Եղել են դեպքեր, երբ մարդկանց շղթայված են պահել. ՄԻՊ-ը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ վերաբերմունքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+30.09 oC

Եղել են դեպքեր, երբ մարդկանց շղթայված են պահել. ՄԻՊ-ը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ վերաբերմունքի մասին

13:49 08.09.2021

Հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումների, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու, գերեվարման պայմանների, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանության ու Ադրբեջանի պետական պատասխանատվության հարցերի մասին արտահերթ զեկույց են ներկայացրել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը, Արտակ Զեյնալյանը:

Նրանք  անդրադարձել են նաև պատերազմական հանցագործություններին, այդ հանցագործությունների համար Ադրբեջանի միջազգային պատասխանատվության մեխանիզմներին:

«Ադրբեջանում պահվող հայ գերիներին ստիպել են, որպեսզի դրական խոսքեր ասեն իրենց հանդեպ վերաբերմունքի մասին, երբ նկարահանումներ են իրականացվել»,- ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Սուտ տեղեկությունների ստացման նպատակը եղել է ակնհայտ։ Օրինակ՝ զինվորներից մեկին ստիպել են տեսախցիկի առաջ ասել, որ Կովսականում եղել է հարսանիք կամ ծննդյան արարողություն, ինքը նռնակով պայթեցրել է տունը, ինչի հետևանքով մահացել է 50 ադրբեջանցի։ Եղել են դեպքեր, երբ մարդկանց շղթայված են պահել. հատուկ ձեռնաշղթաներով կապել են ջեռուցիչներին, զրկել են սննդից»,- ներկայացրեց Թաթոյանը։

Հատկապես դաժան են վերաբերվել այն զինծառայողներին, ովքեր մասնակցել են 2016 թվականի ապրիլյան պատերազմին կամ արցախյան առաջին պատերազմին։

Հայ գերիներին ստիպել են արտասանել ադրբեջանական բանաստեղծություններ, երգել իրենց հիմնը, գովերգել նախագահին, ովքեր հրաժարվել են, նրանց նկատմամբ վերաբերմունքը եղել է առավել դաժան,- ասել է Արման Թաթոյանը:

Պաշտպանի խոսքերով՝ 20-ամյա ռազմագերիներից մեկին ստիպել են հագնել կանացի հագուստ, ենթարկել են նվաստացման։ Եղել են դեպքեր, երբ մարդկանց խոշտանգել են հանրության առաջ՝ քաղաքացիական անձանց ներգրավելով։ Օրինակ՝ հիվանդանոցներում անցնող-դարձողները թքել են ռազմագերու վրա, ծեծել, բռնություն են գործադրել, և այդ ամենն արվել է հատուկ ծառայության աշխատակցի ներկայությամբ։

«Քաղաքացիական անձանց հանդեպ նույնպես դաժան է եղել վերաբերմունքը։ Մեզ մի տարեց մարդ տեղեկացրեց, որ եղել են դեպքեր, երբ մեկ այլ քաղաքացիական անձ գերու ծեծի է ենթարկել և խոշտանգել այնքան, որ այդ մարդը խցում մահացել է, և մարմինը մի քանի օր մնացել է խցում»,- ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

20:13 26.06.2025

Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

Հունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...

SHANTNEWS

20:00 26.06.2025

SHANTNEWS

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

19:54 26.06.2025

Քիրստի Քովենթրին ստանձնել է ՄՕԿ-ի նախագահի պաշտոնը

Քիրստի Քովենթրին ստանձնել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի պաշտոնը, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը։ Քովենթրին փոխարինել է գերմանացի Թոմաս Բախին, որը կազմակերպությունը ղեկավարում էր 2013 թվականից։ «Երախտագիտությամբ, վստահությամբ և ուրախությամբ եմ հանձնում օլիմպիական տան բանալիները ՄՕԿ-ի 10-րդ նախագահ Քիրստի Քովենթրիին», – ասել է Բախը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել ՄՕԿ-ի անդամներին իրեն ցմահ պատվավոր […] ...

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

19:50 26.06.2025

Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ին ազգային պարերի ուսուցման միջոցառումը կազմակերպելու նպատակով ժ. 18:30-21:00-ն երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը: ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը

19:46 26.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 25-26-ը

Բացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման, ☑️6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության ու խուլիգանության, ☑️4 դեպք՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու […] ...

Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

19:41 26.06.2025

Երևանի քրեական ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել 2023 թվականից Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 49-ամյա մի քաղաքացի։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

BACK_TO_TOP