Արևմուտքի համար Թուրքիան վերածվել է տարօրինակ դաշնակցի․ The Economist – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

Արևմուտքի համար Թուրքիան վերածվել է տարօրինակ դաշնակցի․ The Economist

19:34 17.01.2023

Բրիտանական հեղինակավոր «The Economist» պարբերականում օրերս լույս է տեսել «Թուրքիայի նոր ագրեսիվ արտաքին քաղաքականությունը․ Արևմուտքի համար այն վերածվել է տարօրինակ դաշնակցի» վերլուծական հոդվածը։ Ընդգծվում է, որ Թուրքիան ունի ռազմավարական նշանակություն և Ասիան ու Եվրոպան իրար կապող աշխարհագրական դիրք։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։

«ՆԱՏՕ-ն չի կարող իրեն թույլ տալ կորցնել Թուրքիային։ Էրդողանն ազգային անվտանգության հարցում փաստորեն ավելի անզիջում գտնվեց։ Սիրիայի գործողության վերաբերյալ նոյեմբերին նա հայտարարել էր, որ ոչ ոքից թույլտվություն չենք խնդրելու»,- գրում է հեղինակը։

Մյուս կողմից շեշտվում է, որ վերջին 10 տարում Աֆրիկայի և Միջին Ասիայի ուղղությամբ Թուրքիայի արած քայլերը, թուրքական սերիալների տարածվածությունն ու թուրքական անօդաչուների համար «հերթ կանգնած» երկրների առկայությունը նույնպես կարևոր ցուցիչներ են։

Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին՝ հոդվածի հեղինակը նշում է, որ նախագահ Էրդողանը հացահատիկային միջանցքի, գերիների փոխանակման և այլ հարցերի ուղղությամբ ձեռնարկած քայլերով կարողացավ իրավիճակից բարեհաջող օգտվել։

Ուսումնասիրությունում անդրադարձ է կատարվել նաև Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ անամակցության փաստին՝ ընդգծելով, որ Թուրքիան այսպես կոչված «քուրդ ահաբեկիչներին» հանձնելու խնդիրը խիստ է դրել երկու երկրների առաջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Տելեգրամով» թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ձերբակալվեց

18:23 23.05.2025

«Տելեգրամով» թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ձերբակալվեց

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները մայիսի 21-ին Երևանի Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3,40 գրամ բուսական զանգվածով փաթեթ: Մրգաշենցի երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով` […] ...

Խաչանովը պարտվել է Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակչում

18:14 23.05.2025

Խաչանովը պարտվել է Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակչում

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Ժնևում ավարտին մոտեցող ATP-250 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ: 29-ամյա թենիսիստը քառորդ եզրափակչում 6-4, 4-6, 4-6 հաշվով պարտվել է Աշխարհի 128-րդ ռակետ, ավստրիացի Սեբաստիան Օֆներին: Խաչանովը մայիսի 25-ին պայքարը կսկսի «Ռոլան Գարոսում», որտեղ կմրցի աշխարհի 78-րդ ռակետ Ալեքսանդր Վուկիչի հետ: ...

Մերցը կոչ է անում Սի Ծինփինին աջակցել Արևմուտքի ջանքերին՝ Ուկրաինայի կարգավորման հարցում

18:03 23.05.2025

Մերցը կոչ է անում Սի Ծինփինին աջակցել Արևմուտքի ջանքերին՝ Ուկրաինայի կարգավորման հարցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Պեկինը պետք է աջակցի Եվրոպայի և Միացյալ Նահանգների՝ Ուկրաինայի ճգնաժամը լուծելու ջանքերին։ Այս մասին հաղորդում են գերմանական լրատվամիջոցները՝ հղում անելով Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Ստեֆան Կոռնելիուսին։ «Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ և քննարկել ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Կանցլերը զեկուցել է […] ...

Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

17:51 23.05.2025

Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտել

Բնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը ստացվել էր անցած տարվա դեկտեմբերի 21-ին. Արագած գյուղի բնակիչը հայտնել էր, որ իր տնից գողացել են չորս հեռուստացույց: Մյուս դեպքը գրանցվել էր դեկտեմբերի 27-ին. Ապարան քաղաքի մի տնից պղինձ էին գողանցել: Երկու դեպքով էլ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային երկու գողությունն էլ կատարել […] ...

Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ

17:40 23.05.2025

Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ

Երևանյան հիմնական ու ավագ դպրոցներն այսօր ավարտեցին 20491 շրջանավարտներ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ: ...

Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլով

17:31 23.05.2025

Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլով

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի զարմիկը` Գոնսալոն, ապաքինվել է վնասվածքից և վերադարձել խաղադաշտ։ «Բելգրանոյի» երկրորդ թիմի կազմում նա գոլ է խփել «Արգենտինոս Խունիորս II»-ին։ 54-րդ րոպեին Գոնսալո Սելարայանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: Սա հայ ֆուտբոլիստի 6-րդ գոլն է 10 խաղում: «Բելգրանոյի» երկրորդ թիմը հաղթել է 2-0 հաշվով: ...

BACK_TO_TOP