Բայդենը կանխատեսել է համաճարակային իրավիճակի բարելավում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+29.09 oC

Բայդենը կանխատեսել է համաճարակային իրավիճակի բարելավում

12:33 04.05.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կանխատեսել է, որ մինչև ամռան վերջ կորոնավիրուսային իրավիճակը երկրում կբարելավվի, և ամերիկացիների մեծ մասն իմունիտետ ձեռք կբերի COVID-19-ի նկատմամբ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Պարբերականը նշում է, որ բնակիչների ավելի քան 30 տոկոսը կասկածում է, որ պատվաստումն անհրաժեշտ է: Սակայն որպեսզի կոլեկտիվ իմունիտետ ձևավորվի, պիտի բնակչության առնվազն 80 տոկոսը պատվաստված լինի: Սպիտակ տան ղեկավարը համոզված է, որ ամռան վերջին իրավիճակը բոլորովին այլ կլինի, քան հիմա է:

Նա խնդրել է բոլորին պատվաստվել այդ հիվանդության դեմ: Ապրիլի 27-ի տվյալներով՝ մեկ դեղաչափ պատվաստանյութ ստացել է ամերիկացիների 42.5 տոկոսը՝ 140.9 մլն մարդ, 28.9 տոկոսը՝ ավելի քան 95 մլն մարդ, անցել է պատվաստման լիարժեք կուրսը, մոտ 5 մլն մարդ առաջին դեղաչափը ստանալուց հետո հրաժարվել է հետագա պատվաստումից:

Որոշ մարդիկ վախենում են պատվաստումից, մյուսները երկրորդ անգամ չեն գնում, քանի որ կարծում են, թե մեկ դեղաչափը բավարար է: Հաճախ պատվաստման կենտրոններն իրենք են հրաժարվում երկրորդ դեղաչափի ներարկումից, քանի որ պատվաստանյութը վերջացած է լինում: Հիշեցնենք՝ ԱՄՆում 3 պատվաստանյութ է գրանցված՝ Pfizer/BioNTech, Moderna և Johnson & Johnson։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարաշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող կնոջ․ հայտնաբերվել է 40 փաթեթ

12:21 27.06.2025

Մարաշի ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրող կնոջ․ հայտնաբերվել է 40 փաթեթ

Հունիսի 24-ին Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություն, որ Նորքի Այգիներում մի կին պատրաստվում է թմրանյութով փաթեթներ տեղադրել։ Ժամը 13.40-ին Նորքի Այգիներում հենց թմրանյութ տեղադրելու պահին մայրաքաղաքի Աբովյան փողոցի բնակիչ 43-ամյա կինը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերված շինարարական ձեռնոցում կար զիպ փականով 40 փաթեթ` տարբեր քաշերի մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող դեղնականաչավուն […] ...

Մեսսին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

12:16 27.06.2025

Մեսսին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Այս մասին հայտնում է sport.es-ը: Աղբյուրի համաձայն՝ «Ալ Հիլալի» նախագահն այժմ ԱՄՆ-ում է և ծրագրում է հանդիպել արգենտինացու հոր՝ Խորխե Մեսսիի հետ: Սաուդյան ակումբի ղեկավարը մտադիր է գնահատել հնարավոր տրանսֆերի շանսերը, հետո նոր առաջարկ անել ֆուտբոլիստին: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի գործող պայմանագիրն ուժի […] ...

SHANTNEWS

12:00 27.06.2025

SHANTNEWS

Կասեցվել է «Սեմոյի մոտ» ռեստորանի կողմից ապօրինի ջրօգագործումը. ԲԸՏՄ

11:50 27.06.2025

Կասեցվել է «Սեմոյի մոտ» ռեստորանի կողմից ապօրինի ջրօգագործումը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրում գործունեություն իրականացնող «ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՔՈԼԵԹ» ՍՊԸ-ում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Պարզվել է, որ Սևանա լճի ափամերձ հատվածում գործող, ընկերությանը պատկանող «Սեմոյի մոտ» ռեստորանը, տարածքում առկա խորքային հորից, խմելու և կենցաղային նպատակով իրականացնում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման […] ...

Պուտինը կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունն անցյալում է

11:40 27.06.2025

Պուտինը կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունն անցյալում է

Մերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտվում է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Աստծո կամքով, Մերձավոր Արևելքում իրավիճակը հիմա հանդարտվում է, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը նույնպես», – ասել է Պուտինը՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Մինսկում Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ Սա նշանակում է, նշել է նա, որ հնարավոր կլինի տնտեսական հարաբերություններ զարգացնել տարածաշրջանի բոլոր երկրների, այդ […] ...

Ալոնսոյի պատասխանը Լապորտային

11:31 27.06.2025

Ալոնսոյի պատասխանը Լապորտային

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն արձագանքել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հայտարարությանը: «Ես կարող եմ պատկերացնել այն համատեքստը, որի շրջանակներում արվել է այդ հայտարարությունը: Չեմ ցանկանում խորանալ դրա մեջ: Ենթադրում եմ, որ նրանք նույնպես որոշակի իշխանություն ունեն, այդ պատճառով էլ տվյալ հայտարարությունն աշխատում է երկու կողմի համար: Ամեն դեպքում, մենք ազատության և ժողովրդավարության […] ...

BACK_TO_TOP