22:22 16.01.2023
Հունվարի 16-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ առանձնահատուկ ընդգծելով միջազգային կառույցների և, մասնավորապես, ՄԱԿ-ի հասցեական արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները։
Ստեղծված իրավիճակում հայկական կողմը կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հարցը:
20:15 23.05.2025
Արման Ծառուկյանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմUFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմ: «Փիմբլեթը վերջին մենամարտում շատ լավ հանդես եկավ: Այժմ կարելի է վստահորեն ասել, որ նա ունակ է մրցել թոփ-10 մարզիկների հետ: Եթե ինձ առաջարկեն ամռանը նրա դեմ մենամարտել, ես կհամաձայնեմ: Ես կընդունեի այդ մենամարտի հրավերը, քանի որ նա […] ...
19:52 23.05.2025
Նոր Նորքի ոստիկանները ձերբակալեցին ավտոմեքենայի հայելիներ հափշտակողին. գողոնը հայտնաբերվել էՄայիսի 21-ի առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մայրաքաղաքի Մոլդովական փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը գողացել են բակում կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայի կողային հայելիները: Վնասի չափը մոտ 150 հազար դրամ էր: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ 52-ամյա […] ...
19:45 23.05.2025
Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած հետախուզվողին քրեական ոստիկանները ձերբակալել ենՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 22-ին՝ ժամը 14.15-ին, մայրաքաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացի: Տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նա ներկայացվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների […] ...
19:40 23.05.2025
Մոդրիչը կարող է դառնալ Մեսսիի խաղընկերըՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ է ամերիկյան «Ինտեր Մայամի» տեղափոխությանը, հայտնում է Mundo Deportivo-ն: 39-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբին կարող է միանալ ազատ գործակալի կարգավիճակում: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսը: Դա թույլ կտա Մոդրիչին Մունդիալ-26-ին մոտենալ լավ մարզավիճակում: Ավելի վաղ լեգենդար խորվաթը հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո «Ռեալից» հեռանալու մասին: ...
19:33 23.05.2025
Նախկին տնօրենը Բյուրականի աստղադիտարանին պատճառել է շուրջ 78 մլն դրամի վնասՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենի կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին տնօրենն անտեսելով օրենքի պահանջը, համաձայն որի՝ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի […] ...