15:38 30.09.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ առցանց ձևաչափով տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի հերթական նիստը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2021թ․իրականացվող բարեփոխումներն, անդրադարձ է կատարվել նաև երեխաների կրթական իրավունքի իրացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և սոցիալական աշխատողների ինստիտուտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի։
Ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումների կարևորությունը՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել նաև գործընկեր հասարակական կազմակերպությունների դերը․
«Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի մշակման փուլում հնարավորություն է ստեղծվել լսելի դարձնել բոլոր շահեկից կողմերի առաջարկություններն, իսկ նախագծի մշակումից հետո, ի թիվս մի շարք հանրային քննարկումների, այն քննարկվել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ և այսօր, երբ նախագիծը ներկայացնում ենք պետական գերատեսչություններին՝ դրական արձագանք ենք ստանում։ Մեծածավալ բարեփոխումները պահանջում են համատեղ ջանքերի մեկտեղում․ այս ոլորտում անելիք ունեն բոլորն՝ առանց բացառության»։
Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ներկայումս իրականացվող օրենսդրական բարեփոխումներին, երեխաներին տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանն ու երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված ծրագրերին։
Նա շեշտել է ցերեկային խնամք տրամադրող կազմակերպությունների գործունեությունը բարելավելու անհրաժեշտությունն՝ այդ գործում կարևորելով երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի ընդգրկումը։
Նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քարտեզագրել երեխաների հիմնահարցերի ոլորտում նաև ոչ պետական հաստատությունների կողմից տրամադրվող ծառայություններն ու ապահովել դրանց տարածքային համաչափ բաշխումը։
11:20 19.07.2025
Բելգիան միացավ այն երկրների շարքին, որոնք Ադրբեջանից պահանջում են ազատել հայ ռազմագերիներինԲելգիայի ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, ուրտեղ դատապարտում է Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։ Բանաձևն ընդունվել է միաձայն։ Թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
10:59 19.07.2025
Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել ենՀուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն […] ...
10:50 19.07.2025
Հրդեհ Ալավերդի քաղաքումՀուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...
10:44 19.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ: ...
10:17 19.07.2025
Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...
09:42 19.07.2025
Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեցԴատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...