Թուրքիան կարող է ընդլայնել ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Թուրքիան կարող է ընդլայնել ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում

10:22 06.10.2023

Թուրքիայի բանակ թուրք զինծառայողներ

Թուրքիան կարող է ընդլայնել Սիրիայի հյուսիսում օդային գործողությունների շրջանակը՝ ուղղված հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և նրա տեղական թևի՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի (SND)  դեմ։ Նաև նախատեսում է ընդլայնել Սիրիայում և Իրաքում տեղակայված իր ռազմակայանների պատասխանատվության տարածքները, գրում է Hürriyet թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։

Հրատարակության տվյալներով՝ Սիրիայում օդային գործողությունները կիրականացվեն հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Թուրքիայի ռազմաօդային ուժերը նույն կերպ կգործեն Հյուսիսային Իրաքում՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով մարտական ​​ինքնաթիռներ։ Թուրքիան գործելու է հոկտեմբերի 4-ի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարության լույսի ներքո, որ հոկտեմբերի 1-ին Անկարայում ՆԳՆ կենտրոնակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Սիրիայում և Իրաքում PKK-ի բոլոր ենթակառուցվածքներն ու օբյեկտներն այժմ օրինական թիրախներ են։ Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսում օդային գործողությունները կդառնան «առօրյա», գրում է թուրքական թերթը։

Ըստ Hurriyet-ի՝ Անկարան ավարտել է տարբեր սցենարների հիման վրա հարակից տարածքներում գործողություններ իրականացնելու պլանների նախապատրաստումը։ Առաջնահերթություններից է Սիրիայի և Իրաքի հետ սահմաններից ահաբեկիչների ամբողջական մաքրումը։ Այս ուղղությամբ առաջնային թիրախը Հյուսիսային Իրաքի Զապ շրջանն է, որտեղ PKK-ն զգալի կորուստներ է կրել, իսկ Սիրիայի հյուսիսում գտնվող Թել Ռիֆաթ շրջանում գործողություն է նախապատրաստվում, նշում է թերթը։

Ըստ Hurriyet-ի՝ հոկտեմբերի 1-ից թուրքական բանակը Սիրիայում և Իրաքում ոչնչացրել է PKK-ի 58 օբյեկտ և սպանել 37 զինյալի, սակայն այդ թիվը կարող է աճել հոկտեմբերի 5-ի երեկոյան Սիրիայի հյուսիսում ավիահարվածից հետո։

Թուրքիայի իշխանությունները PKK-ին և SNA-ին անվանում են ահաբեկչական կազմակերպություններ և ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք։ Թուրքական բանակը պարբերաբար գործողություններ է իրականացնում քուրդ զինյալների դեմ Սիրիայի հյուսիսում և Իրաքում և մեծ խմբավորում է պահում սահմանին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP