տոկոսով ավելի է 2023 թվականի հաստատված բյուջեից: Այս մասին հայտնել է […]

̰
Քննարկվել են պետական և դատական, պետական վերահսկողության և կոռուպցիայի կանխարգելման մարմինների` 2024 թ. պետբյուջեով նախատեսված ծրագրերն ու ֆինանսական հատկացումները

12:57 01.11.2023

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 1-ի համատեղ նիստում Վլադիմիր Վարդանյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել են պետական եւ դատական, պետական վերահսկողության եւ կոռուպցիայի կանխարգելման մարմինների` 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փաստել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի գծով 2024 թվականի […]

̰
Ազգային ժողովի աշխատակազմին հատկացվող բյուջեն կավելանա 195 մլն դրամով

12:32 01.11.2023

Հայաստանի ազգային ժողովի աշխատակազմին 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 7 մլրդ 262 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց. «2024-ի բյուջեի նախագծով առաջարկվում է 7 մլրդ 262 մլն դրամ, որը 195 մլն դրամով ավելին է, քան 2023 թվականին: […]

̰
Տոկաևը Մակրոնի այցը Ղազախստան պատմական է անվանել

11:41 01.11.2023

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի այցը Աստանա պատմական իրադարձություն է անվանել, չորեքշաբթի հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք նոյեմբերի 1-ի առավոտյան, երկու երկրների ղեկավարները բանակցություններ են վարել նեղ ձևաչափով։ «Ղազախստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը դինամիկ է զարգանում, սակայն անհրաժեշտ է դրան լրացուցիչ խթան հաղորդել: Հետևաբար, […]

̰
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

11:29 01.11.2023

Հոկտեմբերի 30-ին Բուխարեստում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ռումինականը՝ Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Յուլիան Ֆոտան: Անդրադարձ կատարելով հայ-ռումինական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես […]

̰
Միջազգային դատարաններում Հայաստանի շահերի ներկայացմանն ու պաշտպանության ուղղվող գումարները կավելանան

11:26 01.11.2023

Միջազգային դատական ատյաններում Հայաստանի շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղվող հատկացումները 2024 թվականին կավելանան․ ավելացումը հիմնականում վերաբերում է միջպետական գանգատների շրջանակներում ներկայացուցչության ապահովմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականին պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նկատեց, որ բյուջեի նախագծում միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային […]

̰
ԱՄՆ-ն ու Իսրայելը մտածում են Գազա խաղաղապահներ ուղարկելու մասին

10:35 01.11.2023

ԱՄՆ-ն ու Իսրայելը, Գազայի ապագայի պլանի մշակման շրջանակներում, մտածում են ՀԱՄԱՍ-ի դուրսբերումից հետո այդ գոտի խաղաղապահներ ուղարկելու մասին։ Բազմազգ ուժերը կարող են ներառել ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական զորքեր։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գազայի ապագան որոշելու երկրորդ տարբերակը ենթադրում է խաղաղապահ ուժերի ստեղծումը այն գծով, որով վերահսկվում է 1979 թվականին Եգիպտոսի և […]

̰
Շարունակվում են բյուջե-2024-ի նախագծի քննարկումները

10:05 01.11.2023

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են բյուջե-2024-ի նախագծի քննարկումները:

̰
Ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Հայաստանի և Իրանի աշխատանքի և սոցիալական ոլորտը համակարգող նախարարների միջև

09:36 01.11.2023

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ կոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Երկու երկրների միջև համագործակցության […]

̰
Քաղաքաշինության ոլորտի 2024 թ. պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները քննարկվել են հանձնաժողովների համատեղ նիստում

22:59 31.10.2023

2024 թվականի պետական բյուջեի նախագծով հաստատվել են ոլորտի հիմնական 5 թիրախներին վերաբերող չափաքանակներ, ըստ որոնց՝ պետական բյուջեն կազմում է 5 միլիարդ 102 միլիոն դրամ, որից նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման համար նախատեսված է 292 միլիոն դրամ: Այդ միջոցներով կմշակվի 25 քաղաքաշինական նորմ: Այդ մասին տեղեկացրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հոկտեմբերի 31-ին կայացած Տնտեսական հարցերի ու […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

22:32 31.10.2023

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եղեգնաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Մուշեղ Ներսիսյանի թեկնածությունը։ Քննարկվել են Վայոց ձորի մարզում Կուսակցության տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր։

̰
Ներկայացվել է Կադաստրի կոմիտեի՝ 2024 թ. իրականացվելիք բյուջետային ծրագիրը

22:24 31.10.2023

Կադաստրի կոմիտեն 2024 թվականին իրականացնելու է 1 բյուջետային ծրագիր՝ անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում: Ծրագրի համար հատկացվելու է 4 մլրդ 497 մլն դրամ. ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հոկտեմբերի 31-ի համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» […]

̰
Ադրբեջանի պահանջով Երասխում մետաղաձուլական գործարան չի կառուցվի

22:15 31.10.2023

Ադրբեջանի սահմանից ոչ հեռու՝ Երասխի մոտ կառուցվող մետաղաձուլական գործարանը տեղափոխվելու է այլ վայր: Տեղեկությունն այդ մասին այսօր պաշտոնապես հաստատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ինչո՞ւ են տեղափոխում, որքանո՞վ են հիմնավոր Բաքվի մեղադրանքները միջազգային նորմերի տեսակետից, և ինչո՞ւ է Հայաստանը կատարում Ադրբեջանի պահանջը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ այդ գործարանը կառուցվում էր […]

̰
Թեժացող Մերձավոր Արևելք. ինչպե՞ս այն կազդի տարածաշրջանի անվտանգության վրա

21:50 31.10.2023

Մերձավոր Արևելքում իրավիճակը առավել թեժանում է: Հրադադար հաստատելու կոչերին անգամ Իսրայելը բացասաբար է մոտենում: Ինչպիսի՞ն է իրերի դասավորությունը, և ինչպե՞ս այն կանդրադառնա գլոբալ գործողությունների վրա: Այս թեմային անդրադարձել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում:

̰
ԱՄՆ-ը չի արձանագրել Իրանի անմիջական մասնակցությունը ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման կազմակերպմանը

20:49 31.10.2023

Միացյալ Նահանգները չի արձանագրել Իրանի անմիջական մասնակցությունը պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ կազմակերպության՝ Իսրայելի վրա հարձակման պլանավորմանն ու իրականացմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը` ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովում լսումների ժամանակ։ «Մեր դիրքորոշումը դեռևս հիմնված է այն փաստի վրա, որ մենք չենք տեսել Իրանի անմիջական մասնակցությունը հարձակման պլանավորմանն ու իրականացմանը», – ասել […]

̰
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ մեկ օրում երկրորդ անգամ հրթիռակոծել է Թել Ավիվը

20:41 31.10.2023

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հայտարարել է, որ մեկ օրում երկրորդ անգամ հրթիռակոծել է Թել Ավիվը։ Այսօր ավելի վաղ Ալ-Քասամ բրիգադները (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը) կրկին հայտարարել էին Թել Ավիվի հրթիռակոծման մասին: «Ալ-Քասամի բրիգադները հրթիռակոծել են Թել Ավիվը՝ ի պատասխան սիոնիստական ​​(իսրայելական-խմբ.) խաղաղ բնակչության կոտորածի»,- ասվում էր ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ:

̰
Վրաստանի խորհրդարանի պատգամավորը հայտնել է Սաակաշվիլիի գլխավոր երազանքը

20:12 31.10.2023

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Մակի Բոչորիշվիլին նշել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավոր երազանքը։ Խորհրդարանականն ասել է, որ քաղաքական գործիչը ձգտում է Վրաստանում վերադառնալ իշխանության։ Նրա խոսքերը մեջբերում է Gazeta.ru-ն։ Բոչորիշվիլին հավելել է, որ նախկին ղեկավարն օգտագործում է հանրապետությանը վերաբերող ցանկացած կարևոր խնդիր՝ հանուն իր շահերի և պետական ​​իշխանության դեմ։ «Սաակաշվիլին ապրում է Վրաստանում ինչ-որ […]

̰
Մերձավոր Արևելքում հակամարտությունների ֆոնին ոսկին թանկացել է

20:07 31.10.2023

Ոսկու գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է Գազայի հատվածում իսրայելական բանակի կողմից լայնածավալ ցամաքային գործողության մասին լուրերի ֆոնին։ Թանկարժեք մետաղի գները գերազանցել են 2000 դոլարը՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց, ինչը ռեկորդային բարձր է 2023 թվականի մայիսից ի վեր առաջին անգամ, ցույց են տալիս կայքի տվյալները։ Հոկտեմբերի սկզբից գներն արդեն աճել են 8,14 տոկոսով, […]

̰
Վահագն Խաչատուրյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել

19:42 31.10.2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Խաչատուրյանին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2023 թվականի հոկտեմբերի 25-ի «Դավիթ Խաչատուրյանին Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-78-Ա որոշումը. Դավիթ Խաչատուրյանին նշանակել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր»,- նշված է հրամանագրում: Նախագահի մեկ […]

̰
ՎԶԵԲ գործընկերները տեղեկացրել են Արցախից տեղահանվածներին աջակցության պատրաստակամության մասին

19:09 31.10.2023

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Բրիենիոս Դրակինոսին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՎԶԵԲ Երեւանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին: Ինչպես հայտնում են Ֆինանսների նախարարությունից, նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում կարեւորել է Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ոլորտներում ՎԶԵԲ-ի հետ իրականացվող […]

̰
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2024 թվականին պետք է իրականացնի 20 ծրագիր` 125 միջոցառմամբ

19:04 31.10.2023

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2024 թվականին պետք է իրականացնի 20 ծրագիր` 125 միջոցառմամբ, հայտնում են նախարարությունից։ Նախարարությանը նախատեսված է հատկացնել 353,8 մլրդ դրամ, որի մի մասը` ծախսային մասով, մյուս մասը` ենթավարկերով: Ծախսային մասով նախատեսված է 296,6 մլրդ դրամ, իսկ ենթավարկերով` 57,2 մլրդ դրամ: Նախարարությանը հաջորդ տարի 9,4 տոկոսով ավելի գումար է նախատեսված, քան 2023 […]

̰
Իրանցի գործընկերների հետ քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

18:26 31.10.2023

Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ) կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում մասնակցել է Իրանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ համաժողովին։ Ինչպես հայտնում են ԱՍՀ-ից, հայկական պատվիրակության կազմում եղել են շուրջ 15 բիզնես-ներկայացուցիչներ, որոնք միջոցառման շրջանակում իրանցի գործընկերների հետ դիտարկել են հետագա համագործակցության զարգացման ուղղություններն ու հնարավորությունները։ […]

̰
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը ներկայացրել է իրականացվելիք ծրագրերը

18:10 31.10.2023

2024 թվականին կառույցին նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 117 մլն դրամ, որից 82 տոկոսը հատկացվելու է աշխատավարձերի վճարմանը, իսկ մնացած 18 տոկոսը` կառույցի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը, ընդ որում՝ 7 տոկոսն ուղղվելու է ՀԷՑ-ի և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների կողմից իրականացվող ներդրումների տեխնիկական աուդիտի ձեռքբերմանը: Այս մասին հայտնել է Հանրային ծառայությունները […]

̰
Քանի՞ քաղաքացիական անձ և զինծառայող է համարվում անհետ կորած, որքա՞ն զոհեր են եղել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված հանցագործությունների ժամանակ. ՔԿ-ն ներկայացրել է քննության արդյունքները

11:44 31.10.2023

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվում է նախաքննություն՝ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ապօրինի շրջափակելու և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն ամբողջությամբ պաշարման միջոցով ազգային, էթնիկ, ռասսայական, կրոնական պատկանելության շարժառիթով լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու, ինչպես նաև՝ Ադրբեջանի Հանրապետության […]

̰
Նոյեմբերի 11-ին Էր Ռիադում տեղի կունենա Արաբական լիգայի խորհրդի արտակարգ գագաթնաժողովը

11:28 31.10.2023

Նոյեմբերի 11-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի կունենա Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) խորհրդի ամենաբարձր մակարդակով արտահերթ նիստ։ Այս մասին հայտարարել է Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի օգնական Հուսամ Զաքին։ «Գլխավոր քարտուղարությունը պաշտոնական խնդրանք է ստացել Պաղեստինից և Սաուդյան Արաբիայի Թագավորությունից՝ նոյեմբերի 11-ին Էր Ռիադում Արաբական լիգայի խորհրդի ամենաբարձր մակարդակով արտահերթ նիստ անցկացնելու համար՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ»,- ասված […]

̰
Պաղեստինը հայտնում է Ալ-Քուդս հիվանդանոցի մոտ նոր հարվածների մասին

10:02 31.10.2023

Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը (PRCS) X սոցիալական ցանցում հայտնել է Գազայի հատվածի Ալ-Քուդս հիվանդանոցի մոտ նոր հարձակումների մասին: Ավելի վաղ Պաղեստինի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի Ալ-Քուդս հիվանդանոցի ծայրամասերին, որտեղ ապաստան են գտել հազարավոր մարդիկ։ «Շարունակական հրետանային և օդային հարվածներ են իրականացվում Գազայի Թալ Ալհվա շրջանում, որտեղ գտնվում է Ալ-Քուդս […]

̰
BACK_TO_TOP