09:50 30.07.2023
Կիրակի գիշերը երկու անօդաչու թռչող սարքեր վնասել են «Մոսկվա Սիթի» բիզնես կենտրոնում գտնվող շենքերը։ Եվս մեկը, ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, ոչնչացվել է Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում։
«Այս գիշեր ուկրաինական անօդաչու սարքերը հարձակում են գործել։ Գրասենյակի երկու աշտարակների ճակատները փոքր-ինչ վնասվել են: Զոհեր և վիրավորներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը հայտնվել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի Telegram ալիքում՝ կիրակի առավոտյան ժամը հինգ անց կեսին։
Վնասվել են 50 հարկանի շենքի, հինգերորդ և վեցերորդ հարկերում գտնվող տարածքները, որտեղ տեղակայված են ՌԴ երեք նախարարությունների գրասենյակները և մի քանի բնակարաններ։
Telegram ալիքները տեսանյութ են հրապարակել, որտեղ երեևում են պայթյունի հետևանքով օդում ցրված թվային զարգացման նախարարության փաստաթղթերը։
«Օկո-2» աշտարակումկոտրվել են առաջինից չորրորդ հարկերից ապակիները։
Mash տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ Մոսկվայի վրա գրոհած երկու անօդաչու թռչող սարքերից առաջինն ընկել է ժամը 3։20-ին։ Միևնույն ժամանակ,Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանում հակաօդային պաշտպանության համակարգն է աշխատանքել ։ Ժամը 4։10-ի սահմաններում տեղեկություն է ստացվել երկրորդ հարձակման մասին՝ «Օկո-2» բիզնես կենտրոնում։
ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Մոսկվայի մարզում հակաօդային պաշտպանության համակարգի միջոցով օդում ոչնչացվել է մեկ ուկրաինական անօդաչու թռչող սարք, ևս երկու անօդաչու թռչող սարք կորցնելով կառավարումը, կործանվել է «Մոսկվա-Սիթի» ոչ բնակելի շենքերի համալիրի տարածքում։
Ուկրաինան չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։
Միջադեպի կապակցությամբ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը կարճ ժամանակով փակվել է մեկնումների և ժամանեւմների համար, արգելվել են թռիչքները Մոսկվայի օդային գոտում և Մոսկվայի մարզում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Մայիսի սկզբից սա արդեն չորրորդ հարձակումն է Մոսկվայի վրա։ Անօդաչու թռչող սարքի նախորդ հարվածը եղել է հուլիսի 24-ին։
23:59 15.05.2025
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարարՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...
23:57 15.05.2025
Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ինԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...
23:54 15.05.2025
TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին ՍտամբուլումԹուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...
23:49 15.05.2025
Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտովԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...
23:44 15.05.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավորՄայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...
23:37 15.05.2025
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվելԾիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...