Անտառների վերականգնումը կենսական նշանակություն ունի Հայաստանի կայուն տնտեսական ապագայի համար․ քննարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

Անտառների վերականգնումը կենսական նշանակություն ունի Հայաստանի կայուն տնտեսական ապագայի համար․ քննարկում

15:30 11.09.2023

Համաշխարհային Բանկը, Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության պայմաններում, հրապարակել է համապարփակ զեկույց, որը գնահատում է ՀՀ անտառտնտեսության ոլորտում լանդշաֆտի վերականգնման հնարավո-րությունները և տրամադրում ոլորտի պոտենցիալի մանրամասն նկարագրությունը։ Այն մշակվել է խորհրդակցական գործընթացի միջոցով՝ անտառտնտեսության ոլորտի ներկայիս կարգավիճակի, բարելավման հնարավորությունների և լայն օգուտների մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելու նպատակով։

Ըստ Համաշխարհային բանկի նոր զեկույցի, որը մշակվել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ, անտառների առավել օգտագործումն ու կառավարումը կարող է Հայաստանին առաջարկել զգալի տնտեսական եկամուտներ և երկիրը դիրքավորել որպես բնապահպանության և կլիմայի փոփոխության հարմարվողականության առաջատար երկիր:
ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ և ազգային և միջազգային շահագրգիռ կողմերի լայն շրջանակի հետ խորհրդակցության արդյունքում մշակված «Հայաստանի անտառային լանդշաֆտի վերականգնման փաստաթուղթը» (հասանելի անգլերեն և հայերեն) գնահատում է լանդշաֆտի վերականգնման հնարավորությունները Հայաստանի անտառտնտեսության ոլորտում և ներկայացնում ոլորտի ներուժը: Օրինակ, միջին հաշվով յուրաքանչյուր հեկտար անտառը տարեկան կարող է տրամադրել 417 դոլար ընդհանուր արժեք՝ մի շարք էկոհամակարգային ծառայությունների մատուցումից (կամ տարեկան 138 միլիոն դոլար):

Զեկույցում ներառված են մի շարք առաջարկություններ, որոնք կաջակցեն Հայաստանի կառավարությանը լանդշաֆտի և անտառների վերականգնման միջոցով ապահովել կայուն տնտեսական գործունեություն և ստեղծել աշխատատեղեր և ապրուստի միջոցներ գյուղական համայնքներում:

Իր հարուստ կենսաբազմազանությամբ հայտնի Հայաստանը եզակի մարտահրավերի առջև է կանգնած, քանի որ անտառներով աղքատ երկիր է, որի տարածքի միայն 11․2 տոկոսն է ծածկված անտառներով, որոնք կենտրոնացած են հիմնականում Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում: Գերակշռում է բնական աճեցված, լայնատերեւ լեռնային անտառը՝ սոճու անտառի փոքր տարածքով: Զեկույցն ընդգծում է երկրի սոցիալական, տնտեսական և մշակութային բարեկեցությանն էապես օժանդակելու տեսանկյունից ՀՀ անտառտնտեսության ոլորտի ներուժը։

Հիմնական հարցերը, որոնց անդրադարձ է կատարվում զեկույցում, ներառում են անտառների դեգրադացիայի դրդապատճառները, կլիմայի փոփոխության հետևանքները և անտառների կայուն կառավարման կարևորության մասին հանրային իրազեկվածության բացակայությունը: Զեկույցում տեղ են գտել առաջարկություններ, որոնք Հայաստանը կարող է ձեռնարկել՝ աջակցելու անտառային լանդշաֆտի վերականգնմանը, մասնավորապես առաջնահերթությունը տրվում է

լանդշաֆտի վերականգնման ազգային ռազմավարության պաշտոնական ձևակերպմանն ու ընդունմանը

անտառների մշտադիտարկման համապարփակ ազգային համակարգի ստեղծմանը

տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորմանը:

Ի լրումն վերոնշյալին, կարևորվում է էներգետիկ խնդիրների լուծումը, որպեսզի մասնավորապես գյուղական շրջաններում, որտեղ առկա է վառելիքային աղքատությունը, նվազեցվի անտառներից կախվածությունը ՝ որպես ջեռուցման վառելիքի աղբյուր:

Միջոցառմանը բաց խոսքով հանդես եկավ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը․

«Անտառները կազմում եմ մեր երկրի 11 տոկոսը, եւ ակնհայտ է, որ այս ցուցանիշը բավարար չէ մեզ համար։ Անտառածածկ տարածքի ավելացումը ինքնանպատակ չէ, այն ռազմավարական նշանակություն ունի երկրի կայուն զարգացման համար սոցիալ- տնտեսական տեսանկյունից։ Անտառի պահպանումն ու օգտագործումը պետք է առանձնացվեն իրարից, քանի որ յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր առանձնահատկությունը։ ՀՀ կառավարությունը գիտակցում է ոլորտի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը, և ձեռնարկում համապատասխան քայլեր, ի դեմս ռազմավարության մշակման և ոլորտային համագործակցային ծրագրերի իրականացման։ Յուրաքանչյուր ծրագիր, որ հիմնված է տվյալների վերլուծության վրա և ներառում է մասնակցային խորհրդակցություններ լայն շրջանակի հետ, հաջողություն հասնելու հավակնություն ունի։ Ողջունում եմ մեր տեղական և միջազգային գործընկերներին և հաջողություն մաղթում իրականացման փուլում»։

Միջոցառմանը ներկա էր գտնվում Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ով իր բացման խոսքում նշեց.
«Հայաստանը կանգնած է եզակի մարտահրավերի առջև քանի որ անտառներով աղքատ երկիր է։ Մենք պետք է ընդունենք այս մարտահրավերը որպես հնարավորություն և միավորենք ուժերը երկրի լանդշաֆտի վերականգնման ներուժի իրացման համար։ Անհրաժեշտ է հաղթահարել ֆինանսական, քաղաքական և գիտելիքի բացի հետ կապված խոչընդոտները: Համաշխարհային բանկը պատրաստակամ է աշխատելու Հայաստանի հետ՝ լուծելու բոլոր երեք խոչընդոտները ոչ միայն ոլորտային գիտելիք և փորձառություն ապահաովլեով, ինչպիսին է այս զեկույցը, այլև համապատասխան ներդրումներով և քաղաքականության մշակման աջակցությամբ»։

Զեկույցում տեղ գտած խորհուրդ-առաջարկներն օգնել են «Հայաստանի ինտեգրված, դիմակայուն լանդշաֆտի վերականգնման ծրագրի» նախապատրաստմանը, որը «RESILAND Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի մաս է կազմու, և որը ևս ներկայացվել է հանդիպման շրջանակներում։ Ծրագիրը, որին աջակցում է Գլոբալ բնապահպանական հիմնադրամը (GEF), և որը համաֆինանսավորվում է Շվեդիայի Կառավարության կողմից, նպատակ ունի ուժեղացնել համայնքի մասնակցությունը և բարելավել անտառների, արոտավայրերի, ճահիճների կառավարումը ՀՀ ընտրված տարածքներում։

Զեկույցի ներկայացմանը հաջորդել է փորձագետների պանելային քննարկումը, որին մասնակցեցին հրավիրված խոսնակներ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, Հայաստանի անտառային դաշինքից, և Հայաստանի Ամերիկյան Համալսարանից։

Հանդիպումը Համաշխարհային Բանկի և ՀՀ կառավարության կողմից շարունակվող համատեղ ջանքերի մի մասն էր՝ երկրի կայուն զարգացման նպատակներին և դեպի կանաչ տնտեսության անցմանն աջակցելուն ուղղված: Երկրի կլիմայի և զարգացման զեկույցը, որը Հայաստանի հետ համատեղ ներկայումս մշակվում է ՀԲ-ի կողմից, ինչպես նաև «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակը և Հայաստանի կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության գործառնությունը համատեղ ջանքերից են՝ ուղղված կանաչ տնտեսության անցման խթանմանը, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը, և կլիմայի փոփոխությանը հարմարվո-ղականության խթանմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

21:21 27.05.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը

Մայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլում

21:13 27.05.2025

Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը «Ռոլան Գարոսի» առաջին փուլում

Դանիլ Մեդվեդևը (11-րդ ռակետ) չի կարողացել դուրս գալ «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլ։ Ռուս թենիսիստը առաջին փուլում 5-7, 3-6, 6-4, 6-1, 5-7 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Կեմերոն Նորիից (Մեծ Բրիտանիա, 81-րդ ռակետ)։ 29-ամյա Նորիի հաջորդ մրցակիցը կլինի Ագուստին Գոմեսը (Արգենտինա, 144-րդ ռակետ)։ ...

Մայիսի 29-ին և 30-ին Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար

21:00 27.05.2025

Մայիսի 29-ին և 30-ին Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածը փակ կլինի երթևեկության համար

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 29-ին և 30-ին՝ ժամը 07.00-ից մինչև 19.00, Մ-10, Սևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի կմ2+800-կմ5+300 հատվածը փակ կլինի երթևեկության համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարորդներին առաջարկվում է նշված տեղամասը շրջանցել Լճաշեն բնակավայրով անցնող ճանապարհով»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

«Կրթվելը նորաձև է». ինչպե՞ս առաջացավ գաղափարը և ինչո՞ւ այս շրջանում. զրույց Աննա Հակոբյանի հետ

20:55 27.05.2025

«Կրթվելը նորաձև է». ինչպե՞ս առաջացավ գաղափարը և ինչո՞ւ այս շրջանում. զրույց Աննա Հակոբյանի հետ

2018 թվականի հունիսին Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ստեղծվեց «Իմ քայլը» հիմնադրամը, որը սահմանեց իր առաքելությունն ու նպատակները և, ըստ այդմ, այս տարիների ընթացքում իրականացրել և իրականացնում է մի շարք նախագծեր: Վերջին շրջանում ամենաքննարկվածներից մեկը «Կրթվելը նորաձև է» շարժումն է: Ի՞նչ նպատակ ունի այն և ինչպե՞ս է արձագանքում Աննա Հակոբյանն այդ շարժման շուրջ ծավալվող […] ...

Այսօրվանից «Օջախի աղջիկ» սերիալը կլինի Շանթի եթերում

20:50 27.05.2025

Այսօրվանից «Օջախի աղջիկ» սերիալը կլինի Շանթի եթերում

Շանթ ՀԸ եթերում մեկնարկում է «Օջախի աղջիկ» 12 մասանոց հումորային սերիալը։ Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում և Եգիպտոսում, ինչը ապահովել է նաև սյուժեի վիզուալ հարուստ միջավայրը։ Հետաքրքիրն ու հումորը միախառնած՝ «Օջախի աղջիկ» սերիալում  ծանոթ ու հայտնի դեմքերի կհանդիպեք: Շանթի եթերում սերիալը կլինի մայիսի 27-ից՝ յուրաքանչյուր երեքշաբթի ու հինգշաբթի՝ նույն ժամին՝ 23:00-ին: Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...

Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև

20:43 27.05.2025

Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում և հնարավոր է հեռանա թիմից․ Մուսաև

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը տեղեկացրել է, որ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը մեծ պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում, հաղորդում է Матч ТВ-ն: «Կարծում եմ՝ ամռանը տրանսֆերներ կլինեն դեպի դուրս։ Ձմռանը հետաքրքրություն կար մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ, և մենք համաձայնեցինք, որ ամռանը կվերադառնանք այս հարցին։ Մենք մեր խոսքը պահում ենք։ Էդուարդ Սպերցյանը պահանջարկ ունի տրանսֆերային շուկայում: Հնարավոր […] ...

BACK_TO_TOP