19:30 10.05.2021
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնել հյուպատոսական ծառայությունների մատուցման հարցում ի հայտ եկած անցանկալի դեպքերի առնչությամբ․
« Դեսպանատունը պարբերաբար տեղեկություններ է ստանում այն մասին, որ որոշ անձինք փորձում են մոլորեցնել քաղաքացիներին՝ առաջարկելով նրանց դեսպանատան գործունեության հետ կապված, այսպես կոչված, «միջնորդական ծառայություններ»: Որպեսզի այդ խաբեբաների զոհը չդառնաք, խնդրում ենք չվստահել որպես «միջնորդ» ներկայացող անձանց։ Նշենք, որ այդպիսի փորձերի մասին բոլոր տեղեկությունները ներկայացվում են համապատասխան մարմիններին»,- ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում:
Հերթական անգամ ՀՀ դեսպանատունը հիշեցնում է, որ ծառայությունները իրականացվում են բացառապես Մոսկվայի դեսպանատան մասնաճյուղում, Սանկտ Պետերբուրգի գլխավոր հյուպատոսության, Դոնի Ռոստովի, Նովոսիբիրսկի և Սոչիի հյուպատոսական բաժանմունքներում: Բոլոր հասցեներն ու հեռախոսահամարները https://bit.ly/2SvOkKe այս հասցեում են:
ՌԴ այլ շրջաններում կան առանձին հյուպատոսական ընդունելություններ, որոնց մասին նախօրոք տեղեկացվում է ՌԴ ՀՀ դեսպանատան կայքէջում: Նշենք նաև, որ հյուպատոսական ծառայությունների պետական տուրքերի չափը սահմանված է ՀՀ կառավարության կողմից և հրապարակված է ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան պաշտոնական կայքէջերում: Նշված պետական տուրքերը վերջնական են և չեն ենթադրում այլ վճարումներ:
00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 05.05.2025
Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆՈւշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...
23:57 05.05.2025
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...
23:52 05.05.2025
Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ ԴրոբինսկինՀայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...
23:49 05.05.2025
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համարԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է սահմանային անվտանգության և արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանը։ «Շատ երկրներ պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնց չեն ընդունում իրենց երկրները, ուստի մենք կգտնենք երրորդ անվտանգ երկիրը, որը կընդունի նրանց։ Այնպես որ, այո, բանակցությունները շարունակվում են», […] ...
23:44 05.05.2025
Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել էԵմենի Հոդեյդա նահանգում հութիների ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հասցված հարվածների հետևանքով առնվազն 21 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է SABA-ն: «Նախնական տվյալներով՝ Բաջջելի ցեմենտի գործարանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է 21 քաղաքացիական անձ», – հաղորդում է SABA լրատվական գործակալությունը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ»-ի կողմից։ ...