Երրորդ Հանրապետության պատմության թերևս ամենաանկանխատեսելի ընտրություններն էին. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+31.09 oC

Երրորդ Հանրապետության պատմության թերևս ամենաանկանխատեսելի ընտրություններն էին. Փաշինյան

12:40 24.06.2021

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Մենք բարեհաջող ավարտեցինք խորհրդարանական ընտրությունները: Ուրախ եմ արձանագրել, որ միջազգային դիտորդների, միջազգային հանրության և տեղական դիտորդների արձանագրումը միանշանակ է՝ որ ընտրություններն անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան: Մենք նոր ստանդարտ ենք, ըստ էության, սահմանել: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ 2018 թվականին, երբ տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և միջազգային հանրությունն աննախադեպ բարձր գնահատականների արժանացրեց այդ ընտրությունները, այն ժամանակ կար այսպիսի համատեքստ՝ ասում էին, որ ընտրությունների արդյունքներն ակնհայտ էին նախապես բոլորի համար, և գործող կառավարությունն, այսպես ասած, ընտրությունների արդյունքները կեղծելու անհրաժեշտություն չուներ:

2021 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները կանխատեսելի չէին, և բոլորը գիտեին, որ Երրորդ Հանրապետության պատմության թերևս ամենաանկանխատեսելի ընտրություններն են անցկացվում: Շատ կարևոր է, որ մենք արձանագրեցինք մեր քաղաքական կամքը և քաղաքական արժեհամակարգը, և, ինչպես մեր հանրությանը խոստացել էինք, ընտրությունների արդյունքների և ընտրողների ազատ կամքի արտահայտման անառարկելիությունը մեզ համար անկյունաքարային արժեք է: Իհարկե, հարուցված են քրեական գործեր՝ ընտրակաշառքների, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու այլ դրսևորումների վերաբերյալ: Ես համոզված եմ, որ դրանք պատշաճ քննություն կստանան և համապատասխան ընթացք կստանան: Բայց ուզում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների արդյունքների կեղծման էջն իսկապես անշրջելիորեն փակված է:

Եվ ամենակարևոր արձագանքը, որ ընտրություններից հետո մենք ստանում ենք, ես գոնե լսել եմ, հետևյալն է. Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար այլևս անառարկելի փաստ է, որ ինքը որոշիչ գործոն է Հայաստանի Հանրապետությունում, և ինքն է իսկապես որոշում իշխանության ճակատագիրը Հայաստանի Հանրապետությունում: Դա կարևոր քաղաքական արձանագրում է, և ուրախ եմ, որ մենք, այս բարդ ճգնաժամի միջով անցնելով, ի վերջո, եզրափակում ենք և ամփոփում ենք այս արձանագրմամբ»,- նշել է Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

18:23 12.06.2025

Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի հերթական նիստը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդի անդամներին ներկայացրել է մանրամասներ ծրագրի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ: Օրակարգի հարցերի շրջանակում քննարկվել է վարչապետի հանձնարարականի հիման վրա՝ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խմբի ձևավորման հետ կապված հարցը: Անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ […] ...

Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի․ «Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ

18:18 12.06.2025

Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի․ «Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ

«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն 2024-ի հոկտեմբերին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում շատ դրական էր արտահայտվել Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին: «Մխիթարյանն առաջին խաղացողը կլիներ, որին ես իմ թիմ կվերցնեի: Տեսել եմ՝ ինչպես է նա մարզվում, տեսել եմ նրա խաղային որակները, տեսել եմ՝ ինչպես է վերաբերում իր թիմակիցներին: Մեր օրերում հեշտ չէ գտնել ֆուտբոլիստների, […] ...

Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

18:12 12.06.2025

Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Ընդգծելով Եվրոպայի խորհրդի հետ երկարամյա համագործակցության կարևորությունը՝ նախարարը նշել է, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները բազմաոլորտ բնույթ ունեն՝ ընդգրկելով արդարադատության համակարգի գրեթե բոլոր ուղղությունները։ Նախարարն անդրադարձել է արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին, սահմանադրական բարեփոխումներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ ընդգծելով Եվրոպայի […] ...

Հուլիսի 1-ից ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ

18:07 12.06.2025

Հուլիսի 1-ից ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ

2025 թվականի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված […] ...

SHANTNEWS

18:00 12.06.2025

SHANTNEWS

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

17:48 12.06.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 12-ին՝ ժամը 12:57-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ սարալանջից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն […] ...

BACK_TO_TOP