18:10 31.10.2023
2024 թվականին կառույցին նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 117 մլն դրամ, որից 82 տոկոսը հատկացվելու է աշխատավարձերի վճարմանը, իսկ մնացած 18 տոկոսը` կառույցի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը, ընդ որում՝ 7 տոկոսն ուղղվելու է ՀԷՑ-ի և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների կողմից իրականացվող ներդրումների տեխնիկական աուդիտի ձեռքբերմանը: Այս մասին հայտնել է Հանրային ծառայությունները […]
11:44 31.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվում է նախաքննություն՝ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ապօրինի շրջափակելու և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն ամբողջությամբ պաշարման միջոցով ազգային, էթնիկ, ռասսայական, կրոնական պատկանելության շարժառիթով լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու, ինչպես նաև՝ Ադրբեջանի Հանրապետության […]
11:28 31.10.2023
Նոյեմբերի 11-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի կունենա Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) խորհրդի ամենաբարձր մակարդակով արտահերթ նիստ։ Այս մասին հայտարարել է Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի օգնական Հուսամ Զաքին։ «Գլխավոր քարտուղարությունը պաշտոնական խնդրանք է ստացել Պաղեստինից և Սաուդյան Արաբիայի Թագավորությունից՝ նոյեմբերի 11-ին Էր Ռիադում Արաբական լիգայի խորհրդի ամենաբարձր մակարդակով արտահերթ նիստ անցկացնելու համար՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ»,- ասված […]
10:02 31.10.2023
Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը (PRCS) X սոցիալական ցանցում հայտնել է Գազայի հատվածի Ալ-Քուդս հիվանդանոցի մոտ նոր հարձակումների մասին: Ավելի վաղ Պաղեստինի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի Ալ-Քուդս հիվանդանոցի ծայրամասերին, որտեղ ապաստան են գտել հազարավոր մարդիկ։ «Շարունակական հրետանային և օդային հարվածներ են իրականացվում Գազայի Թալ Ալհվա շրջանում, որտեղ գտնվում է Ալ-Քուդս […]
09:54 31.10.2023
Գազայի հատվածում գիշերային գործողության ընթացքում Իսրայելի պաշտպանության ուժերը ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների գերությունից ազատել են զինծառայող Օրի Մեգիդիշին։ Այս մասին ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։ Համատեղ հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակը և Շին Բեթ անվտանգության գործակալությունը պնդում են, որ զինվորին առևանգել են ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները, երբ նրանք ներխուժել են Նահալ Օզ բազան հոկտեմբերի 7-ին: Նշվում է, […]
09:42 31.10.2023
Ամերիկյան US News & World Report ամսագրի վարկանիշային աղյուսակում Ռուսաստանը զբաղեցրել է առաջին տեղը ամենահզոր զինված ուժեր ունեցող երկրների ցանկում։ Վարկանիշում երկրորդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ը, երրորդը՝ Չինաստանը։ Վարկանիշում Իսրայելը զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ Հարավային Կորեան՝ հինգերորդ։ Վարկանիշում Ուկրաինան զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Հրատարակության համաձայն՝ երկրների բանակների հզորությունը գնահատվել է գլոբալ հարցման մասնակիցների կարծիքների […]
09:35 31.10.2023
Մի քանի պայթյուն է որոտացել Խմելնիցկիի շրջանում, հայտնում է ուկրաինական Public հրատարակությունը։ Իշխանությունները դրանք սովորաբար բացատրում են որպես հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանք։ Նախկինում Ուկրաինայի մի քանի շրջաններում պարբերաբար հայտարարվում էին օդային հարվածների մասին ահազանգեր։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյուններ են լսվել նաև Նիկոլաեւի շրջանում և Պոլտավայի շրջանի Միրգորոդի շրջանում։
08:32 31.10.2023
Իսրայելը թևակոխել է ՀԱՄԱՍ-ի դեմ իր պատերազմի երրորդ փուլը, ասվում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարության մեջ, որը հրապարակվել է իր գրասենյակի X սոցիալական ցանցի էջում: «Մենք պատերազմի թանձր վիճակում ենք: Մենք մեր առջև հստակ նպատակ ենք դրել ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և վարչական ներուժը: Մենք դա անում ենք համակարգված: Առաջին արգելափակման փուլն ավարտված է: Երկրորդ փուլը` […]
22:59 30.10.2023
Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչության որոշմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի խորհրդի նախագահ է նշանակվել Գոհար Սաֆարյանը, իսկ քարտուղար՝ Պապին Բաղդասարյանը։
22:05 30.10.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարավով Հայաստանը շրջանցող ավտոմայրուղու կառուցմանը վերաբերող հրամանագիր է ստորագրել: Ըստ այդ հրամանագրի՝ շինարարական աշխատանքները շարունակելու համար գումարներ են հատկացվելու պահուստային ֆոնդից: Ի՞նչ նախագիծ է դա, և դրան ինչպե՞ս են վերաբերվում Իրանում, այն նրանց համար արդյո՞ք խնդրահարույց չէ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Խոսքը «Հորադիզ-Ջեբրայիլ-Զանգիլան-Աղբենդ» ավտոճանապարհի մասին է, որը պետք […]
20:23 30.10.2023
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ երեխաների շրջանում սպանվածների ու վիրավորների թվի տվյալները: 14 մարդ կտտանքների է ենթարկվել, 64-ը մահացել են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվելիս»։
20:18 30.10.2023
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հոկտեմբերի 28-ին Մալթայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը։ Ուկրաինայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ նշվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին հանդիպման կարևորությունը, […]
20:07 30.10.2023
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացնում են, որ Կապան կատարած այցի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը զրուցել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ՝ առավել հստակ պատկերացնելու նրանց առաջ ծառացած մարտահրավերները։ «Սերտորեն համագործակցելով հումանիտար կազմակերպությունների հետ՝ մենք աջակցում ենք կացարան գտնելու և Հայաստանում հարմարվելու հարցում տեղահանվածներին և փախստականներին օգնելու ՀՀ Կառավարության ջանքերին»,- ասել է դեսպան Քվինը:
15:04 30.10.2023
Միացյալ Նահանգները «պատանդ» է վերցրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և թույլ չի տալիս նրան «պատշաճ» կատարել խաղաղության պահպանման համար իր պարտականությունը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։ «Միջազգային վեհաժողովները, այդ թվում՝ ՄԱԿ-ը, հատկապես նրա Անվտանգության խորհուրդը, ցույց են տվել, որ ճգնաժամի ժամանակ չեն կատարել իրենց հիմնական գործառույթը, […]
14:43 30.10.2023
Այդ թվում մակրոտնտեսական կայունության շնորհիվ է, որ մենք ի վիճակի եղանք մեկ շաբաթվա ընթացքում 100 հազարից ավելի փախստականներ ընդունել Լեռնային Ղարաբաղից: Այս մասին Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումների ժամանակ խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվ այս արձանագրումը ես արել եմ Կառավարության նիստում, և ուզում եմ նաև խորհրդարանական միջավայրում էլ անել. […]
14:38 30.10.2023
Մենք գտնվում ենք Հարավկովկասյան տարածաշրջանում, ունենք չորս հարևաններ, և նրանց հետ հարաբերությունների մեջ են թաքնված այն բոլոր հիմնական սպառնալիքներն ու հնարավորությունները, որ մենք կարող ենք ունենալ: Այս մասին այսօր ԱԺ-ում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս առումով կարևոր է Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունների բարեկամական, համագործակցային բնույթի հետագա զարգացումը և հարաբերությունների կարգավորումն […]
14:14 30.10.2023
Երևանի մետրոպոլիտենը Կառավարության հաստատմանն է ներկայացրել մոտ 400 մլն դրամ արժեքով նախագիծ: Հաստատման դեպքում կվերանորոգվեն գնացքների ռելսեր, կիրականացվեն անվտանգության ապահովմանն ուղված այլ աշխատանքներ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին համարել է, որ այդ հարցը ամենահրատապն է այսօր և հիշեցրել է մետրոպոլիտենում օրերս տեղի ունեցած միջադեպը, որը, բարեբախտաբար ուղեկցվել է առանց զոհերի, հավելել է քաղաքապետն ու տվել […]
13:47 30.10.2023
ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 28-ին բաժին է ներկայացել 37-ամյա Արմեն Ա.-ն: Նա հուլիսի 21-ից ՌԴ Վլադիկավկազ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության և կաշառքի մեղադրանքով: Առանց խափանման միջոցի: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
12:55 30.10.2023
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պաշտպանության ոլորտում 2018 թվականի համեմատ 2024 թվականի բյուջեի ծախսերն ավելի քան կրկնապատկվում են, ավելանում են 125 տոկոսով: «Մեզ համար առաջնային են մեր բանակի, մեր զինված ուժերի բարեփոխումները: Պետք է ընդգծեմ, որ […]
12:34 30.10.2023
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին սկսվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդադարձել է Ադրբեջանի հետ հարաբերություններին։ Վարչապետն արձանագրել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են. «Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության […]
12:28 30.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգված է այն տեղեկություններով, որ ամենատարբեր տեղերում, ամենատարբեր մակարդակներում կաշառքներով, կոռուպցիոն եղանակներով դեռևս հնարավոր է տարբեր հարցեր լուծել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այդ մասին խոսել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։ Վարչապետը վերահաստատեց և առանձնահատուկ ընդգծեց կառավարության քաղաքական կամքը, որ որևէ ճգնաժամ, որևէ ցնցում, […]
11:50 30.10.2023
Իսրայելա-պաղեստինյան համակամարտության սրման և Իսրայելի հասցեին Անկարայի կողմից հնչող կոշտ հայտարարությունների համատեքստում իսրայելցի դիվանագետները լքել են Թուրքիայի տարածքը։ «Էրմենիհաբերի» փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում են դիվանագիտական աղբյուրները՝ մեկնաբանելով Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի հայտարարությունը Թուրքիայից իսրայելցի դիվանագետներին հետ կանչելու վերաբերյալ։ Թուրքական աղբյուրը նշում է, որ հեռացած դիվանագետների թվում է նաև Անկարայում Իսրայելի դեսպան Իրիտ Լիլիանը։ Ավելի վաղ […]
11:39 30.10.2023
Անկարան աջակցություն է ստացել տարածաշրջանի մի շարք երկրներից Գազայի հարցով միջազգային խաղաղ համաժողով անցկացնելու համար և իրականացնում է համապատասխան աշխատանքներ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքում դիվանագիտական աղբյուրը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր խաղաղության միջազգային համաժողով անցկացնելու մտադրության մասին։ «Պարոն Էրդողանի հայտարարությունից հետո տարածաշրջանի մի շարք երկրներից դիվանագիտական ուղիներով հաղորդագրություններ ստացանք […]
11:22 30.10.2023
Գազայի հատվածում երեք շաբաթվա մարտերի ընթացքում զոհված երեխաների թիվը գերազանցել է աշխարհում զինված հակամարտությունների ժամանակ զոհված երեխաների թիվը 2019 թվականից ի վեր, հայտնում է Save the Children միջազգային բարեգործական կազմակերպությունը։ Save the Children-ն ավելի վաղ հայտնել էր, որ առնվազն երկու հազար երեխա է մահացել վերջին 17 օրվա ընթացքում Գազայի հատվածում և 27-ը՝ Հորդանան գետի Արևմտյան […]
11:17 30.10.2023
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում կայացել են համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։ Քվեարկության նախնական արդյունքները հետևյալն են․ Վերին Դվին համայնք- համայնքի ղեկավարի թեկնածուներ Զաքարյան Դմիտրի Միխայիլի 42 քվե Յակովլեվ Վյաչեսլավ Իվանի 138 թվե Պետրովա Լյուդմիլա Ալեքսանդրի 626 քվե Ընտրողների ընդհանուր […]
10:49 30.10.2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոփոխվող աշխարհում պետականության հայեցակարգային հիմունքները ճշգրտելն առանցքային է համարում՝ առաջարկելով պետական հայեցակարգային ուղենիշ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում։ «Մեր պետականության հայեցակարգային հիմունքները ճշգրտելն առանցքային է փոփոխվող աշխարհում մեր մրցունակությունն ու կենսունակությունն ապահովելու համար»,-ասաց վարչապետը: Փաշինյանը սա համարեց կառավարության […]
10:38 30.10.2023
Հոկտեմբերի 29-ից 31-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը կլինի Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու, լավագույն փորձին ու նորարարական նախաձեռնություններին ծանոթանալու, ինչպես նաև կառուցողական երկխոսություն ծավալելու նպատակով։ Այցի շրջանակում նախատեսվում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև […]
10:12 30.10.2023
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին:
10:08 30.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ԱԺ մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներին: